lexus wltp hero

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ

ԹԵԹԵՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ (WLTP)

Վառելիքի տնտեսման և արտանետումների փորձարկման նոր մեթոդը:

Սկսած 1980-ական թվականներից՝ եվրոպական նոր մեքենաների արտանետումների և վառելիքի տնտեսման փորձարկումները կատարվել են Վարման նոր եվրոպական ցիկլի (NEDC) համաձայն: 2017թ. սեպտեմբերի 1-ից ներդրվել է նոր թեստ՝ Թեթև մեքենաների համաշխարհային համաձայնեցված փորձարկման ընթացակարգը (WLTP)՝ ավտոմեքենաների գնորդներին ու սեփականատերերին մեքենայի արտադրողականության վերաբերյալ ավելի ճշգրիտ տվյալներ տրամադրելու համար:

        lexus wltp section nedc to wltp

NEDC-ԻՑ WLTP. Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ

Տրանսպորտային տեխնոլոգիաների առաջընթացին և վարման պայմանների փոփոխություններին զուգընթաց՝ փոխարինվում է գրեթե 40 տարվա վաղեմություն ունեցող NEDC (Վարման նոր եվրոպական ցիկլ) վարման ցիկլի փորձարկումը: Մեքենայի վառելիքի սպառման և արտանետումների հաշվարկման ու համեմատության ավելի ճշգրիտ եղանակ տրամադրելու համար նոր WLTP թեստը կիրառում է փորձարկման ավելի իրական պայմաններ, որպեսզի լաբորատոր չափումները ավելի լավ արտացոլեն մեքենայի իրական ճանապարհային արտադրողականությունը:

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱԿՆԿԱԼԵԼ WLTP ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ.

Փորձարկման ցիկլը

Դինամիկ թեստեր, որոնք ավելի լավ են ներկայացնում իրական մեքենավարման առանձնահատկությունները:

Ցիկլի տևողությունը

Թեստը տևում է 30 րոպե՝ 10 րոպե ավել:

Վարման փուլերը

Առավել դինամիկ փուլեր՝ 52% քաղաքային և 48% ոչ քաղաքային:

Ցիկլի տարածությունը

23.25 կիլոմետր՝ նախկին տարածությունից ավելի քան երկու անգամ ավել:

Միջին և առավելագույն արագություններ

Միջին արագությունը 46,5 կմ/ժ է (12,5 կմ/ժ ավել), իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչև 131 կմ/ժ:

Ընտրովի սարքավորում

Հաշվի են առնվել մեքենայի լրացուցիչ ընտրանքները (CO2-ի ազդեցությունը և սպառումը):

Արագության փոխանցումներ

Յուրաքանչյուր մեքենայի արագության փոխանցման կետերն ավելի շատ տարբեր են, քան ֆիքսված:

Փորձարկման ջերմաստիճաններ

Չափումներն այժմ կատարվում են 23°C ջերմաստիճանում (իսկ CO2-ի արժեքները ճշգրտվում են 14°C ջերմաստիճանում )՝ ի տարբերություն 20-30 °C-ի:

ԱՌԱՎԵԼ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ

2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում բոլոր նոր մեքենաները պետք է համապատասխանեն WLTP փորձարկման ընթացակարգին (թեթև կոմերցիոն մեքենաները կանցնեն փորձարկումը մեկ տարի անց): Lexus-ի առաջին մոդելը, որ պետք է 2017թ. չորրորդ եռամսյակում WLTP փորձարկում և վկայագրում անցնի, RC F-ն է:

Lexus-ը ողջունում է անցումը WLTP ընթացակարգին, որը մեր հաճախորդներին կտրամադրի վառելիքի տնտեսման և արտանետումների հաշվարկման ավելի ճշգրիտ արդյունքներ: Որպես մաքուր մեքենավարման առաջատար՝ մենք տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրել ենք, թե ինչպես արտադրել շրջակա միջավայրի համար ավելի բարենպաստ մեքենաներ՝ ստեղծելով այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին է՝ հիբրիդը, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ածխածնի ավելի ցածր մակարդակի անցման հարցերում:

  •         lexus wltp quote full width
            lexus wltp quote

    «ՀԻԲՐԻԴԸ ՄԵՐ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՍՅՈՒՆՆ Է, ՈՐԸ ԿՕԳՆԻ 2050Թ.-ԻՆ 90%-ՈՎ ԿՐՃԱՏԵԼ ՄԵՐ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱԾԽԱԾՆԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ՝ 2010Թ.-Ի ՀԱՄԵՄԱՏ»:

    Դր. Յոհան վան Զիլ՝ Toyota Motor Եվրոպայի նախագահ և գործադիր տնօրեն
        lexus wltp section everyday tests

ԱՄԵՆՕՐՅԱ ԹԵՍՏԵՐ, ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Նոր WLTP թեստերի շնորհիվ՝ լաբորատոր չափումներն այժմ կարող են ավելի լավ արտացոլել այն իրավիճակները, որոնց հանդիպում եք ամեն օր: Դա նշանակում է, որ նոր մեքենաների համար ցուցադրվող վառելիքի սպառման և արտանետումների արժեքները շատ ավելի ճիշտ են ներկայացնում իրականում հնարավոր ցուցանիշները:

ԴԵՌ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵ՞Ք

  • Արդյո՞ք իմ մեքենայի վառելիքի իրական սպառումը կփոխվի:

    Ոչ, վառելիքի իրական սպառումը կմնա նույնը, սակայն ձեր մեքենան կարող է ստանալ CO2-ի և վառելիքի սպառման ավելի բարձր պաշտոնական արժեքներ՝ ավելի խիստ պահանջներով WLTP թեստային ցիկլի պատճառով, որն ավելի մոտ է իրական ցուցանիշներին:

  • Արդյո՞ք վառելիքի սպառման ու CO2-ի արտանետման WLTP-ի արժեքները ցույց կտան, թե իրականում ինչ է հնարավոր ակնկալել:

    Ինչպես NEDC-ն, WLTP-ն լաբորատոր փորձարկում է: Քանի որ վարման ոճերն ու պայմանները տարբեր են, ապա հնարավոր է որոշակի տարբերություն պաշտոնական արժեքների և սպառողի կողմից դիտարկված իրական ցուցանիշների միջև:

  • Ինչո՞ւ է իմ մեքենայի NEDC արժեքը հանկարծակի աճել:

    Անցումային ժամանակահատվածում (մինչև 2020թ. վերջը) NEDC-ի արժեքները կշարունակեն տրամադրվել WLTP-ի արժեքներին զուգահեռ: Քանի որ նախկին NEDC ընթացակարգը այլևս չի կարող կիրառվել, կանոնակարգերը պարտադրում են, որ WLTP-ի CO2 արժեքները փոխարկվեն NEDC-ի համարժեք արժեքների՝ «հարաբերակցության գործադրման» միջոցով: Դա կիրականացվի կա´մ Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված նմանակման գործիքի, կա´մ ֆիզիկական վերափորձարկման միջոցով, որը կարող է հանգեցնել ձեր մեքենայի NEDC-ի ավելի բարձր CO2 արժեքների, քանի որ այն ներկայացնում է NEDC-ի նորացված տարբերակը (WLTP-ի հիման վրա):

Next steps