concept cars

ԿՈՆՑԵՊՏ-
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus կոնցեպտուալ մեքենաները ցուցադրում են մեր դիզայնի ապագա ուղղությունը

main menu lexus brand

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ
ԴԻԶԱՅՆ

Այս բաժնում ներկայացված են մեր առավել տպավորիչ և նորարարական դիզայներական պրոեկտները

hybrid cars

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ
ՄԵՔԵՆԱՆԵՐ

Lexus մակնիշի հիբրիդները պրեմիում դասի յուրահատուկ ավտոմեքենաներ են

lexus service

LEXUS-Ի
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lexus-ի պաշտոնական ներկայացուցչի մոտ սպասարկումն իրականացնելու առավելությունները

LEXUS-Ն ՈՒ «ՍՔԱՅՋԵՏ» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ «ՎԱԼԵՐԻԱՆ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱԻՆ:

LEXUS-Ի ՈՒ EUROPACORP ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է «ՍՔԱՅՋԵՏ» ՖՈՒՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ, ՈՐԻ ԴԵԲՅՈՒՏԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՎԱԼԵՐԻԱՆՆ ՈՒ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ» ՊՐԵՄԻԵՐԱԻՆ ՀՈԼԻՎՈՒԴՈՒՄ «TCL CHINESE THEATER»-ՈՒՄ:

«ՍՔԱԵՋԵԹ» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ՎԱՅՐԵՋՔ ԿԱՏՐԵՑ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ՎՐԱ

Մեկտեղանոց տիեզերանավը, բեղմնավոր համագործակցության արդյունք է, որը զբաղեցրել է իր պատվավոր տեղը կարմիր գորգի վրա: Ֆիլմի գլխավոր հերոսներ Կարա Դելևինը և Դեյն ԴեՀանը նշել են ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Միանալով Ռիհաննայի և Քրիս Վուդի աստղային կազմին, Դեյնը և Կարան երկրպագուների համար լուսանկարվել են «ՍՔԱՅՋԵՏ»-ի ֆոնի վրա և այս կերպ փոխանցել են ֆիլմի հմայչությունը պրեմիերային եկած երկրպագուներին:

ԿՐԵԱՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՔԱՅՋԵԹ»-ը մեկտեղանոց հետապնդող տիեզերանավ է, որը նախագծվել է ֆիլմի կազմի կողմիծ որպես փոխադրանավ, որը հիմնված է իրականության վրա, սակայն վերարտադրում է Վալերիյանի աշխարհը 700 տարի անց: Ֆիլմի ստեղծագործական թիմը համագործակցել է Lexus-ի դիզայներների թիմի հետ, որպեսզի «ՍՔԱՅՋԵԹ» տիեզերանավի մեջ լավագույն ձևով իրականացվի առաջադեմ տեխնոլոգիաները և Lexus-ի դիզայնի ֆիրմային տարրերը:

LEXUS-Ն ՈՒ «ՎԱԼԵՐԻԱՆՆ ՈՒ ՀԱԶԱՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ»
ԿԻՆՈՆԿԱՐԻ ԱՍՏՂ ԴԵՅՆ ԴԵՀԱԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
ԵՆ «ՍՔԱՅՋԵՏ» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ՄԱՅԱՄԻՈՒՄ:

«ՍՔԱՅՋԵՏ» ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՌԵԺԻՍՈՐ ԼՅՈՒԿ ԲԵՍՈՆԻ
«ՎԱԼԵՐԻԱՆՆ ՈՒ ՀԱԶԱՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ» ՖԱՆՏԱՍՏԻԿ ԿԻՆՈՆԿԱՐՈՒՄ:

2017թ. Lexus Lifestyle միջոցառումը Մայամիում «Վալերիանը և Հազար մոլորակների քաղաքը» ֆիլմի աստղ Դեյն ԴեՀաննը ներկայացրել է գլխավոր տիեզերանավի կրկնօրինակը, որը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին: Մեկտեղանոց «Սկայջետի» պրեմիերը տեղի է ունեցել Մայամիում, որտեղ ցուցադրվել են մոդելային շարքի նորությունները և Lexus ապրանքանիծի վերջին գործունեությունները: Վալերիան թիմը, որը ստեղծվել է «Սկայջետ»-ը, փորձել է կանխատեսել, թե ինչպես կանդրադառնա մեքենան Վալերիան տիեզերքում, տեղափոխելո դիտորդներին 700 տարի առաջ, դեպի ապագա: «Սկայջետ»-ի ստեղծման համար ֆիլմի ստեղծագործական թիմը Lexus դիզայներների հետ միասին փորձել են ներդնել Lexus-ի վերջին մոդելների ժամանակակից դիզայնի տարրերը տիեզերանավում: Տիեզերանավը նույնպես հագեցած է լուսարձակներով, որոնք հիշեցնում են Lexus LС կուպեյի սպորտային և աերոդինամիկ լապտերների դիզայնը: Տիեզերանավի առաջին պատկերները ցուցադրվել են նոյեմբերին, նույն օրը, երբ դեբյուտ է ունեցել ֆիլմի թրեյլերը:

Իմացեք ավելին «ՎԱԼԵՐԻԱՆԸ ԵՎ ՀԱԶԱՐ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ՔԱՂՔԸ» ֆիլմի մասին
- Facebook: https://www.facebook.com/ValerianMovie
- Twitter: https://twitter.com/ValerianMovie
- Instagram: https://instagram.com/valerianmovie

Մեկնաբանելով «Սկայջետ» նավի պրեմիերան, Դեյնն ասել է. «Ես միշտ ցանկացել եմ աշխատել Լյուկ Բեսոնի հետ, քանի որ նա խիստ ուշադրություն է դարձնում ֆիլմի յուրաքանչյուր մանրուքին, ինչը թույլ է տալիս առավել անհավատալի ձևով իրականացնել գաղափարները: Lexus-ի հետ համագործակցումը Լյուկի նորարարության գերազանց օրինակ է»: «Սկայջետ»-ի առաջին ցուցադրման համար կազմակերպվել էր թատերական լույսային շոու, որից հետո Դեյնը բեմի վրա պատմել է ֆիլմի նկարահանման մասին և Կարա Դելևինի և Լյուկ բեսոնի հետ աշխատանքի մասին: Մեկնաբանելով գործընկերությունը, Lexus Եվրոպայի մարկետինգի ղեկավար Սպիրոս Ֆոտինոսն ասել է. «Երբ Լյուկն առաջին անգամ պատմեց մեզ ֆիլմի իր տեսունակությունը, մենք անմիջապես հասկացանք, որ ինքը կիսում է մեր ձգտումը դուրս գալ սովորականի շրջանակներից և պատրաստ է ստեղծել յուրահատուկ մի բան: Այս հիանալի փորձարկումների ընթացքում մենք օգնեցինք ֆիլմի թիմին իրականացնել առավել համարձակ դիզայն և տեխնոլոգիական լուծումներ «Սկայջետ» տիեզերանավում. մենք ցուցադրեցինք, թե ինչպես է Lexus-ը պատկերացնում նավն ապագայում: Բացի այդ, մենք ստացել ենք իսկական հաճույք, հետևելով մեր դիզայներների և ինժեներների խանդավառ ռեակցիային այն պահին, երբ մենք հայտարարեցինք տիեզերանավի աշխատանքների մասին»:

ՎԱԼԵՐԻԱՆԻ ՄԱՍԻՆ

Սցենարիստ և ռեժիսոր Լյուկ Բեսոնը կուլտային դասական գրաֆիկական վեպը դարձրել է ժամանակակից, եզակի և էպիկական գեղարվեստական ֆանտաստիկ ֆիլմ: Համաձայն իրենց հրամանատարի (Կլայվ Օուենի) դիրեկտիվի, Վալերիանը (Դեյն ԴեՀաան) և Լորելին (Կարա Դելեվին) սկսում են իրականացնել առաքելությունը միջգալակտիկային Ալֆա քաղաքում՝ անընդհատ ընդլայնվող մեգապոլիսում, որը բաղկացած է հազարավոր տարբեր տեսակներից:

Ալֆայի տասնյոթ միլիոն մարդը միացել են իրենց տաղանդը, տեխնոլոգիաները և ռեսուրսները որպեսզի ապահովեն ավելի լավ կյանք բոլորի համար: Բայց, ցավոք, ոչ բոլորն են ցանկանում հետապնդել այդ նպատակը: Անտեսանելի ուժերն աշխատում են, և մեծ վտանգի են ենթարկում առաքելությունը: