LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ՀԻԲՐԻԴ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, տնտեսապես արդյունավետ, նորարարական շքեղություն։ Ընկերության մեքենա, որը նույնքան բարձրարդյունավետ է, որքան ձեր բիզնեսը, և հանդիսանում է դիզելային տարբերակի ավելի խելացի այլընտրանքը։

ԽԵԼԱՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Ոչ միայն անհատ վարորդներն են վայելում վառելիքի գերազանց արդյունավետությունը, վարորդի աջակցման բարձր տեխնոլոգիական համակարգերը կամ Տակումի դիզայնն ու վարպետությունը։ Համակցելով Lexus-ի արտադրողականությունն ու նորարարությունը՝ Lexus ինքնալիցքավորվող հիբրիդ գնելը խելացի ընտրություն է ցանկացած բիզնեսի կողմից։

  • 2017 lexus hybrid for business portrait reduce emissions

    ՀԻԲՐԻԴ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ

    Lexus հիբրիդ շարքի միջոցով կարող եք իրականացնել ձեր ընկերության ածխաթթու գազի արտանետումները կրճատելու պարտավորությունը: Մեր նորարարական տեխնոլոգիան իր ազդեցությունն է թողնում շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման վրա տեղական ու համաշխարհային մակարդակով՝ կրճատելով վնասակար արտանետումները և նպաստելով ձեր քաղաքի օդի մաքրությանը։

  • 2017 lexus hybrid for business portrait financial efficiency

    ՀԻԲՐԻԴ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Lexus հիբրիդի նորարարական տեխնոլոգիան և վառելիքի ապացուցված արդյունավետությունը օգնում են կրճատել մեքենավարման ծախսերը և նպաստում են ֆինանսական միջոցների տնտեսմանը:

    Lexus ինքնալիցքավորվող հիբրիդը նման է վառելիքի մեկ աղբյուրից սնվող մեքենաներին․ այն ոչնչով ավելի բարդ չէ, սակայն ունի լրացուցիչ առավելություններ։ Կարող եք վստահ լինել Lexus-ի բացառիկ հուսալիության մեջ, որն ապահովվում է առանց լրացուցիչ սպասարկման ծախսերի, և յուրաքանչյուր սպասարկման ժամանակ ներառված Հիբրիդի տեխնիկական զննմամբ և ախտորոշմամբ։

    Հիբրիդը արդյունավետ է ոչ միայն վառելիքի տեսանկյունից․ այն կարող է նաև նպաստավոր լինել ձեր ընկերության շահավետության համար։ Ավելի քան երեք տարի օգտագործելու դեպքում հիբրիդները կարող են ապահովել ընկերության կորպորատիվ և անձնական հարկային պարտավորությունների խմայողություններ։

    Lexus հիբրիդի անցնելը կարող է շահավետ ներդրում լինել ձեր ընկերության համար։

  • 2017 lexus hybrid for business portrait driving performance

    ՀԻԲՐԻԴ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Հասեք ձեր նպատակավայրը՝ տպավորելով բոլորին։ Վառելիքի երկու աղբյուրները բարձրարագ, վստահ հզորություն են տրամադրում ճանապարհի վրա և ավելի սահուն վարում՝ երկար ճամփորդությունների ժամանակ։

    Lexus ինքնալիցավորվող հիբրիդ մեքենաների ողջ շարքում կիրառված մեր վառելիքի արդյունավետության մոտեցումն ապահովում է մեքենայի անաղմուկ սրահ՝ ստեղծելով հանգստանալու և կենտրոնանալու համար նպաստավոր վայր՝ այդ ամենը Տակումի վարպետության խիստ ստանդարտներին համապատասխան։

    Անկախ այն բանից, թե շատ կարևոր հանդիպում ունեք, թե ցանկանում եք հանգիստ մտածել, դուք կժամանեք նպատակավայր թարմացած և պատրաստ աշխատանքի։

ԾԱՆՈԹԱՑԵՔ ՇԱՐՔԻՆ

Ծանոթացեք Lexus ինքնալիցքավորվող հիբրիդների ողջ շարքին՝ այլ լյուքս ավտոարտադրողների համեմատ ամենալայն տեսականին։

2017 lexus hybrid for business full width cinemagraph is fallback
2017 lexus hybrid for business portrait refined luxury

LEXUS ՀԻԲՐԻԴ

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ

Արհեստագործ վարպետությունը միայն վերջնական փուլի աշխատանք չէ․ այն ընկած է բացարձակ որակ ապահովելու մեր մոտեցման հիմքում։ Կառուցման յուրաքանչյուր փուլում մեր Տակումի վարպետները ավանդական մեթոդները միավորում են ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ սկսած բարձր արտադրողականություն ապահովող հարթ ամրաշրջանակից մինչև ձեռագործ հարդարանքներն ու ինտերիերը՝ բոլորը միտված անթերի վերջնական արտադրանքի ստացմանը։

Մեր խելացի անվտանգության համակարգերը՝ Lexus Safety System+ և Lexus Safety System+ A, նույնպես կատարում են վարորդի գերժամանակակից, նորարարական աջակցություն՝ ուսումնասիրելով ճանապարհային պայմաններն ու կռահելով վարորդի մտադրությունը՝ վարման ընթացքում առավելագույն վերահսկողություն, վստահություն և հարմարավետություն տրամադրելու նպատակով։

Վստահություն ցանկացած ընկերության կամ ավտոմեքենաների մենեջերի համար։

Next steps