1. New Cars
  2. RX
Կապվել մեզ հետ
Ամբողջովին նոր Lexus RX-ը առաջին հայացքից տպավորվում է իր համարձակ շքեղ քրոսովերի դիզայնով, քանի որ այն ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են գրավել ուշադրություն և լինել բոլորից առաջ: Արտաքինից մեքենան արտահայտում է էլեկտրիֆիկացված ուժ և վճռականություն բոլոր կողմերից, մինչդեռ ներսից այն տարբերվում է վարորդի վրա կենտրոնացված Տազունա ներքին հարդարանքով և ինտերիերի ընտրովի երեսպատումով, որը պատռաստված է կտորից: Իսկական զարմանք զգալու համար պարզապես նստեկ նոր RX 350-ի կամ բարձր արդյունավետությամբ RX 500h հիբրիդի ղեկին, և դուք կհասկանաք, թե ինչ  մենք նկատի ունենք:

1/ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

Ընտրեք դասը

4

  • RX - F-SPORT 500h - 5-դռնանի ունիվերսալ

    RX F-SPORT 500h

    5-դռնանի ունիվերսալ

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • RX - Executive 350 - 5-դռնանի ունիվերսալ

    RX Executive 350

    Հիբրիդ
    5-դռնանի ունիվերսալ

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • RX - F-SPORT 350 - 5-դռնանի ունիվերսալ

    RX F-SPORT 350

    Հիբրիդ
    5-դռնանի ունիվերսալ

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • RX - Luxury 350 - 5-դռնանի ունիվերսալ

    RX Luxury 350

    Հիբրիդ
    5-դռնանի ունիվերսալ

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4

ԴԻՆԱՄԻԿԱ

  • ԳԵՐԱՄՈՒՐ ՀԱՐԹԱԿ

    Նոր RX-ը կառուցված է GA-K հարթակի վրա և ստացել է ոչ միայն ընդլայնված անիվային բազա, այլև լրացուցիչ խաչաձողեր՝ ավելի մեծ կոշտության համար: Լրացուցիչ դիմացկունության համար Lexus-ի ինժեներները հնարավորություն են ստացել ավելի ճշտորեն կարգավորել կախոցը՝ բարելավելով ընթացքային բնութագրերը և հարմարավետությունը:

    Այս նոր հարթակը 90 կգ-ով  ավելի թեթև է նախորդից և ունի ավելի ցածր ծանրության կենտրոն։ Թեև մեքենայի ընդհանուր երկարությունը մնաց նույնը, անիվային բազան երկարացվել է 60 մմ-ով, ինչը թույլ տվեց նվազեցնել մեքենայի ճոճումը, մինչդեռ ավելի լայն անվագիծը և ավելի մեծ անիվները ապահովում են ավելի վստահ վարում և ավելի լավ կցորդում ճանապարհի հետ:

  • DIRECT4 / E-FOUR ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

    RX 500h-ի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերահսկվում է DIRECT4 համակարգով՝ Lexus-ի բացառիկ նոր տեխնոլոգիայով: Այն անընդհատ բաշխում է ուժն ու ոլորող մոմենտը առջևի և հետևի սռնիների միջև՝ կախված ճանապարհային իրավիճակից: Համակարգը աշխատում է ավելի ճշգրիտ, քան ցանկացած մեխանիկական համակարգերը։

    Ապահովելով գերազանց արձագանք ճանապարհի հետ՝ DIRECT4-ը բարձր արագությեններին երաշխավորում է բարելավված կառավարում և գերազանց դինամիկա: E-FOUR էլեկտրական լիաքարշակ համակարգը, որը հասանելի է նոր RX 350h-ում և RX 450h+-ում, այժմեականացվել է այնպես, որ 40 կՎտ հզորությամբ հետևի էլեկտրական շարժիչը միշտ աշխատում է, ինչն ապահովում է ավելի մեծ ոլորող մոմենտ և ավելի մեծ քարշուժ:

  • ԿԱԽՈՑԻ ԿՈՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ*

    RX-ի նոր բազմալծակային հետևի կախոցը զգալիորեն բարելավում է երթևեկության արդյունավետությունը՝ ապահովելով գերազանց կողային կայունությունը և կանխելով ուղղահայաց ճոճումը: Այն նաև ի վիճակի է դիմանալ ոլորող մոմենտի ավելի բարձր մակարդակների՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով աղմուկի և թրթռման մակարդակները: Սպորտային տարբերակի մեքենայի վարման որակը և կառավարումը բարելավելու համար կախոցի կոշտության կարգավորման ադապտիվ համակարգը (AVS-ը) կարգավորվել է հատուկ ձևով:

    *Հասանելի է միայն RX 500h, RX 350 F SPORT և RX 350 Luxury մոդելների համար:

Բացառիկ անաղմուկ և ընդամենը 1,1-1,2 գ/կմ* CO2 արտանետումներով հիբրիդային Lexus RX 450h+-ը բարձրացնում է «անզիջում» էլեկտրիֆիկացված մեքենայի նշաձողը: 309 ձիաուժ հզորությամբ DIN ստանդարտի համաձայն՝ այն ապահովում է 0-ից 100 կմ/ժ արագացում ընդհամենը 6,5 վայրկյանում, շնորհիվ բարձր հզորության հիբրիդային համակարգի, որը միավորում է 2,5 լիտրանոց բենզինային շարժիչը, շարժիչ/գեներատորը և 18,1 կՎտ/ժ հզորությամբ իոնային մարտկոցը: Ի լրումն դասի լավագույն էլեկտրականության՝ մինչև 69 կմ* (կոմբինացված ցիկլ մինչև 90 կմ* քաղաքում), RX 450h+-ը էլեկտրամոբիլի ռեժիմում կարող է զարգացնել մինչև 135 կմ/ժ արագություն:

*WLTP ցուցիչներ: WLTP փորձարկման նոր մեթոդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք : www.lexus.eu/wltp#nedc

Նախագծված լինելով բարձրակարգ հզորություն ապահովելու համար՝ բարձր արտադրողական նոր RX 500h-ը մեր առաջին տուրբո լիցքավորվող հիբրիդն է: Ամբողջովին նոր հիբրիդային ճարտարապետության արդյունքում ստացած հզորությունը, որը ներառում է 2,4 լիտրանոց տուրբո լիցքավորվող շարժիչ և 6 աստիճան ավտոմատ փոխանցման տուփ, կազմում է 371 ձիաուժ (ըստ DIN ստանդարտի) կամ 273 կՎտ և թույլ է տալիս մեքենային զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն անհավանական 6,2 վայրկյանում։ Ապահովելով գերազանց արձագանք ճանապարհի հետ, DIRECT4-ը երաշխավորում է բարելավված կառավարում և գերազանց դինամիկա:

Lexus-ի RX 350h ինքնալիցքավորվող հիբրիդը ցանկացած իրավիճակում հաղորդում է հարմարավետություն և վստահություն։ Հիբրիդը համալրված է 2,5 լիտրանոց բենզինային շարժիչով և ի 250 ձիաուժ DIN (184 կՎտ) ունեցող հզորությամբ էլեկտրական շարժիչով: 0-ից մինչև 100 կմ/ժ արագացումը տևում է 7,9 վայրկյան, իսկ վտանգավոր CO2 արտանետումները կազմում են 142-149 գ/կմ*, վառելիքի ծախսը՝ 6,3-6,6 լ/100 կմ*: Քանի որ մեքենայի շարժման ժամանակ համակարգը վերալիցքավորվում է, դուք միշտ կարող եք վայելել երկար ճանապարհորդությունները ձեր հիբրիդային մեքենայով:

*WLTP ցուցիչներ: WLTP փորձարկման նոր մեթոդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք : www.lexus.eu/wltp#nedc

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ LEXUS SAFETY SYSTEM + ՀԱՄԱԿԱՐԳ

    Նոր RX-ն ունի ակտիվ անվտանգության և վարորդի աջակցության առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք համախմբված են երրորդ սերնդի Lexus Safety System+-ում, որը հագեցվել է թարմացված և լրացուցիչ հնարավորություններով՝ անվտանգության ավելի բարձր մակարդակի համար:

    Դրանց թվում են ղեկի աջակցությամբ գործող վարորդի աջակցության Proactive Driving Assist համակարգը  և վարորդի հոգնածության/շեղման մոնիտորինգի համակարգը: Բացի այդ, Proactive Driving Assist-ը օգտագործում է առջևի տեսախցիկը շրջադարձի անկյունը որոշելու համար՝ կարգավորելով ղեկի ուժը, երբ մոտենում եք շրջադարձին:

  • ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԲԱԽԱԽՄԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (PCS)

    Լexus-ի կատարելագործված բախման նախազգուշացման համակարգը (PCS-ը) այժմ ցերեկային ժամերին ճանաչում է մոտոցիկլետներին և օգնում է կանխել ավելի հավանական վթարները, օրինակ՝ ձախ/աջ  շրջադարձ կատարելիս և խցանումների մեջ վարելիս։ Այն կարող է նաև ճանաչել հանդիպակաց ավտոմեքենայի կամ հետիոտների հետ բախման ռիսկերը։ Բախումներից խուսափելու ունակությունը մեծանում է ղեկի վթարային օգնականի օգնությամբ:

  • ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐԱՅԻՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ

    Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլն օգտագործում է ռադարային տեխնոլոգիա և տեսաղցիկ՝ արագությունը ավտոմատ կերպով կարգավորելու համար՝ առջևի ավտոմեքենայի անվտանգ հեռավորությունը պահպանելու համար: Եթե այդ ավտոմեքենան արգելակում է, համակարգը նույնպես կկանգնեցնի ձեր RX-ը։ Երբ դիմացի մեքենան նորից շարժվի, ձեր մեքենան նույնպես կշարունակի ընթացքը։

    Համակարգն Lane Trace Assist համակարգի հետ համատեղ արագ ճանաչում է առջևում գտնվող տրանսպորտային միջոցները և երբ շրջադարձ եք կատարում, այն ուղղորդում է մեքենան ավելի բնական հետագծով: Բացի այդ, դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլը կանխում է բախումը հարակից գոտում ավելի դանդաղ շարժվող մեքենայի հետ:

Հագեցած լինելով  մեր վերջին սերնդի Obstacle Anticipation Assist օժանդակ համակարգով, RX-ը առանձնանում է ամենաուշագրավ նոր տեխնոլոգիաներից մեկով՝ ղեկի աջակցությամբ նոր Proactive Driving Assist տեխնոլոգիայով, որը վերահսկում է առջեւում գտնվող խոչնդոտները և ակտիվորեն վերահսկում է արգելակները և ղեկը: Բացի այդ, Proactive Driving Assistant-ը օգտագործում է առջևի տեսախցիկը ոլորման անկյունը որոշելու համար, ինչը թույլ է տալիս համապատասխանաբար կարգավորել ղեկը ոլորանին մոտենալիս և շրջելիս:

Մեր նորարարական BladeScan® Հեռավոր լույսի ադապտիվ համակարգը (AHS-ը) ավելի մեծ տեսանելիություն է ապահովում վարորդին, քան սովորական լուսադիոդային լուսարձակները: Համակարգի շահագործման սկզբունքը հիմնված է այն փաստի վրա, որ 12 LED տարրերից լույսն ուղղվում է սայրաձև հայելու, որը պտտվում է 6000 պ/րոպե արագությամբ, այնուհետև անցնում է ոսպնյակի միջով՝ ստեղծելով լուսարձակի լայն ճառագայթ: Խիստ փորձարկումները ցույց են տվել, որ համակարգը թույլ է տալիս ավելի մեծ հեռավորության վրա տեսնել հետիոտներին և ճանապարհային նշանները՝ չկույրացնելով հանդիպակաց ավտոմեքենաների վարորդներին:

Ի լրումն չափազանց դիմացկուն կառուծվացքի, ուղևորների պաշտպանությունն ուժեղացված է նաև 12 SRS անվտանգության բարձիկներով. վարորդի երկաստիճան առջևի անվտանգության բարձիկ; վարորդի ծնկի անվտանգության բարձիկ, ուղևորի առջևի անվտանգության բարձիկ, կենտրոնական բարձիկ վարորդի և առջևի ուղևորի միջև, կողային բարձիկներ առջևի նստատեղերում և ամբողջ երկարությամբ վարագույրային անվտանգության բարձիկներ երկու կողմից:

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

  • ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԻ ՆՈՐ ԴԻԶԱՅՆ

    Ստեղծվել են հատուկ Luxury կոմպլեկտացիայի համար, 21 դյույմանոց անվասկավառակները ունեն 20-ձող, պայծառ մետաղական երեսպատում և մեխանիկական վերամշակված մանրուքներ, որոնք հախուրդում են անկրկնելի տպավորություններ նոր RX-ի արտաքին տեսքին:

  • ԻԼԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴԻԶԱՅՆ / ՖԻՐՄԱՅԻՆ ՑԱՆՑ / ԵՌԱԿԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

    Հաշվի առնելով էլեկտրիֆիկացման միտումը, մեր դիզայներներն իրենց առաջ խնդիր են դնել RX-ում արմատավորել իլի հայեցակարգի նոր դիզայնը։ Դրա շնորհիվ ֆիրմանին հովացուցիչի պաշտպանիչ ցանցը նույնիսկ ավելի ինտեգրված է թափքի դիզայնի մեջ, ինչը ստեղծում է էլեկտրականացված էներգիայի հզորություն և ծանրության ցածր կենտրոն:

    Ավելի էլեգանտ ու կոմպակտ լուսարձակները, օդային անցքերը և ավելի լայն անվածիրը հաղորդում են կայունություն ու վստահություն: Նեղ, սուր գծերով և ավելի հորիզոնական տեղակայված եռակի լուսարձակները՝ BladeScan® հեռավոր լույսի ադապտիվ համակարգով, անկրկնելի տպավորություն են թողնում յուրաքանչուրի վրա:

  • LEXUS-Ի ՖԻՐՄԱՅԻՆ ՀԵՏԵՎԻ ԼՈՒՅՍԵՐ / ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՈՎ ՀԵՏԵՎԻ ԴՈՒՌ

    Մեքենայի հետնամասը ուշադրություն է գրավում իր նոր լուսադիոդային լույսերի գծով, որը կապում է բնորոշ L-ձև լապտերները, նրանք միասին տարածվում են RX թափքի ամբողջ լայնության վրա: Այս միասնական լուսադիոդային գիծը շեշտում է մեքենայի կուլտային ուրվագիծը, իսկ ավելի լայն անվածիրը (+65 մմ) վստահություն է հաղորդում և ստեղծում է վառ տեսք ճանապարհի վրա։

    Lexus-ի նորացված նշանը դարձել է ավելի ժամանակակից և հեշտ ճանաչելի, այն գտնվում է բեռնախցիկի դռան կենտրոնում: Հեշտ բեռնման եւ բեռնաթափման համար շատ օգտակար կլինի բեռնախցիկի դռան ակնթարթային հեռավոր բացման գործառույթը, մանավանդ, երբ ձեր ձեռքերը զբաղված են գնումներով: Բանալին դրեք ձեր գրպանում, այնուհետև ոտքով անցկացրեք հետևի բամպերի տակ՝ բեռնախցիկի դուռը բացելու կամ փակելու համար:

Որպեսզի ներքին հարդարանքը ավելի շատ ուղղված լինի վարորդին, Lexus-ը մշակել է Տազունա դիզայնի հայեցակարգը։ Ճապոնական «tazuna» բառը կարելի է թարգմանել որպես «ձիու սանձ», ինչը ենթադրում է ուղղակի, բայց ինտուիտիվ վարում: Տեղեկատվության աղբյուրները, ինչպիսիք են մուլտիմեդիա էկրանը, բազմաֆունկցիոնալ էկրանը և պրոյեկցիոն էկրանը, խմբավորված են այնպես, որ դրանց վրա ցուցադրված տեղեկատվությունները կարելի լինի կարդալ աչքերի և գլխի նվազագույն շարժումով: RX-ի դիզայներները նաև ձգտել են ստեղծել մինիմալիստ, բայց ինտուիտիվ հասկանալի ու մտածված ներքին հարդարանք` օգտագործելով ամենաբարձր որակի նյութեր: Կարևոր առանձնահատկությունն էր սրահի երեսպատման տարբերակը`առանց կաշվի օգտագործման, որը ստեղծվել է ի պատասխան էկոլոգիապես գիտակից սպառողների աճող պահանջարկի: Comfort կոմպլեկտացիայում ոչ միայն նստատեղերը, այլև ղեկն ու փոխանցման տուփի լծակը երեսպատված են բարձրորակ արհեստական ​​Տահարա կտորով:

Lexus-ի նոր Mood Select նոր ֆունկցիայի շնորհիվ RX-ի ներքին հարդարանքի լուսավորությունը կարող է կարգավորվել ըստ ձեր նախասիրությունների։ Դրա համար նախատեսված է 64 գույների ներկապնակ: Օգտագործելով L-finesse դիզայնի փիլիսոփայությունը որպես ուղեցույց՝ Lexus-ի ինտերիերի դիզայներները առաջարկել են 14 գույն, որոնք արտացոլում են տարբեր զգացմունքային վիճակներ, երբ դիտարկում եք գեղեցիկ բնական երևույթները: Հետին լույսի գույներն ընտրված են այսպիսով, որ հաղորդեն Օմոտենաշի հյուրընկալության փիլիսոփայության ոգին և ստեղծեն  հետևյալ տրամադրությունը:

  • Բուժում. հանգստացնող երանգները կազմում են «բուժիչ» տարածություն, որտեղ բնության էներգիան և կանաչ գույնը միահյուսվում են կյանքի ուժի և դինամիկայի հետ
  • Ջերմություն. Ստեղծում է «հանգստացնող» մթնոլորտ՝ լցված ուրախությամբ և ներդաշնակ արևի լույսի և Երկրի ռիթմի հետ
  • Զարթոնք. արտածոլում են «ոգեշնչող» միջավայր, որտեղ արևի պայծառ լույսը մեղմորեն արթնացնում է կյանքը
  • Կենտրոնացում. նպաստում է կենտրոնացմանը՝ հիշեցնելով ձեզ ժամանակի և բնության անցումային վիճակների մասին
  • Կենսունակություն. լիցքավորում է վարորդին էներգիայով և առաջացնում է բռնկվող և մարող բոցով ասոցիացիաներ

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

  • 21 ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐՈՎ MARK LEVINSON ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ*

    RX-ի կատարելագործված և գրեթե լուռ ինտերիերը դարձավ կատարյալ միջավայր 21 բարձրախոսներով նոր Պրեմիում դասի Mark Levinson ձայնային համակարգի համար: Այս բացառիկ համակարգը, որը տեղադրված է ստանդարտ կոմպլեկտացիաների մեջ և մշակված է մեր վստահելի գործընկերի կողմից, օպտիմիզացված է մեքենայի ներքին հարդարանքի ճարտարապետության համար:

    3D Surround Mark Levinson ձայնային համակարգի ու Quantum Logic տեխնոլոգիաի շներհիվ, ClariFi-ն ապահովում է անզուգական 7.1 ալիքային տնային կինոթատրոնի ձայնի բացառիկ որակ: Բեռնախցիկում տեղադրված 22 սմ սուբվուֆերը ուժեղացնում է համերգասրահի ակուստիկաի տպավորությունը, արտադրում է հարուստ և հզոր ձայն, որը վառ կերպով արտացոլում է օրիգինալ երաժշտության մթնոլորտն ու ծավալը:

    *Հասանելի է միայն RX 500h, Luxury RX 450h+ և RX 350 մոդելների համար

  • ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐ

    Նեղ տարածություններում մեքենա վարելը հեշտացնելու համար նախատեսված Է թվային համայնապատկերային մոնիտորինգ, որը թույլ է տալիս վարորդին վերահսկել մեքենայի պարագիծը, ինչպես նաև տրամադրում է մեքենայի տակ գտնվող տարածքի ձայնագրված տեսարանը: Բացի այդ, ձեր RX-ի 3D վիրտուալ պատկերը ստեղծվում է այնպես, կարծես կողքից եք նայում դրան, հատուկ ուղեցույցներով, որոնք կօգնեն ձեզ մանևրել նեղ տարածություններում: Առկա են հետևյալ ռեժիմներ ու գործառույթներ.

    • Կողային Side Clearance View ռեժիմը թույլ է տալիս գնահատել նեղ ճանապարհով մեկ այլ մեքենայի կողքով վարելու անվտանգությունը:
    • Շրջադարձի ռեժիմը կանխում է եզրազարդի վրան դուրս գալը:
    • Առջևի խաչաձև երթևեկության ազդանշանը տեղեկացնում է այլ տրանսպորտային միջոցների մոտենալու մասին մեքենայի առջևից և կողքերից:
    • Առջևի բախման նախազգուշացման համակարգը և կայանման արգելակային համակարգը ոչ միայն զգուշացնում են ձեզ հնարավոր բախման մասին, այլև ձեռնարկում են միջոցներ դրանից խուսափելու համար:
    • RX-ի տակը գտնվող տեսարանն օգնում է վարել անհարթ տեղանքներով։
  • ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՀԱՄԱԿԱՐԳ (SEA)

    RX-ի E-Latch էլեկտրոնային մուտքի և ելքի համակարգը միացված է Կույր կետերի մոնիտորինգի հետ: Անվտանգ ելքի բացառիկ համակարգը թույլ չի տալիս ուղևորներին բացել դուռը, օրինակ՝  երբ մեքենայի հետևից մոտենում են այլ մեքենաներ կամ հեծանվորդներ: Lexus-ի մասնագետները համարում են, որ այս համակարգը ավելի քան 95%-ով կարող է կանխել դռների բացման հետ կախված պատահարները։

Մեքենայի հիմնական բոլոր պարամետրերը ցուցադրվում են անմիջապես դիմապակու վրա: Ընդլայնված 10-դյույմանոց պրոեկցիոն էկրանը թույլ է տալիս վարորդին դիտել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են նավիգացիոն համակարգի խորհուրդները, անվտանգության համակարգերի տեղեկությունները, մեքենայի կատարողականությունը կամ ձայնային համակարգի կարգավորումները՝ առանց աչքերը ճանապարհից կտրելու: Շնորհիվ ղեկի սենսորային անջատիչների՝ էկրանի կառավարումը դառնում է չափազանց հարմար։
ՏԵՂԵԿԱՑԵՔ ՄԵՐ ԹԵՍՏ ԴՐԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ԹԵՍՏ ԴՐԱՅՎԻ ԽՈՍՏՈՒՄԸ

Լցվեք Experience Amazing մթնոլորտով՝ անցնելով Lexus-ի թեստ դրայվը: Ընտրեք մեքենան, հարմար ժամանակը և վայրը. մնացածի մասին մենք ենք հոգում:

ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ue%2Cnx%2Crx%2Crxl