concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

Բնապահպանական արդյունավետություն։ Հեշտ վարում։ Անզիջում արտադրողականություն։

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

Մենք կառուցում ենք առանց զիջումների աշխարհ։ Համադրելով երևակայությունն ու արդյունավետությունը՝ Lexus-ի հիբրիդային շարժիչները միշտ տրամադրում են ակնկալվող արտադրողականությունը՝ որպես դիզելային մեքենայի ավելի խելացի այլընտրանք՝ զուգադրված Տակումի վարպետների կողմից ստեղծված լյուքս որակի հետ, որը վարման ընթացքում մտքի հանգստություն է պարգևում։ Lexus հիբրիդ՝ առանց լիցքավորման, առանց խանգարումների, առանց զիջումների։

2017 lexus hybrid range
2017 lexus hybrid portrait is driving the future

LEXUS ՀԻԲՐԻԴ

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԻՐՎԱԾ ԼՅՈՒՔՍ ՀԻԲՐԻԴԸ

Մենք նաև աշխարհում առաջատար ենք. սկսած 2004թ.-ից մեր հիբրիդային տեխնոլոգիայի մեջ կիրառում ենք էլեկտրական ու վառելիքային շարժիչները համադրելու մեր փորձը՝ ձեզ առաջարկելով խելացի արդյունավետություն և այնպիսի վարում, որն ակնկալում եք Lexus-ից:

Մենք միշտ որոնում ենք ապագան կերտելու նոր ուղիներ, և հիմնվելով նորարարության նկատմամբ մեր ձգտումների վրա՝ ձեզ ենք առաջարկում ենք այլ լյուքս ավտոարտադրողների համեմատ հիբրիդ մեքենաների ամենալայն շարքը՝ մինչ այժմ վաճառելով ավելի քան մեկ միլիոն Lexus հիբրիդներ:

Ստորև հայտնաբերեք Lexus հիբրիդի առավելությունները և պարզեք, թե ինչու են այդքան մեծ թվով վարորդներ արդեն կատարել իրենց խելացի ընտրությունը:

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՇԱՐՔԻՆ

Սկսած խելացի կոմպակտ, դինամիկ սեդանից մինչև ապշեցուցիչ ամենագնացը՝ մենք առաջարկում ենք այլ լյուքս ավտոարտադրողների համեմատ հիբրիդների ամենալայն տեսականին՝ միշտ պատրաստ վարման: Ստորև գտեք ձեր ոճին համապատասխան Lexus հիբրիդը:

ԾԱՆՈԹԱՑԵՔ LEXUS ԲԱԶՄԱՍՏԻՃԱՆ ՀԻԲՐԻԴԻՆ

Առաջատարների շարքում Lexus-ը առաջին տեղում է: Ունենալով սպասված որակի չափանիշներին մարտահրավեր նետելու պատմություն՝ մենք տրամադրում ենք նորարարություն և անթերի արտադրողականություն: Բացառիկ կերպով արտահայտված LS 500h և LC 500h մոդելներում՝ արդյունքներն արդեն իսկ խոսում են իրենց մասին:

ՀԻԲՐԻԴԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ Lexus

Հիբրիդը բացառություն չէ այն մրցանակակիր տեխնիկական սպասարկման մեջ, որը վայելում են Lexus-ի սեփականատերերը: «Իմ Lexus»-ի միջոցով կարող եք հեշտությամբ առցանց կառավարել մեքենայի սեփականությանն առնչվող տարբեր հարցեր:

Իմ Lexus

Նույնիսկ առաջատար տեխնոլոգիաների առկայության պայմաններում՝ Lexus հիբրիդները խնամքի հարցում խնդիրներ չեն առաջացնում: Հիբրիդի սպասարկման համար չկա գնի կամ աշխատանքի բարդության որևէ տարբերություն:

Հուսալիություն

Մեր հիբրիդային համակարգերը նույնքան հուսալի են, որքան էներգիայի ավանդական աղբյուրները, իսկ ինքնալիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ դուք երբեք չեք հայտնվի մարտկոցի լրիվ լիցքաթափման վտանգի առջև:

Սպասարկում

Ձեր Lexus հիբրիդի սպասարկումը հեշտությամբ իրականացվում է մեր Հիբրիդի տեխնիկական զննման և ախտորոշման միջոցով, որն ընդգրկված է Lexus-ի ստանդարտ սպասարկման մեջ:

Երաշխիք

Ձեր հիբրիդային մարտկոցի համար տրամադրվում է հինգ տարվա երաշխիք, որը մեկ տարով երկարացվում է Հիբրիդի յուրաքանչյուր տեխնիկական զննումից և ախտորոշումից հետո:

Ֆինանսավորում

Օգտվեք Lexus-ի ֆինանսական ծառայությունների կողմից հիբրիդի համար տրամադրվող ճկուն ֆինանսավորման տարբերակների առավելություններից:

Next steps