concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LEXUS ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ԻՆՉՈՒ ՀԻԲՐԻԴ

Բենզինային շարժիչի ողջ հզորությունը՝ կատարելապես համադրված էլեկտրական շարժիչի արդյունավետության հետ:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ

Lexus հիբրիդը կատարելապես պարզ է և առաջարկում է վառելիքի տնտեսում ու արտանետումների կրճատում՝ առանց արտադրողականության հարցում զիջումների գնալու: Պարզեք առավելությունները և պատասխան գտեք ձեր ցանկացած հարցին: Շուտով կհայտնաբերեք, թե ինչու են այդքան շատ վարորդներ նախընտրում Lexus հիբրիդը:

2017 lexus understanding hybrid portrait self charging

ՀԻԲՐԻԴԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Ի տարբերություն էլեկտրական մեքենաների կամ էներգասնուցմանը միացվող հիբրիդների՝ երբեք կարիք չեք ունենա միացնել Lexus հիբրիդները էլեկտրական վարդակին. դրանք ինքնալիցքավորում են և միշտ պատրաստ են վարման:

Անկախ նրանից, թե ցանկանում եք ընկերների հետ ճամփորդել քաղաքում, ընտանիքի հետ դուրս գալ արկածներ որոնելու, թե երկար տարածություններ անցնել, համոզված ենք, որ կա ձեր առանձնահատուկ կարիքներին համապատասխանող Lexus ինքնալիցքավորվող հիբրիդ:

ԻՆՉ Է ՀԻԲՐԻԴԸ

  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ LEXUS ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ:

    Lexus ինքնալիցքավորվող հիբրիդ ավտոմեքենաները խելացիորեն համատեղում են բենզինային և էլեկտրական շարժիչները: Մեր տեխնոլոգիաները ինքնուրույն և առանց միջամտության ընտրում են շարժիչի լավագույն աղբյուրը՝ ըստ ձեր վարման ձևի: Հիբրիդային տեխնոլոգիան օգնում է բարելավել վառելիքի արդյունավետությունը, իսկ էլեկտրական շարժիչով վարման դեպքում արտանետումները դառնում են զրոյական:

  • ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ Է ՄԻԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԱՍՆՈՒՑՄԱՆԸ:

    Ոչ: Մեր հիբրիդային շարժիչները ինքնուրույն լիցքավորում են էլեկտրական շարժիչի մարտկոցները էներգիայի փոխակերպման նորարարական տեխնոլոգիայի և ռեգեներատիվ արգելակման միջոցով:

  • ԱՐԴՅՈ՞Ք ՀԻԲՐԻԴՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ՉԱՐԺԵ:

    Lexus հիբրիդ մեքենայի համար չկան մեքենավարման կամ սպասարկման լրացուցիչ ծախսեր: Իրականում՝ երկար ժամանակի կտրվածքով, դուք ամենայն հավանականությամբ, վառելիք կտնտեսեք, երբ Lexus հիբրիդը վարեք էլեկտրական շարժիչներով, ինչպես նաև հարկային արտոնություններ կստանաք ցածր արտանետումների համար (եթե կիրառելի է):

  • ՈՐՔԱ՞Ն ՀՈՒՍԱԼԻ ԵՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ:

    Մեր հիբրիդային մոդելները նույնքան հուսալի են, որքան սովորական բենզինային կամ դիզելային ավտոմեքենաները: Դրանք բացառիկ դիմացկուն են, իսկ էլեկտրական շարժիչներն ու գեներատորները ընդհանրապես սպասարկում չեն պահանջում: Լրացուցիչ հանգստության համար՝ միշտ կարող եք Հիբրիդի տեխնիկական զննում և ախտորոշում պատվիրել:

  • ԱՐԴՅՈ՞Ք ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԱԶԴՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

    Երբեք: Իրականում, մեր մոդելներն ավելի լավ են աշխատում, քան սովորական մեքենաները, հատկապես այն ժամանակ, երբ գործարկում եք մեքենան EV (էլեկտրական մեքենայի) ռեժիմում և թույլ եք տալիս Lexus-ին անհրաժեշտության դեպքում անցնել բենզինային աղբյուրին:

  • ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՍՊԱՍԱՐԿԵՄ ԻՄ ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆ:

    Հիբրիդի տարեկան տեխնիկական զննումն ու ախտորոշումը լավագույն ձևն է՝ վստահ լինելու, որ առավելագույնս օգտվում եք ձեր Lexus հիբրիդից: Հիբրիդի ախտորոշումն անվճար է և ներառված է Lexus-ի ընդհանուր սպասարկման մեջ:

2017 lexus understanding hybrid cinemagraph engine fallback

ՀԵՇՏ ՎԱՐՈՒՄ

Անմիջականորեն զգացեք, թե ինչպես են հիբրիդները վարման ընթացքում հեշտությամբ արձագանքում ճանապարհային պայմաններին՝ ավտոմատ կերպով փոխարկելով էներգիայի երկու աղբյուրների միջև` ձեզ տրամադրելով առավել վերահսկողություն:

ՀԻԲՐԻԴԻ ՄԱՍԻՆ ՁԵՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Մենք հիբրիդային տեխնոլոգիայի առաջատարներ ենք. սկսած 2004թ.-ից առաջնային դիրք ենք զբաղեցնում և արագորեն դառնում ենք լյուքս դասի հիբրիդ մեքենաների աշխարհում առաջին ընտրությունը: Եթե այլ հարցեր ունեք, կարող եք ծանոթանալ մեր ՀՏՀ-ներին ստորև կամ դիմել Lexus-ի ձեր տեղական պաշտոնական ներկայացուցչին:

  • Ի՞ՆՉ Է ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆ:

    Հիբրիդ մեքենան սնվում է էներգիայի երկու աղբյուրից՝ բենզինային և էլեկտրական շարժիչից: Լիահիբրիդ համակարգում, ինչպիսին է Lexus հիբրիդը, երկու աղբյուրներն էլ կարող են ինքնուրույն հզորություն մատակարարել մեքենային կամ գործել համատեղ: Հիբրիդային համակարգը հետևում է ձեր վարման պայմաններին և սահուն կերպով վերահսկում էներգիայի հոսքը: Արդյունքում ապահովվում է ավելի բարձր արդյունավետություն, ցածր արտանետումներ և օպտիմալացված արտադրողականություն:

  • ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ:

    Բենզինային շարժիչները լավագույնս գործում են կայուն արագությունների ժամանակ, իսկ էլեկտրաշարժիչները գերազանց արդյունք են ցուցաբերում արագացման և ցածր արագությամբ վարման դեպքում: Հիբրիդ մեքենաներն օգտագործում են այդ երկուսի տրամադրած առավելությունները:

    Lexus հիբրիդում մեր Էներգիայի կառավարման բլոկը խելացի կերպով վերահսկում է վարման պայմանները և որոշում, թե տվյալ պահին էներգիայի որ աղբյուրը պետք է օգտագործվի: Այն սահուն կերպով փոխարկում է երկու աղբյուրների միջև կամ համակցում դրանք: Ձեզ համար օպտիմալ ընտրություն է կատարվում, որպեսզի վայելեք կատարելագործված հզորություն, ակնթարթային արագացում և դինամիկ կառավարում:

    Համադրվելած մեր ճշգրտորեն կարգաբերված աերոդինամիկայի և թեթև նյութերի հետ՝ մեր հիբրիդային տեխնոլոգիան ձեզ տրամադրում է նաև վառելիքի զգալի արդյունավետություն և ցածր արտանետումներ: Իսկ երբ վարում եք միայն էլեկտրական շարժիչով, մեքենայի արտանետումները դառնում են զրոյական:

  • ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՀՈՒՍԱԼԻ LEXUS ՀԻԲՐԻԴՆԵՐԸ:

    Մեր հիբրիդային մոդելները նույնքան հուսալի են, որքան նմանատիպ բենզինային կամ դիզելային ավտոմեքենաները: Դրանք բացառիկ դիմացկուն են, իսկ դրանց էլեկտրական շարժիչներն ու գեներատորներն ընդհանրապես սպասարկում չեն պահանջում:

  • ԱՐԴՅՈ՞Ք ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է:

    Հիբրիդի տարեկան տեխնիկական զննումն ու ախտորոշումը լավագույն ձևն է՝ վստահ լինելու, որ առավելագույնս օգտվում եք ձեր Lexus հիբրիդից: Հիբրիդի ախտորոշումն անվճար է և տրամադրվում է Lexus-ի ցանկացած ընդհանուր սպասարկման ժամանակ: Բայց եթե որոշ ժամանակ մեքենան սպասարկման չեք տանելու, ապա կարող եք հանգիստ լինել՝ պատվիրելով Հիբրիդի առանձին տեխնիկական զննում ու ախտորոշում:

  • ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՊԱՀՈ՞Վ ԵՆ:

    Lexus հիբրիդներն ունեն մասնագիտորեն նախագծված և մանրակրկտորեն փորձարկված այն նույն անվտանգության առանձնահատկությունները, որոնք կարող եք գտնել մեր մեքենաների ամբողջ շարքում: Դրանք վարման համար նույնքան անվտանգ են, որքան սովորական մեքենան՝ ձեզ պարգևելով մտքի հանգստություն։

  • ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

    Հիբրիդ մեքենան վառելիք է օգտագործում, միայն երբ դա իսկապես անհրաժեշտ է: Երբ վարում եք ցածր արագությամբ, մեքենան աննկատելիորեն անցնում է էլեկտրաէներգիայով սնուցման: Դա նշանակում է, որ հիբրիդ մեքենան արդյունավետ է, տնտեսող և ունի ցածր արտանետումներ, նույնիսկ արագացման ժամանակ: Երբ վարում եք միայն էլեկտրական շարժիչով, մեքենայի արտանետումները դառնում են զրոյական: Մեքենայի ընդհանուր արտադրողականությունը նույնպես օպտիմալացված է:

  • Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ LEXUS ՀԻԲՐԻԴՆԵՐԸ ԱՅԼ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ:

    Lexus-ի հիբրիդային տեխնոլոգիան առաջինն է և լավագույնը: Մենք առաջինն ենք ստեղծել լիահիբրիդ մեքենա և շարունակում ենք դրա կատարելագործումը։ Ընդհանուր առմամբ՝ ձեզ նման մեկ միլիոնից ավել վարորդներ միլիոնավոր կիլոմետրեր են անցել ողջ աշխարհով մեկ՝ օգտվելով մեր առաջատար տեխնոլոգիայից։

    Ի տարբերություն այլ համակարգերի, Lexus հիբրիդը կարող է ցածր արագությամբ ընթանալ բացառապես էլեկտրական էներգիայով: Դա նշանակում է զրոյական արտանետումներ և բարձր արդյունավետություն: Մրցակից համակարգերը հակված են ունենալ շատ ավելի փոքր էլեկտրական շարժիչներ, որոնք աշխատում են միայն բենզինային շարժիչի հետ միասին. դրանք չեն կարող մեքենային ինքնուրույն հզորություն հաղորդել:

  • ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ՓՈԽԱՐԿԵԼ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ:

    Դրա անհրաժեշտությունը չկա: Էներգիայի կառավարման բլոկը խելացի կերպով հետևում է ձեր վարման պայմաններին և կատարելապես վերահսկում էներգիայի հոսքը՝ վարման ընթացքում արտանետումները կրճատելու և արտադրողականությունը բարձրացնելու նպատակով: Վարման ամբողջ ընթացքում՝ մեքենան գործարկելիս, արագացման և դանդաղեցման ժամանակ, ձեզ համար ընտրվում է լավագույն տարբերակը:

    Զրոյական արտանետումների և առավելագույն արդյունավետության համար կարող եք, ցանկության դեպքում, կարճ ժամանակահատվածով փոխարկել միայն էլեկտրական էներգիայի, եթե վարման պայմանները թույլ են տալիս:

  • ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԻՄ LEXUS ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՂՆԵԼ ԱՌԱՆՑ ՄԱՐՏԿՈՑԻ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ:

    Կարիք չկա լիցքավորել ձեր Lexus ինքնալիցքավորվող հիբրիդը. այն միշտ պատրաստ է վարման:

    Ինչպես սովորական մեքենայի դեպքում, մարտկոցի լիցքը կարող է սպառվել, եթե այն երկար ժամանակ չի օգտագործվում, օրինակ՝ երբ արձակուրդ եք գնում: Բայց դա քիչ հավանական է: Եվ նույնիսկ եթե դա պատահի, մեքենան կգործարկվի բենզինային շարժիչով:

    Կատարելագործված, կոմպակտ մարտկոցը արդյունավետ կերպով լիցքավորվում է վարման ընթացքում: Այն նաև լիցքավորվում ECB-R-ի (Էլեկտրոնային կառավարմամբ արգելակում-Ռեգեներատիվ) միջոցով: Այս խելացի տեխնոլոգիան էներգիա է կորզում արգելակման ժամանակ և փոխակերպում այն էլեկտրաէներգիայի՝ մարտկոցը լիցքավորելու համար:

  • ՈՐՔԱ՞Ն ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ LEXUS ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԸՆԹԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԿՈՑԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ:

    Դա կախված է մարտկոցի լիցքավորման մակարդակից, վարման պայմաններից և մեքենայի բեռնվածության աստիճանից:

    Ձեր Lexus հիբրիդը կարող է միայն մարտկոցի հզորությամբ աշխատել ցածր արագությունների ժամանակ: Մեր համակարգը խելացի կերպով վերահսկում է մարտկոցի աշխատանքը և պահում դրա լիցքավորումը նվազագույն մակարդակի վրա: Եթե երկար տարածություններ եք անցնում կամ ավելի արագ եք վարում, գործարկվում է բենզինային շարժիչը:

  • ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԻՄ LEXUS ՀԻԲՐԻԴԸ ՎԱՐԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ:

    Lexus հիբրիդներն ունեն ճիշտ միևնույն հնարավորությունները, ինչ սովորական մեքենան: Ինչպես սովորական մեքենայի դեպքում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վարման պայմաններին և, հարկ եղած դեպքում, լրացուցիչ զգուշության միջոցներ ձեռնարկել: Միշտ խուսափեք վարելուց, եթե խիստ եղանակային պայմանների մասին նախազգուշացումներ են արվել:

  • ԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ LEXUS ՀԻԲՐԻԴԸ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՑ:

    Բոլոր Lexus հիբրիդ մոդելները սնվում են էներգիայի երկու աղբյուրից՝ բենզինային և էլեկտրական շարժիչից: Դրանք երկուսն էլ կարող են մեքենային ինքնուրույն հզորություն հաղորդել կամ գործել միասին: Աշխարհի ամենակատարելագործված Էներգիայի կառավարման բլոկը խելացի կերպով հետևում է ձեր վարման պայմաններին և սահուն կերպով վերահսկում էներգիայի հոսքը: Արդյունքում ապահովվում է ավելի բարձր արդյունավետություն, ցածր արտանետումներ և օպտիմալացված արտադրողականություն:

    Մեր հիբրիդներն իրենց շարքերի լավագույն մոդելներն են, այնպես որ դուք կարող եք վայելել ամենաբարձր առանձնահատկություններն ու գերազանց վարման հնարավորությունները: Անկախ նրանից, թե վարում եք այն որպես անձնական թե ընկերության մեքենա՝ Lexus հիբրիդի շնորհիվ գումար կխնայեք՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա մեքենայի վնասակար ազդեցությունը:

  • ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼԻՑՔԱՎՈՐԵԼ ԻՄ LEXUS ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՐՏԿՈՑԸ ՍՆՈՒՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ:

    Երբեք: Lexus ինքնալիցքավորվող հիբրիդ մեքենաները երբեք արտաքին էներգասնուցման կարիք չունեն. դրանք լիցքավորվում են վարման ընթացքում և արգելակման ժամանակ կիրառում են ECB-R տեխնոլոգիա՝ էլեկտրոնային կառավարմամբ արգելակում-Ռեգեներատիվ:

  • Ո՞ՐՆ Է LEXUS ՀԻԲՐԻԴ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՆԱ ԿԱՐՈՂ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ՝ ՆԱԽՔԱՆ ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ:

    Հիբրիդ մեքենաներն անցնում են բենզինային սնուցման աղբյուրին, երբ հասնում են որոշակի արագության: Օպտիմալ պայմաններում հիբրիդ մեքենան կարող է միայն էլեկտրական հզորությամբ զարգացնել մինչև 50 կմ/ժ, կամ NX-ի դեպքում մինչև 65 կմ/ժ՝ նախքան բենզինային շարժիչի միանալը:

Next steps