v11 2018 lexus ux hero

LEXUS UX

ԿՈՄՊԱԿՏ ԿՐՈՍՈՎԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ

Ծանոթացեք մեր նոր փոքր ամենագնացի հետ

ՆՈՐ ՍՊԱՍՎՈՂ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Lexus կներկայացնի իր նոր փոքր ամենագնացը 2018 թ. Ժնևի համաշխարհային ավտոսրահում: Նոր քաղաքային կրոսովերը համատեղում է լիաքարշ ամենագնացի պատկառելի տեսքը հետչբեքի նստեցվածքով:

UX ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

2018 lexus ux key features
  • ՏԵՍՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՀԱՏՎԱԾ

    Սրահի առաջնամասը դինամիկ է, ինչպես նաև կենտրոնացած է վարորդի վրա, կոքպիտը համատեղում է ճանապարհի ուլտրալայն տեսարանն ու վարորդի բարձր դիրքը:

  • ՀԵՏՉԲԵՔԻ ՆՍՏԵԼՎԱԾՔ

    Lexus-ի ամբողջովին նոր գլոբալ ճարտարապետական պլատֆորմը (GA-C) ապահովում է UX-ին ցածր ծանրության կենտրոն, որն իր հերթին ապահովում է ավելի ճկուն ու հարմարավետ կառավարում:

  • ՇՔԵՂ ԻՆՏԵՐԻԵՐ

    Սրահում աչքի են ընգնում բարձր վարպետությունն ու պրեմիում դասի կաշին: UX-ը ձևավորված է նոր բնօրինակ տարրերով, օգտագործել են ավանդական ճապոնական մոտիվներ ու ժամանակակից նյութեր:

  • ՀԻԲՐԻԴ ԿԱՄ ԲԵՆԶԻՆ

    UX-ի համար նախագծվել են երկու տեսակի նոր փոխանցման տուփեր. UX 250h-ը զինված է նոր չորրորդ սերնդի ինքնալիծքավորվող հիբրիդային համակարգով, իսկ UX 200-ը - նոր 2.0 լ ծավալով բենզինային շարժիչով:

  • 2018 lexus ux portrait go beyond

    LEXUS UX

    ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՐՈՍՈՎԵՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

    Լիովին նոր Lexus UX քրոսովերը համատեղում է համարձակ քաղաքային դիզայնն ու անսխալ ուժը: Քանդակուն արտաքին տեսկը, բացառիկ ճշգրտությունն ու նրբագեղ ուրագծերը հիացնում են բոլորին:

    Կրոսովերի առջևում հանդիսանում է Lexus-ի լոգոտիպով ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցը և սլաքաձև լուսադիոդային լուսարձակները:

    Ձգտելով կատարելության ու նորարարության, UX -ի իրագործողների թիմը կատարել է մի շարք աերոդինամիկ հայտնագործություններ: Այդ թվում է հետևի լուսարձակների լուսադիոդային "լողաթևը", որն օգնում է կայունացնել մեքենան ուժեղ կողային քամիների ժամանակ:

  • 2018 lexus ux portrait embrace japanese

    LEXUS UX

    ՃԱՊՈՆԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԴԻԶԱՅՆ

    Մեր ստեղծագործական թիմը որոշեց չեղյալ համարել արտաքին եւ ներքին դիզայնի ավանդական սահմանները լիովին նոր Lexus UX կրոսովերի համար:

    Վարորդը նստած է հարմարավետ, ամուր ու բարձր նստատեղին, իսկ կոճակներն տեղադրված են ղեկանվի վրա: Այս խելացի էֆեկտը թույլ է տալիս վարորդին ավելի լավ հասկանալ մեքենայի չափը, ինչը գերազանց տեսանելիությամ հետ միասին հեշտացնում է մանևրումը քաղաքում:

    Ներքին հարդարանքն աչքի է ընկնում յուրահատուկ նրբաճաշակությամբ՝ բացառիկ ներքին վահանակներ, ինչպես նաև «sakiko» կաշվե նստելատեղեր, որոնք պատրաստում են Տակումի վարպետները: Բացի այդ, UX-ի երեսպատման տարբերակներից մեկը ցուցադրում է «shoji» բացովի դռների բարակ թղթի կառուցվածք, որը կարելի է հաճախ հանդիպել ավանդական ճապոնական ճարտարապետության մեջ:

  • 2018 lexus ux portrait seek new

    LEXUS UX

    ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ

    Նոր շասսին ու կախոցը, ինչպես նաև ցածր ծանրության կենտրոնը նպաստում են UX- ի դինամիկ բնութագրերի կատարելագործմանը ու գերազանց կառավարմանը: UX-ի համար նախագծվել են երկու տեսակի նոր փոխանցման տուփեր. UX 250h-ը զինված է նոր ինքնալիծքավորվող հիբրիդային համակարգով, իսկ UX 200-ը - նոր բենզինային շարժիչով:

    Բոլոր UX մոդելները հագեցած են մի շարք նորարարական տեխնոլոգիաներով, այդ թվում են՝ Շրջանային տեսարանի համակարգը, Mark Levinson® Premium Surround ձայնային համակարգը, Lexus Safety System+ ակտիվ անվտանգության համակարգերի կոմպլեքսը: Կոմպլեքսը ներառում է բախման նախազգուշացման համակարգն ավտոմատ արգելակման ֆունկցիայով, երթևեկության շարքի պահպանման աջակցումը, խելացի լուսավորությունը և ադապտիվ կրուիզ կոնտրոլը:

ԺՆԵՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

2018 lexus ux sign up

LEXUS UX

ՀԵՏԵՎԵՔ ՆՈՐ LEXUS UX-Ի ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Next steps