ՁԱՅՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Կառավարեք մեքենայի ներկառուցված գործառույթները, տեղեկատվությունը և մուլտիմեդիան պարզ «Հեյ Lexus» հրամանով։
Կապ և մեդիա
Lexus-ի տեխնոլոգիաները համատեղում են զվարճանքն ու տեղեկատվությունը կապի հնարավորության, հարմարավետության և կառավարման հետ։
Պլանշետի ոճի սենսորային էկրանը, որը տեղադրված է այնպես, որ չի շեղում վարորդին ճանապարհային իրավիճակից, առաջարկում է ինտերակտիվ գործառույթների լայն շրջանակ։
Կառավարեք մեքենայի ներկառուցված գործառույթները, տեղեկատվությունը և մուլտիմեդիան պարզ «Հեյ Lexus» հրամանով։
Ցանկանո՞ւմ եք կարգավորել ջերմաստիճանը, կամ օդափոխել սրահը։ Պարզապես խնդրեք Hey Lexus-ին կարգավորել սրահի ջերմությունը կամ բացել պատուհանը։
Հեշտ և ինտուիտիվ հասկանալի Lexus Link+-ը թույլ է տալիս հեռակա կերպով ձեր սմարթֆոնից բացել բազմաթիվ գործառույթներ։
Կողպեք կամ բացեք ձեր մեքենան ցանկացած վայրից, ինչպես նաև տրամադրեք լիարժեք շահագործման մուտք մինչև հինգ մարդու։
Ձայն
Կատարյալ բալանսավորված աուդիո համակարգերը գրեթե լուռ սրահը դարձնում են կատարյալ վայր ձեր սիրած երաժշտությունը վայելելու համար:
Յուրաքանչյուր մեքենայի համար, Lexus-ը առաջարկում է հատուկ նախագծված ձայնային համակարգերի լայն տեսականի, որոնցից յուրաքանչյուրը մշակված է հարուստ և ներգրավող ձայն ապահովելու համար։
Mark Levinson ձայնային համակարգը ապահովում է մ իրական տարածական ձայն ձեր մեքենայում։
Այս պրեմիում ձայնային համակարգը նախագծված է պարզության, բալանսի և խորության համար։ Այն առաջարկում է նուրբ բասի արձագանք, մաքուր վոկալ և լավ կառուցվածքավորված ստերեո պատկեր։
Անվտանգություն
Տասնամյակների հետազոտությունների և նորարարությունների վրա հիմնված Lexus Safety System +-ը ապահովում է վստահ և անվտանգ վարում։
Բոլոր նոր Lexus մեքենաների ստանդարտ կոմպլեկտացիաները ներառում են e-Latch համակարգը, որը հագեցված է խելացի էլեկտրոնային կառավարման էլեմենտներով, որոնք կանխում են դռների բացումը հանդիպակաց երթևեկության ընթացքում։
Զգացեք պաշտպանության և կանխարգելման բարձր մակարդակ ամենաժամանակակից Lexus Safety System + անվտանգության համակարգի շնորհիվ։
Օգտագործում է տեսախցիկներ, սենսորներ և ռադար՝ վտանգները հայտնաբերելու, վարորդին զգուշացնելու և անհրաժեշտության դեպքում արգելակելու համար։
Վարորդի աջակցություն
Տեսախցիկների, սենսորների և ռադարի համադրությունը ապահովում է վստահություն, հարմարավերություն ու հանգստություն։
DRCC-ն պահպանում է անվտանգ և հաստատուն հեռավորություն առջևի մեքենայից և համապատասխանաբար կարգավորում է ձեր մեքենայի արագությունը։
Վստահությունը, հարմարավետությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով ավելացվել են վարորդին աճակցող համակարգեր։
Վարորդի օժանդակ համակարգը՝ Proactive Driving Assist-ը, ապահովում է սահուն արգելակում և ղեկի կառավարում։ Համակարգը կանխում է վարորդի չափազանց մոտենալը հետիոտներին, հեծանվորդներին կամ առջևից ընթացող տրանսպորտային միջոցներին։
Կայանման օժանդակ համակարգ
Վայելեք հեշտ, ճշգրիտ և անվտանգ կայանում՝ նորարարական ներկառուցված գործառույթների և առջևի և հետևի սենսորների շնորհիվ։
Մոնիտորը հնարավորություն է տալիս հեշտ և վստահ կայանել մեքենան, հայտնաբերել խոչընդոտները և ստուգել մեքենայի չափսերը նեղ տարածքներում։
Հայտնաբերում է տրանսպորտային միջոցները, մարդկանց և այլ խոչընդոտները, որոնք հետընթաց վարման ժամանակ կարող են տեսանելի չլինել։ Հմակարգը ուղարկում է ահազանգեր սենսորային էկրանի և ձայնային ազդանշանների միջոցով։ Անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով արգելակում է։