Lexus Climate Concierge համակարգը կարելի է կառավարել 7-դյույմանոց էկրանից, կարգավորելով նստատեղերի և ղեկի տաքացումը և նստատեղերի օդափոխությունը՝ իդեալական կլիմա ստեղծելու համար: Հարմարավետության և վառելիքի խնայողության լավագույն մակարդակ ապահովելու համար S-Flow կլիմայի կառավարումը կարող է ճանաչել, թե որ նստատեղերն են զբաղված և որտեղ է հարվածում արևի լույսը, և կարգավորել աշխատանքի ռեժիմը: Nanoe™ X տեխնոլոգիան գեներացիայի է ենթարկում լիցքավորված միկրոմասնիկները՝ կանխելով վիրուսների և բակտերիաների* տարածումը, վերացնելով հոտերը** և պահպանելով սրահում խոնավության օպտիմալ մակարդակը:
* Ավելի քան 99% վիրուսների և բակտերիաների արգելակում nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Japan Food Research Laboratories, Report No. 20073697001-0101 , 15038623001-0101:
** Հոտի ինտենսիվությունը նվազեցրեց ավելի քան 1,8 անգամ nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Panasonic Corporation Product Analysis Center, Report No. BAA33-150318-M35