CT

ԼՅՈՒՔՍ ՀԻԲՐԻԴ ԿՈՄՊԱԿՏ

Կոմպակտ հիբրիդ, որը շքեղության, արտադրողականության ու արդյունավետության կատարյալ համադրություն է:

ԾԱՆՈԹԱՑԵՔ CT-ԻՆ

Հինգդռնանի կոմպակտ, որը կարծես կոմպակտ մեքենա չէ. CT 200h-ը մեր երբևէ կառուցած ամենամաքուր հիբրիդներից մեկն է: Դրա սահուն արտադրողականությանն ու CO2-ի ցածր արտանետումներին լրացնում են առաջատար տեխնոլոգիաներն ու մրցանակակիր նրբագեղությունը: Ուսումնասիրեք ընտրանքների ու փաթեթների տպավորիչ ցանկը և կազմաձևեք CT 200h-ը՝ ըստ ձեր կոնկրետ նախապատվությունների:

2017 lexus ct key features opt 02
  • Լիահիբրիդ տեխնոլոգիա

    Էներգիայի երկու աղբյուրների գրեթե կատարյալ բաշխման շնորհիվ CT 200h-ն ապահովում է վարման արտակարգ հարմարավետություն՝ ցածր արտանետումների և վառելիքի խնայողության հետ մեկտեղ:

  • CO2-ի ցածր արտանետումներ

    Զարմանալիորեն սահուն արտադրողականություն և CO2-ի ցածր արտանետումներ՝ սկսած ընդամենը 82 գ/կմ-ից: Մինչև 45 կմ/ժ արագությունների ժամանակ CT 200h-ն ապահովում է զրոյական արտանետումներով արտադրողականություն:

  • F SPORT-ի ընտրություն

    CT-ն հասանելի է նաև որպես դինամիկ F SPORT մոդել՝ «Մուգ վարդ» կաշվից լյուքս նստատեղերով, ավելի արագ արձագանքող կախոցով և 17 դյույմ F SPORT թեթևաձույլ սկավառակներով:

  • Ուշադրություն գրավող արտաքին տեսք

    Երկարաձիգ, սահուն պրոֆիլ ավելի համարձակ, լայն և ցածր ճակատային ցանցով` շրջապատված տպավորիչ ադամանդաձև LED լուսարձակներով և ցերեկային լույսերով:

  • Անթերի երեսպատում

    Անբասիր մշակված կաշի, նրբագեղորեն տաշված փայտյա ներդիրներ և լաքաներկային ծածկույթ, որն զգուշությամբ հղկվել է ձեռքով՝ Takumi վարպետի ուշադիր հսկողության ներքո:

  • Կոմպակտ ճկունություն

    Երբ հետևի նստատեղերը ուղիղ դիրքում են, ուղեբեռի բաժանմունքը բավական տարածք է ապահովում երկու մեծ ճամպրուկ տեղավորելու համար: Ավելի ընդարձակ տարածքի ու բազմանպատակ օգտագործման համար՝ նստատեղերը կարող են ծալվել 60/40, կամ միասին՝ ստեղծելով 985 լիտր բեռնման հսկայական տարածք:

ՎԱՅԵԼԵՔ CT-Ն

CT 200h-ն աչքի է ընկնում որպես իսկապես լյուքս կոմպակտ մեքենա, որին հզորություն է հաղորդում աշխարհի ամենաառաջատար հիբրիդային տեխնոլոգիան. որակի, ձեռակերտ հարմարավետության և վառելիքի առաջադեմ խնայողության կատարյալ համադրություն՝ կենտրոնացած հինգդռնանի հեչբեքում:

ՎԱՅԵԼԵՔ CT-Ն

Վերը ցուցադրված մոդելը չի ներկայացնում ողջ շարքը:

Next steps

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ