Մարդկայինբնություն

Երկնքումin  Ճախրող

Թանգարանային հսկայական նախագծի վերջին գլուխը գրված է, արդյունքում՝ շինարարական ինժեներիայի գլուխգործոց երկնային բարձունքում

Իտալիայի հյուսիս-արևելքում, Հարավային Տիրոլում՝ 2,275 մ բարձրություն ունեցող Կրոնպլաց լեռան գագաթին կարելի է հասնել մի քանի եղանակով. ավտոմեքենայով՝ ժայռոտ ոլորաներով, գլխապտույտ առաջացնող ճոպանուղիով կամ ոտքով՝ հինգ ժամում: Վերևում ձեզ սպասում է լայն սաղարթաշատ հարթակ՝ երկու գարեջրատնով և 18 տոննա քաշ ունեցող հսկայական Խաղաղության զանգակով, որը հիմա լռում է: Ձմեռային ամիսներին այստեղ գալիս են դահուկորդները: Ամռանը այստեղ հավաքվում են՝ պարապլան վարելու կամ մասամբ ժայռում թաքնված թանգարանն այցելելու համար:

Զահա Հադիդի նախագծով կառուցված շինությունը դուրս է պրծնում սարալանջի հինգ կետերում: MMM (Messner Mountain Museum) Corones թանգարանը՝ առասպելական ալպինիստ Ռեյնհոլդ Մեսների ավելի քան քսան տարի տևող թանգարանային նախագծի վերջին կետն է: Մեսները ամենահայտնի լեգենդար ալպինիստներից մեկն է, և նրա սխրագործություններն իսկապես ցնցող են: Նա նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթներից 14-ը: Նա առաջինն էր, ով բարձրացել է Էվերեստ՝ առանց թթվածնային դիմակի: Ծանր հանդերձանքի (տեխնիկական պիտույքների, կապի միջոցների) փոխադրման բացասական ազդեցությունից խուսափելով՝ նա հաճախ գագաթ էր բարձրանում հնարավորինս քիչ օժանդակ միջոցներով և հիմնականում մենակ: Շատ դեպքերում, նա բարձրանում էր նույնիսկ առանց լեռնային ցցիկների՝ ի հարգանք լեռանը: Ցրտահարության արդյունքում նա զրկվեց ոտքերի յոթ մատերից:

Աշխարհի այս մասում Մեսներին վերաբերվում են որպես կիսաստված, և, քանի որ նա մեծացել է Հարավային Տիրոլում, իր կապը լեռների հետ վճռական դեր խաղաց իր կարիերայում, ինչպես նաև այս նախագծում: Նախագիծը ներառում է վեց թանգարան, րրտեղ Մեսները խոստովանում է իր սերը լեռների հանդեպ: MMM Corones-ը վերջինն է այս շարքում, քանի որ այժմ նա նորից բնակվում է այս տարածքում (ընտանիքով և եղնուխտների հոտով): Իր դուստրը՝ Մագդալենան, կարևոր դեր խաղաց նախագծի ֆինանսավորումը ստանալու և այն մեռյալ կետից տեղաշարժելու գործում:

Ալպինստներից շատերը բարձրանում են գագաթներ սպորտային հետաքրքրությունից ելնելով, սակայն Մեսները գործընթացին վերաբերվում է որպես արվեստի մի եղանակ: Լես Գութմանի 2002թ.-ին նկարահանած «Մեսներ» վավերագրական ֆիլմում
Առասպելական ալպինիստը նկարագրում է սարի գագաթ բարձրանալու գործընթացը որպես նկարչություն՝ երևակայական գծի նկարում բնության կտավին, որը կարող է տեսնել միայն ալպինիստը և հիշել այն հավերժ: Մեսների լեռնային թանգարան (MMM) նախագծի միջոցով նա ձգտում է կիսվել իր փորձով աշխարհի այլ երազողների հետ: Թանգարանները կառուցված են Տիրոլի տարբեր վայրերում և յուրաքաչյուրն ունի իր խորհուրդը: Առաջինը՝ Juval-ը, կառուցվեց 1995թ.-ին՝ «Լեռների կախարդանքը» կարգախոսով: Corones-ը նվիրված է «Ալպինիզմի բարձրագույն կարգապահություն» թեմային: «Թանգարաններից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր տեղադրությունում», - ասում է Մագդալենան. «դա օգնում է կապել թանգարանի թեման հավաքածուների և ճարտարապետության հետ: Աշխարհագրական տեղադրությունները, ռելիկտներն ու արվեստը՝ բոլորը փոխկապակցված են»:

Կրոնպլացի գագաթին կառուցված շինությունը ներկայացնում է այցելուներին լեռների բազմաթիվ տեսարաններից մեկը:

MMM Corones-ը բացվեց 2015թ.-ի հուլիսին: Մեսները կանգնած էր երեք հազար մետրից բարձր, քամոտ հարթակում և ուղղում էր իր խոսքը անսպասելիորեն մեծ լսարանին: Տեղացիները նույնպես զարմացած էին՝ առաջին անգամ նրանց գիտակցությանը հասավ, որ նրանց ազգակիցը համաշխարհային հերոս է: Աշխուժություն էր ավելացնում նաև այն փաստը, որ կառույցը Զահա Հադիդի վերջին նախագիծներից մեկն է: Շատերը եկել էին տեսնելու շինությունը՝ անկախ իր ներսի բովանդակությունից: Բացի այդ, բացումը հետաձգվել էր մեկ տարով, ինչը նույնպես հետաքրքիր էր:

Ցոկոլային հարկի մակարդակի վրա նման շինություն կառուցելը բարդ խնդիր է: Սակայն Հադիդին և նրա հետ համագործակցող՝ տեղական Skirama Kron-platz ճարտարապետական ընկերությանը նաև այլ խոչընդոտներ էին սպասում: Նրանք աշխատում էին 2,275 մետր ծովի մակարդակից բարձրության վրա: Դեպի գագաթ տանող ասֆալտապատ ճանապարհներ չկան: Ձմեռը ջերմաստիճանը կարող է հասնել -20°C, ձյունը կուտակվում է՝ կազմելով հսկայական բլուրներ, փչում են հուժկու քամիներ: Նրանք կառուցում էին շինությունը նույն դաժան պայմաններում, որոնցում թանգարանը պետք է կանգնի տասնյակ տարիներ: Եվ այդ ամենըհաշվի չէր առնում բարդ մարտահրավերը՝ ստեղծել թանգարան, որը սարի մի մասն է կազմելու:

Ճարտարապետները կառուցում էին շինությունը նույն դաժան պայմաններում, որոնցում թանգարանը պետք է կանգնի տասնյակ տարիներ:

Նախագծի վերջնական արդյունքը հանդիսացավ սահուն ուրվագծերով՝ Կրոնպլացի մեջ ներկառուցված շինություն: Բլուրի միջից դուրս են գալիս թեք բլոկներ՝ քողարկելով թանգարանի ներքին հարդարանքը: Յուրաքանչյուր պատուհանում՝ արտացոլող ապակիներ. նույնիսկ, եթե այցելուները նայում են թանգարանին, նրանք տեսնում են շրջակա լեռները:

Թանգարանի ներսը հիշեցնում է տաճար: Հայելապատ դռների միջով՝ շրջանցնելով սելֆի նկարահանող զբոսաշրջիկներին, դուք մտնում եք բետոնե հով դահլիճ: Չնայած, որ շենքը մասամբ գետնի տակ է, Դել Ֆրարին չէր ցանկանում, որ այցելուների մոտ փոսում գտնվելու տպավորություն առաջանա: Պատի և առաստաղի բետոնե հեծանները տանում են հայացքը դեպի հետևի պատուհանները՝ ևս մեկ անգամ սևեռելով ձեր ուշադրությունը լեռներին:

Էքպոզիցիան կազմել է Մեսները՝ Մագդալենայի օգնությամբ: Այն կազմված է թանգարանի թեմայի հետ առնչվող արվեստի գործերից և հոգևոր սննդի մի քանի գլուխգործոցներից: Առաջին սրահում ներկայացված են անցած դարի յուղաներկով նկարներ՝ հնադարյան շրջանակներով, որոնք հաջորդվում են մագլցման սարքավորումներով և արտեֆակտերով: Բոլոր գործերը արտացոլում են Մեսների գաղափարները՝ լեռների ոգին և հզորությունը և ոգեշնչումը, որը լեռները հաղորդում են մարդ արարածին: Գործերից շատերը քաոսային են և արտահայտիչ՝ կոպիտ հյուսվածքով: «Ռեյնհոլդ Մեսները որոշում է, թե ինչ է նա ցանկանում ցույց տալ և ասել», - ասում է Ագաթե Ֆիշնալլերը՝ MMM-ի գիտաշխատողն ու խնամակալը: «Ինչպես նա է տիրապետում լեռների պատմությունը, ոչ ոք չի տիրապետում: Մեզ համար բոլոր առարկաները, արվեստի գլուխգործոցները և շենքի տեսքը սերտորեն փոխկապակցված են: Մեսների համար կարևոր է, որ այցելուն խորասուզվի մի աշխարհ, որը, սովորաբար, պատկանում է միայն ալպինիստներին»:

Օրվա ընթացքում թանգարանի մուտքի մոտ հերթ է կանգնած: Իր հանրաճանաչությունը հիմնավորված է՝ իր թեման հասկանալի ու հասանելի է գրեթե բոլորին: «Մենք ուրախ են ցանկացած այցելուին՝ լինի նա լեռների սիրահար, թե ոչ,» - ասում է Մագդալենան: «Եթե մենք կարող ենք ոգևորել և հետաքրքրել այցելուին՝ դա հաջողություն է: MMM-ը մատուցում է այցելուներին բացառիկ զգացողություններ՝ բնության և մշակույթի սահմանին: Սա վայր է, որտեղ մենք կարող ենք հասկանալ, թե ինչ են իրականում նշանակում լեռները մեզ համար»:

Այցելուն ուսումնասիրում է ձնով պատված Դոլոմիտների նկարը: Մեսներն ու նրա թիմը հագեցրել են թանգարանը նկարներով և լուսանկարներով, ինչպես նաև հետաքրքիր ալպինիստական հարդարանքով:
Lexus Brand