4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
4-րդ սերնդի ինքնալիցքավորվող հիբրիդային տեխնոլոգիայի շնորհիվ, որը միավորում է Ատկինսոնի ցիկլի գերարդյունավետ 2,5 լիտրանոց բենզինային շարժիչը հզոր էլեկտրական շարժիչով, ES 300h-ն զարգացնում է 218 ձիաուժ հզորություն / 160 կՎտ և վառելիքի ծախսը կազմում է ընդամենը 5,2 լիտր 100 կմ։
Եվ քանի որ այս մոդելն աշխատում է ժամանակի մոտավորապես 50%-ով էլեկտրամոբիլի ռեժիմումով, դուք կարող եք ակնկալել CO₂ արտանետումների զգալի նվազում (119 գ/կմ)՝ համեմատած բենզինային կամ դիզելային շարժիչներով սեդանների հետ:
* CO₂ արտանետումների ցուցանիշները հիմնված են ստանդարտացված լաբորատոր փորձարկումների վրա (օրինակ՝ WLTP) և տրամադրված են համեմատության նպատակով: Իրական արտանետումների քանակը կարող է տարբերվել կախված տարբեր պայմաններից՝ վարորդական ոճից, արագությունից, բեռից, ճանապարհի և եղանակի պայմաններից, անվադողերի վիճակից և ճնշման մակարդակից, ինչպես նաև մեքենայի տեխնիկական սպասարկումից։