ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿ
Ինքնալիցքավորվող մարտկոցը միշտ պատրաստ է:
ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
Վարեք մշտապես հարմարեցվող բենզինային և էլեկտրական շարժիչների համադրությամբ:
ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ
Ռեգեներատիվ արգելակման համակարգը էներգիա է կուտակում, երբ դանդաղեցնում եք ընթացքը:
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ
ԱՐԳԵԼԱԿ
ՄԱՐՏԿՈՑ
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ
ԱՐԳԵԼԱԿ
ՄԱՐՏԿՈՑ
ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ
ԱՐԳԵԼԱԿ
ՄԱՐՏԿՈՑ

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ԱՎԵԼԻ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿ

Պարզապես նստիր ու վարիր: Հենց այն պահից, երբ զբաղեցնում եք վարորդի տեղը, ինքնալիցքավորվող մարտկոցն արդեն պատրաստ է՝ առանց հոսանքին միացնելու կամ գիշերվա ընթացքում լիցքավորելու անհրաժեշտության:

Քաղաքային վարման ժամանակ գործում է լիովին էլեկտրական մեքենայի ռեժիմը՝ զրոյական արտանետումներով, և ցածր արագությունների դեպքում՝ առանց բենզինի օգտագործման*: Ամենախիտ երթևեկությամբ խաչմերուկներում իր ճկուն կառավարման շնորհիվ՝ այն կատարելապես հարմարեցված է քաղաքային կյանքին:

*Այն պահերին, երբ լրացուցիչ հզորություն է պահանջվում ցածր արագությունների ժամանակ, կարող է աջակցության գալ բենզինային շարժիչը:

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Էներգիայի երկու աղբյուրների շնորհիվ դուք Lexus հիբրիդում կվայելեք թե´ հզորություն և թե´ արդյունավետություն:

Կատարելապես համադրելով բենզինային և էլեկտրական հզորությունը՝ հիբրիդային համակարգը վերահսկում է վարման պայմանները՝ ըստ անհրաժեշտության համակարգելով էներգիայի երկու աղբյուրները թե´ արագացման ժամանակ, թե´ երթևեկության ընթացքում և թե´ արագընթաց ճանապարհներով վարելիս:

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ

Lexus ինքնալիցքավորվող հիբրիդում էներգիան զգուշությամբ պահպանվում է:

Վարման յուրաքանչյուր պահին մարտկոցը լիցքավորվում է: Ոչ միայն ընթացքի ժամանակ, այլև կանգառի կամ դանդաղեցման պահերին մեր ռեգեներատիվ արգելակման համակարգն էլ ավելի շատ էներգիա է կուտակում: