ՀԵՏԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Եվրոպայում ընդգրկված ավտոմեքենաներ

    Եվրոպայում ընդգրկված ավտոմեքենաներն են` Lexus SC, IS, ES և GX, որոնք արտադրվել են 2000թ. դեկտեմբերից մինչև 2011թ. դեկտեմբեր ժամանակահատվածում, ինչպես նաև Lexus ES 350, GX 460, IS Convert, IS 350/250, IS-F և LFA, որոնք արտադրվել են 2009թ. հունվարից մինչև 2012թ. դեկտեմբեր ժամանակահատվածում բարձիկի ինֆլյատորի հետ կապված խնդրի պատճառով:

  • Ինչպես ենք աջակցում մեր հաճախորդներին

    Հաճախորդների հետ կապ կհաստատեն յուրաքանչյուր երկրում գտնվող տեղական դիստրիբյուտորները: Անվտանգության բարձիկի ինֆլյատորի փոխարինումը հաճախորդների համար կկատարվի անվճար:
    Բացի այդ, հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել ձեր տեղական դիստրիբյուտորին կամ Lexus-ի տեղական ներկայացուցչին:

  • Հետկանչերի պատճառը

    Ընդգրկված մեքենաներում կարող է առաջանալ Takata-ի որոշ անվտանգության բարձիկների ինֆլյատորների անսարքություն՝ կապված ինֆլյատորի վառելիքի դեգրադացիայի հետ, որի պատճառը երկարատև ենթարկվածությունն է օդի բացարձակ բարձր խոնավությանը, բարձր ջերմաստիճանին և ջերմաստիճանի պարբերական փոփոխություններին: Այն կարող է անվտանգության բարձիկի բացման ժամանակ առաջացնել ինֆլյատորի պայթյուն:

  • Հետկանչի ստուգում

    Եթե ձեզ հայտնել են Lexus-ի հետկանչի մասին կամ պատճառ ունեք ենթադրելու, որ ձեր մեքենան կարող է ընդգրկված լինել հետկանչի մեջ, ապա կարող եք արագորեն լրացուցիչ տեղեկություններ ստանալ՝ 3 քայլից բաղկացած հետևյալ հետկանչի ստուգման միջոցով:

  • Հետկանչի ստուգման էջ

    Որպեսզի պարզեք, թե արդյոք ձեր մեքենան ընդգրկված է Takata-ի անվտանգության բարձիկների փոխարինման ծրագրի մեջ, ստորև մշակել ենք հետևյալ հեշտ գործընթացը: