concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՆՈՐ RX-Ը

2015 Թ. ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ LEXUS RX-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ: RX-Ը LEXUS-Ի ԲԱՑԱՐՁԱԿ ԲԵՍՏՍԵԼԵՐՆ Է: ԲՐԵՆԴԻ 26-ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՃԱՌՎԵԼ Է ՄՈՏ 2.2 ՄԻԼԻՈՆ ՔՐՈՍՈՎԵՐ: ԱՄԵՆ ՏԱՍ ՎԱՃԱՌՎԱԾ LEXUS-ԻՑ ԵՐԵՔԸ - RX-Ն Է:

ԳՐԱՎԻՉ ԴԻԶԱՅՆ

Նոր RX-ը զբաղեցնում է 2015թ. Ֆրանկֆուրտի մեքենաների ցուցահանդեսի կենտրոնական բեմահարթակը: Ամենասրընթաց գծերով Lexus-ը, որ երբևէ ստեղծվել է մեր դիզայներական ստուդիաներում, ներկայացնում է կատարելագործված գծերի ու կորերի համադրություն, որոնք մոդելի ոճավորման մեջ համարձակ զարգացում են հանդիսանում: Նոր RX-ն այժմ ունի այն նույն բնորոշ դիզայներական գծերը, ինչ Lexus-ի մոդելային շարքում վերջերս թողարկված այլ մոդելներ:

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Սրահի ներսում նոր RX-ը, որպես ստանդարտ, առաջարկում է կատարելագործված շքեղության աննախադեպ բարձր մակարդակ: Նույնիսկ սրահի օդի որակը բարելավվել է` շնորհիվ մրցանակակիր Nanoe® տեխնոլոգիայի: Ուղևորների անվտանգության մակարդակն ավելի է բարձրացվել Lexus Safety System + համակարգի միջոցով: Համակարգն օգտագործում է միլիմետրալիքային ռադիոլոկացիոն տեխնոլոգիա և տեսախցիկ` առջևի հնարավոր վտանգավոր իրադրությունները հայտնաբերելու համար

ԴԻՏԵԼ LEXUS-Ի
ՄԱՄՈՒԼԻ - ԱՍՈՒԼԻՍԸ

ՆՈՐ RX-Ի ՎԻՐՏՈՒԱԼ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

ՖՐԱՆԿՖՈՒՐՏՈՒՄ LEXUS-Ի ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է RX-Ի ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ` ՏՐԱՄԱԴՐՎԱԾ OCULUS RIFT-Ի ԿՈՂՄԻՑ: ԿԱՐՈՂ ԵՔ ՆԱև ՆԵՐԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸ ՁԵՐ ՍՄԱՐԹՖՈՆՈՒՄ ԿԱՄ ՊԼԱՆՇԵՏՈՒՄ:

ՆՈՐ ՀԶՈՐ GS-Ը

ՀԱՅԱՑՔ ԳՑԵՔ ՆՈՐ GS 200t-Ի ՎՐԱ: GS ՇԱՐՔԻ ՆՈՐԵԿԸ ՀԱՄԱԼՐՎԱԾ Է 2.0 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՏՈՒՐԲՈ ՇԱՐԺԻՉՈՎ և 8 ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԻՆՔՆԱՇԽԱՏ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓՈՎ: GS ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ՀԱՂՈՐԴՎԵԼ Է ՃԱԿԱՏԱՅԻՆ ՆՈՐ ԴԻԶԱՅՆ և BI-LED ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ` ՈՐՊԵՍ ՍՏԱՆԴԱՐՏ:

ՆՈՐ CT և IS SPORT-Ը

CT-Ի և IS-Ի ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԱՎԵԼԻ ԵՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ ՆՈՐ SPORT ԴԱՍԻ ՆԵՐԴՐՄԱՄԲ: ԵՐԿՈՒ ՄՈԴԵԼՆԵՐՆ ԷԼ ՕԺՏՎԵԼ ԵՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԴԻԶԱՅՆԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ և ԵՎՐՈՊԱՅԻ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՏՉԵԼԻ ԿԼԻՆԵՆ 2015Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ: