2018 lexus ls 500h hero

LS

ԱՌԱՋԱՏԱՐ ՍԵԴԱՆ

Lexus LS սեդանը տեխնոլոգիայի, հարմարավետության ու շքեղության ոլորտներում անհամեմատելի գլուխգործոց է:

ԾԱՆՈԹԱՑԵՔ LS-ԻՆ

Հինգ տարի տևած ստեղծագործական ընթացքի արդյունք հանդիսացող հինգերորդ սերնդի նոր Lexus առաջատարը վերափոխում է լյուքս սեդանը լիովին նոր արվեստի ձևի: Մեր դիզայներները միշտ հետ են մղել հնարավորի սահմանները, սակայն այս վերջին LS-ն էլ ավելի է ընդլայնում տեխնոլոգիայի սահմանագիծը: Նորովի կերտված սկզբից մինչև ամենավերջին դետալը՝ այն ապահովում է վարման գերազանց ճկունություն և տպավորիչ արտադրողականություն՝ զիջումների չգնալով հարմարավետության ու շքեղության հարցերում:


  

  
    2018 lexus ls key features
  • Տակումի վարպետների կողմից կերտված ինտերիեր

    Ձեռքով կառուցված ռիգամի դռան ներդիրները, Շիմամոկու փայտից զարդանախշերը և «Էդո Կիրիկո» ապակու կտրման տեխնոլոգիայով ոգեշնչված դեկորատիվ հարդարանքները լրացնում են Տակումի վարպետների ձեռքով կարված կաշվե նստատեղերը LS-ի բացառիկ լուռ սրահում:

  • Իսկական «Օմոտենաշի» ընդունելություն

    Ոգեշնչված ճապոնական հյուրընկալության սովորույթներով՝ դռան բռնակին հպվելուն պես նոր LS-ը ողջունում ու օգնում է ձեզ ներս մտնել, իսկ առջևի նստատեղի թիկնաբարձերն ավտոմատ իջնում են ի նշան ողջույնի՝ մինչ դուք ձեր տեղն եք զբաղեցնում:

  • 28 դիրքով կարգավորմամբ նստատեղեր՝ Շիացու մերսմամբ

    Ձեզ թարմ պահելու համար՝ 28 դիրքով կարգավորմամբ առջևի նստատեղը կարող է Շիացու մերսում անել, իսկ հետևի նստատեղի ուղևորները կարող են վայելել ծալվող բազմոցի հնարավորությունը՝ Շիացու մերսման յոթ ծրագրերով և լրացուցիչ տաքացուցիչներով:

  • Mark Levinson® Surround աուդիոհամակարգ

    Սրահի լուռ անդորրը կատարյալ վայր է Mark Levinson® աուդիոհամակարգի համար, որը համալրված է Quantum Logic Immersion տեխնոլոգիայով և առաստաղին ներկառուցված բարձրախոսերով՝ յուրահատուկ 3D համերգային հնչողություն ստեղծելու համար:

  • Բենզինային կամ հիբրիդային տեխնոլոգիա

    Բազմաստիճան հիբրիդային համակարգի կամ 3.5 լիտր V6 երկակի տուրբո բենզինային շարժիչի միջև ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ LS-ը շարունակում է նոր չափանիշներ սահմանել արտադրողականության, սահունության, անաղմուկության և վառելիքի խնայողության ոլորտներում:

  • Բացառիկ անվտանգության Lexus Safety System+ A համակարգ

    Մենք հոգ ենք տանում մեր ուղևորների համար ու շնորհիվ մեր ահվտանգության առավելությունների, այդ պատճառով բոլոր LS մոդելներն իրենց ստանդարտ փաթեթում ներառում են անվտանգության Lexus Safety System + համակարգը: Սա իր մեջ ներառում է Վթարային նախազգուշացման համակարգը՝ հետիոտնի ինտուիտիվ հայտնաբերման նոր գործառույթով, Երթևեկության շարքի պահպանման համակարգը, Հեռավոր լուսավորության ավտոմատ կարգավորման համակարգը, Դինամիկական Ռադարային Քրուիզ-Կոնտրոլն ու Ճանապարհային նշանների ճանաչման համակարգը: Լրացուցիչ հնարավորությունները ներառում են նախաբախման նախազգում՝ հետիոտնի ինտուիտիվ հայտնաբերման նոր գործառույթով, Ակտիվ Ղեկանիվ, Հետևից մոտեցող ավտոմքենաների հայտնաբերման համակարգը և երկաստիճան հեռավոր լուսավորության ադապտիվ կարգավորումը:

ՓՈՐՁԱՐԿԵՔ LS-Ը

LS-ի արտաքին դիզայնը համահունչ համատեղում է դինամիկական ստանդարտները և գերազանց արտադրողականությունը: Շնորհիվ իր նոր և բարելավված ամրակման սարքերի և առանձնահատկությունների, այսֆլագմանի շքեղ սեդանն համատեղում է հարմարավետությունն ու էլեգանտությունը:

  • ՓՈՐՁԱՐԿԵՔ LS-Ը

    Վերևում նշված մոդելը ներկայացված չէ ասորտիմենտում

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԻՆ

Սկսեք կարգավորել LS-ը ըստ ձեր ցանկության, փորձառեք գույների գամման, կամ սկսեք ուսումնասիրել հինական առանձնահատկություններն ու պատկերասրահը:

Պտտելու համար հպեք մեքենային

LS 500 LUXURY / Սև

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ