POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/compare-v2/am/hy
ԵՐԱՇԽԻՔ
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔ
Բիզնես ուղևորությունից մինչև արձակուրդային ճանապարհորդություը, Lexus-ի 3 տարվա երաշխիքը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ուղևորություն կանցնի հարթ ու հարմարավետ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Անվտանգության Lexus Safety System + համակարգերը ներկայացնում են ավտոմեքենաների անվտանգության մեր վերջին փուլանիշը: Lexus Safety System+ -ը, որը ստեղծվել է տասնամյակների նորարարությունների արդյունքում, հինգ նորարարական անվտանգության համակարգերի միջոցով կենտրոնանում է վթարների կանխարգելման երեք հիմնական ոլորտների վրա․ ճակատային բախումներ, չնախատեսված շեղումներ երթևեկության գոտուց և գիշերային պատահարներ:
Բախումների կանխարգելման համակարգ (PCS)
Երթևեկության գոտուց դուրս գալու նախազգուշացման համակարգ (LDA)
Երթեւեկության գծի վերահսկում (LTA)
Հեռավոր լույսի ավտոմատ համակարգ (AHB)
Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլ (DRCC)
ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾԱՌԱՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus մեքենաները հայտնի են իրենց շքեղությամբ, բարձր որակով և հուսալիությամբ: Մեր վերանորոգման ծառայությունը բացառություն չեն:
Մենք առաջարկում ենք մեքենաների վերանորոգման ծառայությունների ամբողջական տեսականի ձեր Lexus-ի համար: Փոքր փորվածքների վերականգնումից մինչև ավելի լուրջ վերանորոգում մենք կապահովենք, որ ձեր Lexus-ը նույնքան լավ տեսք կունենա, որքան նորը: Lexus-ի վերապատրաստված տեխնիկները կվերանորոգեն ձեր մեքենան՝ արագ, պրոֆեսիոնալ կերպով և նվիրված փորձով՝ օգտագործելով միայն Lexus-ի բնօրինակ պահեստամասեր: