LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Lexus ինքնալիցքավորվող հիբրիդային տեխնոլոգիան ավելի աննկատ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի և ձեր դրամապանակի վրա: Վառելիքի բարձր արդյունավետության և կրճատված արտանետումների շնորհիվ՝ դուք կարող եք նվազեցնել ձեր սպասարկման և մեքենավարման ծախսերը։

ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՎԵԼԻ ՄԱՔՈՒՐ

Մեր ինքնալիցքավորվող հիբրիդային համակարգերը էկոլոգիապես մաքուր են և նվազեցնում են վնասակար գազերի արտանետումները 2014 թվականի Euro 6 դիզելային ստանդարտի մեկ տասներորդի չափով:

ԵՄ-ի շատ խոշոր քաղաքներում ներդրվել է Ցածր արտանետումների գոտիների համակարգը՝ նպատակ ունենալով նպաստել կլիմայի վրա ազդեցություն չգործելու ԵՄ-ի առաքելությանը։

Բարձր արտանետումներ ունեցող մեքենաներին կա՛մ արգելված է մտնել այդ գոտի, կա՛մ մտնելու համար նախատեսված է վճար։ Ցածր արտանետումներով մեքենաները, ինչպիսին Lexus ինքնալիցքավորվող հիբրիդն է, կարող են անվճար մտնել։


  

  
    2019 lexus hybrid benefits greener
  • 
  

  
    2019 lexus hybrid benefits lower costs

    ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

    Ինքնալիցքավորվող հիբրիդ մեքենաները սովորաբար ավելի ծախսարդյունավետ են գնման, սպասարկման և վարման տեսանկյունից, քան համարժեք դիզելային մոդելները։

    Սպասարկման ավելի ցածր ծախսեր

    Երկար ժամանակի կտրվածքով կարող եք սպասարկման զգալի խնայողություններ անել, քանի որ հիբրիդ համակարգը չունի կցորդիչ, ատամնավոր գոտի, շարժիչի մեկնարկիչ, փոխարկիչ և այլն։

    Բացի այդ, զգալիորեն կրճատվում են պահեստամասերի ծախսերը, քանի որ Lexus հիբրիդներն առաջացնում են արգելակի կոճղակների ու անվադողերի ավելի քիչ մաշվածություն՝ էլ ավելի նպաստելով տնտեսմանը։

    Հիբրիդի տարեկան տեխնիկական զննումն ու ախտորոշումը լավագույն ձևն է՝ վստահ լինելու, որ առավելագույնս օգտվում եք ձեր Lexus հիբրիդից: Հիբրիդի ախտորոշումն անվճար է և տրամադրվում է Lexus-ի ցանկացած ընդհանուր սպասարկման ժամանակ: Բայց, եթե որոշ ժամանակ մեքենան սպասարկման չեք տանելու, ապա կարող եք հանգիստ լինել՝ պատվիրելով Հիբրիդի առանձին տեխնիկական զննում ու ախտորոշում:

ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ՎԱՐՈՒՄ

Lexus ինքնալիցքավորվող հիբրիդ նշանակում է առանց հոսանքի լիցքավորում։ Առանց դիզելի։ Առանց փոխզիջումների։ Երբեք կարիք չկա միացնել Lexus հիբրիդը էլեկտրական վարդակին. այն միշտ պատրաստ է տանել ձեզ այնտեղ, ուր ցանկանաք։


  

  
    2019 lexus hybrid benefits easier to run