2017 lexus lx 570 hero

LX

ԼԵԳԵՆԴԱՐ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑ

Լիակատար ամուր ամենագնաց՝ համատեղում է շքեղ արտաքին տեսքն ու աթլետիկ հզորությունը:

ԾԱՆՈԹԱՑԵՔ LX-ԻՆ

Վայելեք նոր Lexus LX-ը՝ Lexus-ի լեգենդար շքեղության վերջին մարմնավորումը: 2017 LX 570-ն ապահովում է խելացի տեխնոլոգիաներ՝ անվտանգության կատարելագործված գործառույթներով, յոթ ուղևորների համար նախատեսված շքեղ սրահով և բարեկարգ ու արտաճանապարհային պայմաններում վարման անգերազանցելի հնարավորությամբ. այն համատեղում է անսահմանափակ արտադրողականությունը և անզիջում նրբագեղությունը մեկ գերհզոր 4x4-ում:


  

  
    2017 lexus lx 570 key features
  • Շրջանակավոր կառուցվածք

    Ի տարբերություն սովորական ամենագնացների, որտեղ սրահն ու ընթացքային մասը կազմում են մեկ կառույց, LX-ն ունի շրջանակավոր կառուցվածք, ուստի ամուր ստորին շրջանակը մեղմացնում է շրջապտուտային ուժերը՝ անհարթ ճանապարհով երթևեկելիս:

  • Սև Տեսլականը

    Այս ավտոմեքենան ընդգծում է իր սեփականատիրոջ անհատականությունն ու բնավորության ուժը: LX Black Vision-ը ագրեսիվ արտաքին տեսք է ստացել. այն համալրվել է խոշոր սև հովացուցիչի պաշտպանիչ ցանցով, գեղեցիկ հետևի լուսադիոդային լույսերով, ինչպես նաև՝ 5 ճաղ դիզայնով 21 դյույմանոց սև անվասկավառակներով:

  • Մշտական լիաքարշակ համակարգ

    LX-ի գերազանց արտաճանապարհային կարողության հիմքում մշտական լիաքարշակ համակարգի առջևի և հետևի դիֆերենցիալներն են ու TORSEN® Բարձր շփման դիֆերենցիալը, որը բաշխում է հզորությունը՝ ըստ յուրաքանչյուր անիվի միակցման հնարավորությունների:

  • Multi-Terrain ընտրության համակարգ

    LX-ը ոլորող մոմենտի ու արագության ճշգրիտ կառավարում է տրամադրում՝ համապատասխանեցնելով վարման պայմաններին: Multi-Terrain ընտրության համակարգը կարգաբերում է արգելակների ու արագացուցչի կարգավորումները հետևյալ ռեժիմների միջև՝ Mud/Sand (Ցեխ/Ավազ), Loose Rock (Մանրախիճ), Mogul (Անհարթություններ) կամ Rock (Ժայռեր)՝ համաձայն ձեր ընտրության:

  • Ադապտիվ փոփոխական կախոց

    Ադապտիվ փոփոխական կախոցը թույլ է տալիս ճշգրտորեն կարգաբերել LX-ի վարման առանձնահատկությունները. «Normal»` առօրյա վարման համար, «Comfort»` հանգիստ, երկար ճամփորդությունների և «Sport»` առավել դինամիկ արձագանքի համար:

  • Բենզինային կամ դիզելային շարժիչների ընտրություն

    Երկու LX մոդելներն էլ օժտված են դժվարանցանելի արտաճանապարհային արգելքները հաղթահարելու համար բավարար հզորությամբ: Հնարավորություն ունենալով ընտրել V8 երկակի տուրբո դիզելային և V8 բենզինային շարժիչների միջև՝ ձեզ տրամադրված է հզորություն ու ճկունություն, երբ էլ որ այն անհրաժեշտ լինի:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԻՆ

Սկսեք կարգավորել LX-ը ըստ ձեր ցանկության ու հարմարության, փորձառեք գույների գամման, կամ սկսեք ուսումնասիրել հինական առանձնահատկությունները ու պատկերասրահը:

Պտտելու համար հպեք մեքենային

LX 570 INSPIRATION / Սև

ՎԱՅԵԼԵՔ LX-Ը

Իր բարձր արտադրողականության ու դժվարանցանելի արտաճանապարհային արգելքները հաղթահարելու հզորության հետ մեկտեղ՝ LX-ն ունի նաև քաղաքային նրբագեղություն՝ ուշագրավ տեսքով ու համարձակ դիզայնով, խելացի տեխնոլոգիաներով ևՏակումի վարպետների անթերի երեսպատումներով: LX-ը գլուխգործոց է, որ գտնվում է Lexus-ի ամենագնացների շարքի գագաթնակետում:

  • ՎԱՅԵԼԵՔ LX-Ը

    Վերը ցուցադրված մոդելը չի ներկայացնում ողջ շարքը:

ՇԱՐՔԻ ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ