technology premium specification hero

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Lexus-ի յուրաքանչյուր մեքենա զինված է բեկումնային տեխնոլոգիաներով, որոնք ստեղծվել են որակի բարձր չափանիշներով: Մենք փորձում ենք կատարելագործել մեքենավարման յուրաքանչյուր ասպեկտը:

ԲԱՑԱՌԻԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ՝ ՈՐՊԵՍ ՍՏԱՆԴԱՐՏ

Ամբողջ շարքն առանձնանում է ամենաառաջադեմ նորարարություններով: Ամենաբարձր մակարդակին հասցված՝ այն ծառայում է լավագույն ապրումներ պարգևելու համար: Հիանալի ներքին հարդարանքից մինչև խելացի և կռահողական անվտանգության համակարգերը, օրինակ՝ LSS+, տեխնոլոգիան և շքեղությունը զուգակցված են մեր ցանկացած ստեղծագործության մեջ:

technology premium specification exceptional technology as standard

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Մեր առավել զարգացած գործառույթներից շատերը ներկայացված են որպես ստանդարտ, սակայն դուք կարող եք նաև ընտրել ժամանցի, կլիմայի վերահսկման և անվտանգության համակարգի տարբերակներից: Եվ ո՞րն է արդյունքը: Ամեն անգամ ղեկին նստելիս դուք վայելում եք անզուգական հաճույք:

Վարելու ընթացքում ամեն ինչ ձեր վերահսկողության տակ է: Վահանակի կոճակի մեկ պարզ հպումով դուք կարող եք հարմարեցնել ձեր սրահի մթնոլորտը ձեր իսկ նախապատվություններին:

ՁԱՅՆԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք համագործակցում ենք Mark Levinson® ընկերության մասնագետների հետ՝ մեքենայում երաժշտության ունկնդրումը ավելի բարձր մակարդակին հասցնելու և անթերի ձայնի վերարտադրման լուծումներ գտնելու համար:

Mark Levinson®-ի մասնագետները մասնակցում են յուրաքանչյուր քայլին: Նրանք ձեռնամուխ են լինում յուրաքանչյուր նախագծվող նոր կոնցեպտին՝ համոզվելու համար, որ մեքենայի ինտերիերը ճիշտ է նախագծվում՝ լավագույն ձայնն ապահովելու համար: Բարձրախոսների տեղադրումն ու տրամաչափումը լիովին ներդաշնակ է մեր սրահների մթնոլորտի հետ:

technology premium specification acoustic perfection 02

ԲԱՑԱՐՁԱԿ ՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Lexus և Mark Levinson® ընկերությունները համատեղ ջանքեր են գործադրում՝ ձայնային կատարելության հասնելու համար: Մենք չենք ճանաչում սահմաններ, ուստի կիրառել ենք թվային եղանակով սեղմված երաժշտության որակի բարձրացման տեխնոլոգիա:

Harman Clari-Fi® համակարգում կոդավորված ալգորիթմների շարքերը վերլուծում են ձայնային ազդանշաններն իրական ժամանակով՝ լրացնելով թվայնացված երաժշտության բացերը՝ իսկապես հաճույք պատճառող ձայն ապահովելու համար: Lexus-ում մեկ անգամ նման ձայն լսելուց հետո այլևս չեք ցանկանա ընդունել որևէ այլ որակ:

ՕՊՏԻՄԱԼԱՑՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ

Մեքենայի մթնոլորտն անտեսանելի է, սակայն կարևոր: Մեզ համար այն շատ կարևոր է, ուստի մենք ներկառուցել ենք մրցանակակիր Nanoe® տեխնոլոգիան, որը վերահսկում է սրահի օդը և կարգավորում է օդի որակը միկրոսկոպիկ մակարդակով: Սովորական կլիմայի վերահսկման համակարգերից շատ առաջ լինելով՝ այն ապահովում է բացառիկ հարմարություն ցանկացած ժամանակ:

technology premium specification optimised atmosphere

ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՔՈՒՄ

Nanoe® տեխնոլոգիան ոչ միայն մաքրում է օդը: Այն նաև ապահովում է օդի խոնավության իդեալական մակարդակ:

Ի տարբերություն մաշկն ու աչքերը չորացնող այլ համակարգերի, Nanoe®-ն ապահովում է ձեր թարմ զգացողությունը ճամփորդությունից հետո՝ վարման ընթացքում տրամադրելով կլիմայական օպտիմալ պայմաններ:

ԱԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Պատկերացրեք, որ ձեր մեքենան ունենար զգայարաններ, ինչպես դուք, սակայն ավելի սուր: Մեր LSS+ անվտանգության համակարգը դա իրականություն է դարձնում: Պարունակելով գործառույթների ամբողջական փաթեթ՝ այն կռահողական և խելացի կերպով կատարելագործում է մարդկային ընկալումը, որպեսզի դուք հանգիստ և վստահորեն վարեք մեքենան: Լիովին նոր LS-ում այս տեխնոլոգիան ավելի է զարգացած՝ ազդանշելով անվտանգության ուղղությամբ Lexus-ի ապագա նորարարությունները:

ԽԵԼԱՑԻ ԱՋԱԿՑՈՒՄ

Lexus-ի մեքենաները շարունակաբար զարգանում են՝ ավելի տեղյակ դառնալով ձեզ շրջապատող միջավայրի մասին: Դրանք մի քանի քայլ առաջ են տեսնում՝ կանխելով բախումները և պաշտպանելով ձեզ, ուղևորներին և հետիոտներին:

Միևնույն ժամանակ, մեքենան ձեր վերահսկողության տակ է լինում: Մեր անվտանգության համակարգերը միայն միջամտում և օգնություն են առաջարկում անհրաժեշտության պահին: Մնացած ժամանակ դրանք չեն խանգարում վարմանը՝ աշխատելով աննկատ և առանց հանգստի՝ ձեր անվտանգությունն ապահովելու և վստահությունը բարձրացնելու համար:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի շարքում օգտագործված են լավագույն տեխնոլոգիաներ: Անկախ ձեր ընտրած մոդելից՝ դուք կվայելեք նորարարական գործառույթներ, որոնք կոչված են առավել հարմար, ոգևորիչ և անվտանգ վարում ապահովելու համար: Շատ ընտրանքներ տրամադրվում են որպես ստանդարտ, սակայն կան նաև ընտրանքներ, որոնք դուք կարող եք տեղադրել որպես լրացուցիչ: Ստեղծեք բացառիկ բնութագրերով մեքենա:

Next steps