2018 lexus safety accessories hero

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

LEXUS-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեր անվտանգությունը առաջնային նշանակություն ունի մեզ համար: Lexus Safety System + անվտանգության համակարգը սկիզբ է դնում վթարի կանխարգելման նոր դարաշրջանի՝ պաշտպանելու ձեզ, ձեր ուղևորներին և այլ տրանսպորտային միջոցներում գտնվող մարդկանց ու հետիոտներին վնասներից: Lexus Safety System + անվտանգության համակարգը լրացնում և կատարելագործում է ձեր վարորդական ունակությունները՝ խթանելով ձեր զգայարանները, որպեսզի միշտ վստահ զգաք ճանապարհին:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Ճանապարհը կարող է անկանխատեսելի լինել, նույնիսկ ամենահմուտ վարորդների համար: Վայելեք Ակտիվ անվտանգության համակարգը և բացահայտեք այն խելացի լուծումները, որոնք մենք մշակել ենք կանխելու պատահարների ամենատարածված պատճառները՝ ապահովելով ձեր անվտանգությունը վարման յուրաքանչյուր իրավիճակում:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԽԵԼԱՑԻ ՎԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Lexus Safety System + անվտանգության համակարգն ապահովում է կռահողական և խելացի պաշտպանություն և աջակցություն՝ շրջապատի հստակ ընկալման և վստահ վարման համար:

LEXUS SAFETY SYSTEM +

Lexus Safety System + անվտանգության համակարգը ներկայացնում է մեքենայի անվտանգության մեր ամենավերջին շրջադարձային կետը: Նորարարության և պատահարների պատճառների տասնամյակների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում Lexus Safety System + անվտանգության համակարգը, այս հինգ նորարարական համակարգերի հիման վրա, նպատակաուղղված է վթարների կանխարգելման երեք հիմնական ոլորտներին՝ ճակատային բախումներ, երթևեկության շարքի չնախատեսված շեղումներ և գիշերային վթարներ:


  

  
    safety system accordion
  • Նախաբախման համակարգ (PCS) Հետիոտների հայտնաբերման համակարգով

    PCS համակարգը նախապես հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցները և հետիոտներին և նախազգուշացնում է ձեզ, երբ առաջանում է բախման մեծ հավանականություն, որպեսզի կարողանաք ձեռնարկել խուսափողական գործողություններ: Եթե վարորդը չի կարողանում ժամանակին արձագանքել, ապա համակարգը արգելակում և կիրառում է ղեկային վարման ձգաձողը՝ վնասները նվազեցնելու համար:

    Իմանալ ավելին

  • Երթևեկության շարքի փոփոխման զգուշացում (LDA) և շարքի պահպանման աջակցում

    LDA համակարգն օգնում է ձեզ պահել երթևեկության շարքը՝ մեքենայի շեղման դեպքում զգուշացնելով թեթևակի վիբրացիայով, և մեղմ ձայնային ու լուսային ազդանշաններ է տալիս՝ սահուն կերպով վերադարձնելով ձեզ երթևեկության ուղի:

    Իմանալ ավելին

  • Երթևեկության շարքի փոփոխման զգուշացում (LDA) և շարքի ուղեգծման աջակցում

    Ավտոմայրուղիներին, ինչպես նաև ծանրաբեռնված երթևեկության խցանումների ժամանակ սահուն վարումն ապահովելու համար միացրեք դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլը և Շարքի ուղեգծման աջակցման համակարգը, ինչը կապահովի անխափան ղեկակառավարման աջակցում՝ մեքենան նվազագույն տատանումներով պահպանելով շարքի կենտրոնում` նույնիսկ թեթևակի թեքությունների վրա:

    Իմանալ ավելին

  • Ավտոմատ հեռավոր լույս (AHB)

    AHB համակարգն ունի ավտոմատ սենսորներ, որոնք անջատում են բարձր լուսավորությունը, երբ մոտենում է մեկ այլ մեքենա: Այն թույլ է տալիս հանգիստ մեքենավարել գիշերային ժամերին՝ առանց այլ վարորդներին կուրացնելու:

    Իմանալ ավելին

  • Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլ (DRCC)

    DRCC համակարգը հնարավորություն է տալիս հանգիստ վարել նույն արագությամբ՝ պահպանելով անվտանգ հեռավորություն առջևի մեքենայի և ձեր միջև: Եթե ձեր մեքենան չափից ավել է մոտենում, ապա համակարգը դանդաղեցնում է ընթացքը՝ բախումը կանխելու համար:

    Իմանալ ավելին

  • Ճանապարհային նշանների աջակցում (RSA)

    RSA համակարգը դիտարկում է բոլոր ճանապարհային նշանները և հաղորդագրություն ուղարկում անմիջապես ձեր մեքենայի ցուցադրիչին: Սա երաշխավորում է, որ դուք տեղեկացված լինեք ձեր երթուղու վրա առկա կարևոր տեղեկությունների մասին:

    Իմանալ ավելին

Վարորդին աջակցող անվտանգության յուրահատկություններ

Անկախ նրանից, թե կայանում եք մեքենան, թե պատրաստվում եք փոխել շարքը, հմուտ վարորդը միշտ հետևում է միջավայրի իրադրությանը: Lexus-ը զարգացրել է այս սկզբունքը ինտուիտիվ հատկանիշներով՝ ձեր զգայարաններն ուժեղացնելու համար, որոնք ձեր վարման հմտությունը հասցնում են նոր բարձունքների:


  

  
     2019 lexus driver assist accordion
  • Կույր գոտիների մոնիտոր

    Հաղթահարեք ձեր պերիֆերիկ տեսողության սահմանափակումները: Կույր գոտիների մոնիտորը զգուշացնում է վարորդներին հետևի տեսադաշտի հայելիներում չերևացող հնարավոր խոչընդոտների մասին՝ տրամադրելով մեքենայի շրջակա տարածքի ամբողջական պատկերը և թույլ տալով մանևրել լիակատար վստահությամբ:

    Իմանալ ավելին

  • Կայանումն աջակցող առաջատար յուրահատկություններ

    Վստահությամբ կայանեք ցանկացած տեղանքում: Մեր մշակած կայանման յուրահատկությունները պաշտպանում են ձեր մեքենան՝ բարելավելով ձեր վարորդական ընկալումը, իրական ժամանակով տեղեկացնելով ձեզ ցանկացած խոչընդոտի մասին և անհրաժեշտության դեպքում հզորացնում արգելակման ուժը:

    Իմանալ ավելին

  • Ադապտիվ և Երկփուլ ադապտիվ հեռավոր լույսի համակարգեր (AHS)

    Ավտոմատ հեռավոր լույսի կատարելագործումը՝ Ադապտիվ հեռավոր լույսի համակարգը, աշխատում է մեքենայի վերևում տեղակայված տեսախցիկի միջոցով, ինչը թույլ է տալիս նախապես հայտնաբերել տրանսպորտային միջոցները և ավտոմատ կերպով օպտիմալացնել լուսարձակման բաշխումը, ինչը նշանակում է, որ կարող եք լուսավորել ճանապարհը՝ չկուրացնելով հետևից կամ առջևից ընթացող մեքենաներին: Երկփուլ ադապտիվ հեռավոր լույսի համակարգը Ադապտիվ հեռավոր լույսի համակարգի կատարելագործված տեսակն է, որը թույլ է տալիս ավելի լավ կառավարել լուսաճառագայթումը:

    Իմանալ ավելին

LEXUS SAFETY SYSTEM +A ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացնում ենք մեր լավագույն տեխնոլոգիան, որը կարող է զերծ պահել ամեն տեսակ երթևեկության պատահարներից: Lexus Safety System +A անվտանգության համակարգը հասանելի է բացառապես Lexus LS-ի վրա և ապահովում է վարման օժանդակության նոր տրամաչափ: Հիմնված լինելով Lexus Safety System + անվտանգության համակարգի հինգ հենակետերի վրա՝ մեր ամենահզոր անվտանգության համակարգը աշխարհում առաջին տեխնոլոգիան է, որն առավելացնում է վարման հաճույքը և նվազեցնում վտանգները:


  

  
    2018 lexus safety adaptive high beam system