ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

F SPORT

Յուրաքանչյուր F SPORT մոդելի ոգեշնչման աղբյուրներն են հանդիսանում LFA սուպերքարը, RC F և GS F մոդելները, որոնց սպորտային ոճը համալրում է Lexus մեքենաների արդեն իսկ ցնցող տեսքը։ Lexus-ի F փիլիսոփայությունն արտացոլված է ցանկացած F SPORT մոդելում՝ ամրակուռ արտաքին տարրերի, սպորտային քոքփիթերի և բացառիկ կառավարման միջոցով․ այդ ամենն ապահովում է ձեր ոգևորությունն ու բացառիկ ապրումները։

F SPORT-Ի ԱՐՏԱՔԻՆ ԴԻԶԱՅՆ

F SPORT-ի ոճը մշակված է ուշադրություն գրավելու համար, ինչն ապահովում են աչքի ընկնող «mesh» ներդիրներով առանձնահատուկ ճակատային ցանցը և քրոմապատ տարրերը: Արգելակների հովացման լայն օդատարները և առջևի ստորին սպոյլերի աերոդինամիկ տարրերը հաղորդում են տպավորիչ և ագրեսիվ տեսք՝ միաժամանակ ավելացնելով ձգողական ուժը։ Բացառիկ թեթևաձույլ սկավառակներն ու աչքի չզարնող F SPORT պատկերանշանները լրացնում են դիզայնը՝ արտապատկերելով այս սպորտային դասի ծննդավայր հանդիսացող հանրահայտ Ֆուջի մրցուղին։

  • 
  

  
    lexus f sport section02 02

    ԲԱՑԱՌԻԿ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱԲԵՐՎԱԾ ԿԱԽՈՑ

    Թեթևաձույլ սկավառակների դիզայնը համալրված է ցածր պրոֆիլի անվադողերով՝ անկյունադարձերում ճանապարհի հետ արտակարգ միակցման համար: Առջևի ու հետևի կախոցային համակարգը կարգաբերված են վարման արդյունավետությունը և վազքի որակը կատարելագործելու համար:

  • 
  

  
    lexus f sport section02 03

    ԲԱՑԱՌԻԿ ԱՌՋԵՎԻ ԲԱՄՊԵՐ ԵՎ ՑԱՆՑ

    Իր արտահայտիչ հովացուցիչ համակարգի բջջաձև ցանցի և անկրկնելի բամպերի շնորհիվ՝ F SPORT-ն աչքի է ընկնում համարձակ և հաստատակամ դիզայնով: Ստորին, ավելի խորը հատվածը համալրված է ներկառուցված սպոյլերով և երկու առանձին արտաքին ցանցավանդակներով:

F SPORT-Ի ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՏԱՐՐԵՐ

Մեր F SPORT մոդելների մրցավազքով ոգեշնչված ներքին հարդարանքի տարրերն առանձնանում են բացառիկ գերհարմար նստատեղերով, մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներով և F SPORT ղեկով։ Զբաղեցրեք ձեր տեղը մանրակրկիտ մշակված քոքփիթում և զգացեք, թե ինչպես է յուրաքանչյուր տարրը ինտուիտիվ կերպով կապում ձեզ մեքենային և դրա սպորտային ոգուն։


  

  
    lexus f sport section03 00
  • 
  

  
    lexus f sport section03 01

    ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ

    Նստելատեղերը կարելի է բերել Ձեզ առավել հարմար ցանկացած դիրքի` նույնիսկ կտրուկ շրջաարձ կատարելիս F SPORT նստելատեղերը կապահովեն առավելագույն հարմարավետություն։ Նստելատեղերի նրբագեղ կարերն կատարված են ձեռքով՝ Տակումի վարպետների կողմից:

  • 
  

  
    lexus f sport section03 02

    ՄՐՑԱՎԱԶՔՈՎ ՆԵՐՇՆՉՎԱԾ ՑՈՒՑԱԴՐԻՉ

    F SPORT գործիքավահանի դինամիկ դիզայնը տրամադրում է վարման բոլոր կարևոր տվյալները, այնպես որ դուք տեսնում եք արտադրողականության հետ կապված բոլոր տվյալները հարմար միջերեսում։ Միացված Drive Mode Select համակարգին՝ շերտավորված գործիքավահանի տեսքը փոխվում է ըստ ձեր ընտրած վարման ռեժիմի:

    Նշում․ հասանելի է Lexus շարքի որոշակի մոդելներում։

  • 
  

  
    lexus f sport section03 03

    ՍՊՈՐՏԱՅԻՆ ՂԵԿ ԵՎ ՈՏՆԱԿՆԵՐ

    Կրելով F SPORT պատկերանշանը՝ էրգոնոմիկ դիզայնով սպորտային ղեկը պատված է դաջված կաշվով և համալրված է փոխանցման տուփի կառավարներով։ Ձեր ոտքերի տակ՝ մեխանիկական մշակմամբ ալյումինե ոտնակներն արտացոլում են F SPORT մոդելների ավտոսպորտի դիզայնի ժառանգությունը՝ տրամադրելով արտակարգ միակցում և բարելավված զգացողություն:

    Նշում․ հասանելի է Lexus շարքի որոշակի մոդելներում։