concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

ԼԵՔՍՈՒՍԸ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԱՎՏՈՍՐԱՀԻՆ

ՀԱՄԱՐՁԱԿ և ԱԳՐԵՍԻՎ ԴԻԶԱՅՆ, ՈՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԱՎՏՈՍՐԱՀՈՒՄ: ՄԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ LEXUS NX-Ն ՈՒ LEXUS CT- Ն: ՀՐԱՊՈՒՐՈՒՄ Է և ԳՐԱՎՈՒՄ ՝ ԱՅՍ Է ՆՈՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ և ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ NX

ԱՎԵԼԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՃ, ՀԶՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ

Ժամանակակից դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ NX քրոսովերը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում: NX-ը կգերազանցի իր հաճախորդների բոլոր ակնկալությունները թափքի տպավորիչ դիզայնի և կատարեագործված ավտանգության համակարգերի շնորհիվ:

Ժամանակակից դիզայնի և առավելագույն ֆունկցիոնալ հնարավորությունների համադրության շնորհիվ NX քրոսովերը յուրահատուկ տեղ է զբաղեցնում իր սեգմենտում: NX-ը կգերազանցի իր հաճախորդների բոլոր ակնկալությունները թափքի տպավորիչ դիզայնի և կատարեագործված ավտանգության համակարգերի շնորհիվ:

NX- ի սրահի շքեղ եւ յուրահատուկ ձեւավորումը տպավորություն է ստեղծվում, որ Դուք գտնվում եք սպորտային ավտոմեքենայի ղեկին: Մեծ կենտրոնական դիսփլեյի ցուցադրիչ, օպտիմիզացված կլիման կոնտրոլ համակարգ եւ ժամացույց կենտրոնում, ցանկացած ժամային գոտու համար: Բացի այդ, ավտոմեքենայի ինտերիերի անհատականացման համար առաջարկվում է երեսպատումի լայն գամմա `կրեմագույն եւ օխրայի գույն, ինչպես նաեւ հատուկ NX F SPORT մոդել` կարմիր եւ մանանեխի եւ դեղին գույներ:

ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ CT

ԱԹԼԵՏԻԿ ԴԻԶԱՅՆ, ԱՆԿՐԿՆԵԼԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Բացահայտեք նոր կոմպակտ և դինամիկ հեթչբեքը: Նոր Lexus CT 200h-ը հագեցած է առաջադեմ անվտանգության համակարգով, ինչպես նաև նորարարական դիզայնով, որը մարմնավորում է վարման գրավիչ բնույթը, առանց վառելիքի տնտեսության վնասելու:

Մենք հագեցրել ենք CT-ին ավելի ժամանակակից և ագրեսիվ դիզայնով ակտիվ կյանքի ապրելակերպին համապատասխանելու համար: Բացի այդ, մենք ընդլայնել ենք գունային գամման և ավելացրել ենք սրահի երեսպատումի նոր համադրություններ, ներառնելով՝ վառը երկգույն հարթ կաշի, կտորի և դիմացկուն սինթետիկ կաշվի համադրություն, ինչպես նաև ինտերիերի երեսպատում նոր կտորից:

CT 200h F SPORT

2018թ. CT 200h F SPORT-ի կատարելագործված դիզայնը տալիս է մոդելին ավելի արտահայտիչ սպորտային տեսք: Օրիգինալ հովացուցչի պաշտպանիչ ցանցը, լուսարձակների յուրահատուկ նոր դիզայնը, ինչպես նաև հարդարումի բացառիկ սև ծածկումը յուրահատուկ զգացմունքայնություն են հաղորդում այս ավտոմեքենային: F Sport տարբերակի համար պատրաստված են էմալի երկու գույն՝ Lava Orange Crystal Sunshine и Heat Blue Contrast Layering: Հատուկ F SPORT տարբերակի համար մենք ավելացրել ենք սրահի երեսպատումի նոր համադրություններ, ներառնելով՝ երկգույն կաշի, կտոր և սինթետիկ կաշի և նոր երկգույն էքստերիեր:

ԽԵԼԱՑԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր NX-ն ու CT- ն առաջարկում են Lexus Safety System+ (LSS +) անվտագության համակարգերի լայն տեսականի, որոնք Ձեզ թույլ կտան հաղթանակով դուրս գալ ցանկացած ճանապարհային իրավիճակից:

LSS + խելացի անվտանգության համակարգը ներառում է Pre Collision System համակարգը, որը նախազգուշացնում է վարորդին, եթե սեփական ավտոմեքենայի և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև հեռավորությունը կրճատվում է և անհրաժեշտության դեպքում կրճատվում է արգելակման ուղին: Միևնույն ժամանակ, Adaptive Cruise Control և Lane Departure Alert համակարգերը թույլ են տալիս վարորդին պահպանել անվտանգ հեռավորություն և ապահովում են սահուն երթևեկություն: Բացի այդ, Adaptive High-beam System և Road Sign Assist համակարգերը ապաովում են հանգիստ ու անկաշկանդ վարում:

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ LEXUS SAFETY SYSTEM+ A ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Մենք ներկայացնում ենք մեր լիովին նոր Lexus LS շքեղ ֆլամանի սեդանի կատարելագործված Lexus Safety System+ A անվտանգության համակարգը: LSS + A-ն բարելավված LSS + է և նորարարական տեխնոլոգիաների համադրությունն է: համակարգը ներարում է՝ Active Steering համակարգ, Lexus CoDrive կոչվող վարման բարձր մակարդակի աջակցության համակարգ, Lane Tracking Assist երթևեկելի գոտու խախտման մասին նախազգուշացնող օժանդակող համակարգ և Front Cross Traffic Alert համակարգ, որն ապահովում է անվտանգության խաչմերուկներում: