concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ

«ՍՊԱՍՈՒՄ» ԹԵՄԱՅԻ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑԻՆ 2016Թ. LEXUS ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • Ողջ աշխարհից ստացված 1232 դիմումներից ընտրվեցին եզրափակիչ փուլի 12 մասնակիցներ
  • ՄԹ-ում, Կանադայում, Կորեայում և Ճապոնիայում բնակվող եզրափակիչ փուլի չորս մասնակիցները կստեղծեն իրենց նախատիպերը` հանրաճանաչ մասնագետների ղեկավարությամբ:
  • Բոլոր մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն այս տարվա Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում կայանալիք Lexus-ի ցուցահանդեսին` ապրիլի 11-ից 17-ը` Tortona 32 հասցեում

Lexus International-ը հայտարարել է 2016թ. Lexus Design Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցների անունները: Դիզայնի այս միջազգային մրցանակաբաշխությունը, որն առաջին անգամ անց է կացվել 2013թ.` հասարակության բարեկեցությանը նպաստող գաղափարների զարգացմանն օժանդակելու համար, նպատակ ունի աջակցել ողջ աշխարհի սկսնակ ու խոստումնալից երիտասարդ ստեղծագործողներին:

Lexus Design Award-ի չորրորդ տարեկան միջոցառման համար ստացվել էին «Սպասում» թեմայով 1232 դիմումներ` շուրջ 73 երկրներից:

Դիմումները գնահատելու նպատակով նոյեմբերին ստեղծվեց հանրաճանաչ դիզայներների ու մասնագետների հատուկ խումբ: Այս տարվա դիմորդները ժյուրիի վրա տպավորություն գործեցին իրենց դիզայներական աշխատանքներով, որոնք աննախադեպ են ու մինչ այժմ անհայտ, սակայն ունեն մոտ ապագայում կյանքի կոչվելու հավանականություն: Երկարատև քննարկումներից հետո և գնահատելով անկանխատեսելին բացահայտելուն ուղղված մասնակիցների մեծ ձգտումն ու ցանկությունը` ընտրվեցին եզրափակիչ փուլի 12 մասնակիցներ, որոնք իրենց հավանական ներդրումն ունեն նորարարական դիզայնի ոլորտում:

Մարկ Թեմփլինը (Lexus International-ի գործադիր փոխնախագահ) նշեց. «2015թ. Lexus Design Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցները հրաշալի աշխատանքներ ներկայացրին Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում: Դրանց շնորհիվ մրցանակաբաշխությունն անցավ մեծ հաջողությամբ: Մենք խրախուսում ենք դիզայնի ցանկացած ոլորտում աշխատող դիմորդներին 2016թ. մրցույթի համար ներկայացնել իրենց առավել ստեղծագործական մտահղացումները, որոնք համապատասխանում են «Սպասում» թեմային»:

Եզրափակիչ փուլի հետևյալ չորս մասնակիցները կստեղծեն իրենց դիզայնի նախատիպերը` հանրաճանաչ մասնագետների ղեկավարությամբ.

  • AGAR PLASTICITY, հեղինակ` ԱՄԱՄ (Ճապոնիա), նախագիծ է, որը բացահայտում է, թե ինչպես ծովային ջրիմուռներից ստացված դոնդողանման նյութը` ագարը, կարող է օգտագործվել որպես բնապահպանական տեսանկյունից անվնաս փաթեթավորման միջոց` փոխարինելով պլաստիկին:
  • DADA, հեղինակ` Մյունգսիկ Յանգ (Կորեա), կառուցողական խաղ է, որը ժապավենների, անցքերի ու ցցիկների միջոցով հեշտությամբ հավաքվում է` զարգացնելով ու իրագործելով յուրաքանչյուր երեխայի երևակայությունը:
  • Shape Shifters, հեղինակ` Անգելենա Լաուրա Ֆենուտա (Կանադայում բնակվող իտալացի դիզայներ) հագուստի յուրահատուկ կտրվածք է, որով կտորների նկատմամբ կիրառվում են մոդուլային սկզբունքներ` ստեղծելով տարբեր տիպի հանդերձանք:
  • Trace, հեղինակ` ԱՅԱՍԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ (ՄԹ-ում բնակվող թուրք դիզայներներ), ժամացույց է, որում կիրառվում է հեղուկ` ուլտրամանուշակագույն ճառագայթներով և գունաթափման հատկություններով` թույլ տալով պատկերավոր կերպով տեսնել անցնող ժամանակը:

Ճարտարապետներ և բազմաճյուղ դիզայներներ Ների և Հուն, ինչպես նաև դիզայներ Մաքս Լեմը կրկին կմասնակցեն որպես գեղարվեստական ղեկավարներ, իսկ դիզայներ/ճարտարապետ Ելենա Մանֆերդինին և նկարիչ/ճարտարապետ Snarkitecture-ն առաջին անգամ կստանձնեն ղեկավարի դերը: Չորս ավարտուն նախատիպերը կցուցադրվեն այս տարվա Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում կայանալիք Lexus-ի ցուցահանդեսում, ինչպես նաև կկազմակերպվի մնացած ութ մասնակիցների դիզայնների խմբային ցուցադրությունը: Իրադարձությունը կանցկացվի ապրիլի 11-ից 17-ը` T32 Torneria/Carrozzeria, Via Tortona 32, 20144 (Zona Tortona) հասցեում:

2016թ. Lexus դիզայնի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի հաղթողը, որը կընտրվի չորս նախատիպերը ներկայացնող եզրափակիչ փուլի մասնակիցներից, կհայտարարվի ապրիլի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ: 2016թ. Միլանի դիզայնի շաբաթվա ընթացքում Lexus-ի ցուցադրության մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն փետրվարի կեսին: