Անցնել Գլխավոր Բովանդակությանը (Սեղմեք Enter)
Կապվել մեզ հետ
loading content

LEXUS RZ

ԱՌԱՋԻՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ LEXUS ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ՎԵՐՋԻՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

«Ամբողջովին էլեկտրական Lexus RZ-ն ենթարկվել է մի շարք նորարարական վերանայումների՝ սկսած ընթացքի պաշարի ավելացումից և ավելի արագ լիցքավորուից մինչև Lexus-ի առաջին հաջորդ սերնդի ղեկային համակարգը: Սպորտային, լիովին նոր F SPORT մոդելը նույնպես միանում է շարքին:

 

Նոր Lexus RZ-ն կժամանի Եվրոպա 2025 թվականի վերջին»:

  • ԱՎԵԼԱՑՎԱԾ ԸՆԹԱՑՔԻ ՊԱՇԱՐ

    Lexus RZ-ն ափամերձ ճանապարհին

    Նոր 77 կՎտժ մարտկոցը ավելացնում է բոլոր մոդելների ընթացքի պաշարը: Մեկ լիցքավորմամբ այժմ հնարավոր է վարել մինչև 568 կմ (WLTP ցուցանիշներ RZ 350e-ի համար):

  • ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

    Անձը լիցքավորում է Lexus RZ-ն

    Լիցքավորման ժամանակը կրճատվել է շնորհիվ 22 կՎտ հզորությամբ նոր ներկառուցված լիցքավորիչի, ինչպես նաև առաջադեմ մարտկոցի նախնական հովացման և սառեցման համակարգի։

  • LEXUS-Ի ՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՈՃ

    Lexus RZ-ն ճանապարհին

    RZ-ի ամբողջ կառուցվածի կոշտությունը բարձրացվել է, ինչը նվազեցրել է թափքի տատանումը և նպաստել է բարձր ճշգրտության կառավարմանը։

  • ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՂԵԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    Lexus RZ վարող մարդ

    Աշխարհի առաջին ղեկի կառավարման համակարգ, որը ժամանակակից կառավարման տեխնոլոգիաների շնորհիվ ապահովում է անմիջական, արագ արձագանքող կառավարում ցածր արագությամբ դինամիկ մանևրների ժամանակ, ինչպռս նաև բարելավում է ոտքերի տարածքը և տեսանելիությունը։

  • ԻՍԿԱՊԵՍ ՈՒՆԻԿԱԼ RZ 550E F SPORT

    Lexus RZ-ն ճանապարհին

    RZ 550e F SPORT մոդելը միանում է RZ շարքին: Մինչ օրս ամենահզոր RZ-ը՝ F SPORT-ը, կարող է արագանալ 0-ից մինչև 100 կմ/ժ ընդամենը 4.4 վայրկյանում:

  • ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՍՐԱՀ

    Lexus RZ վարող մարդ

    Մշակված նոր ձայնամեկուսացման և ձայնակլանման նյութերը բարելավում են RZ-ի արդեն իսկ բացառիկ գրեթե լուռ սրահի լռությունը։

Forced client side injection based on cached strategy

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/grade-selector/am/hy?modelId=d8ec0864-e0cb-4f08-9e8a-1261ee3b2d22&utm_source=Adfox&utm_medium=cpm&utm_campaign=Lexus_RZ&utm_id=Lexus&utm_term=Prodigi

ՆՈՐ LEXUS RZ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴ

Որպես առաջին Lexus-ի լիովին էլեկտրական մեքենան, որը կառուցվել է զրոյից, մեր ինժեներներն ու դիզայներները թիրախավորված էին հասցնել RZ-ի ձևն ու ֆունկցիոնալությունը նոր, հուզիչ մակարդակի։ Սկսած ուլտրաբարակ քառակի լուսարձակներից, մինչև ատլետիկ ուրվագծերով թափքի սպորտային դիզայնը, այս բոլորը ընդգծում են էլեկտրականացված դիզայնով Lexus RZ-ի ուժն ու վճռականությունը։

ՆԱԽԱԳԾՎԱԾ Է ՀԱՏՈՒՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ
  1. ԱՄՈՒՐ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄ
    1. Երկու մարդ կանգնած է կայանված Lexus RZ-ի կողքին
      ԱՏԼԵՏԻԿ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
      RZ-ի նպատակասլաց դիզայնը համատեղում է աչքի ընկնող իլաձև թափքը և քանդակային ուրվագիծը: Ցածր խուփը, որը հնարավոր է դառել ներքին այրման շարժիչի բացակայության շնորհիվ, բարելավվում է տեսանելիությունը և օպտիմալացնում է օդի հոսքը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus RZ-ի տեսքը առջևից
      ԴԻԶԱՅՆ E-MOTION
      Ոգեշնչվելով Lexus-ի անխափան E-motion դիզայնի կոնցեպտից՝ առաջնամասի առանց հովացուցչի ցանցի դիզայնը անմիջապես դիրքավորում է RZ-ն որպես աչքի ընկնող ամբողջովին էլեկտրական մեքենա։ Պարզեցված ձևը նաև բարելավում է աերոդինամիկական կատարողականությունը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Lexus RZ-ը մթնշաղին
      ՉՈՐՍ ՍԵԿՑԻՈՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ
      Տեղադրված լինելով իլիկաձև թափքի առաջնամասում՝ գերբարակ չորս սեկցիոն լուսադիոդային լուսարձակները անմիջապես նույնականացնում են RZ-ն որպես Lexus՝ ցերեկային լույսերի արտահայտված L-աձև մոտիվի շնորհիվ։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Lexus RZ-ի ինտերիերը
      ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ՝ ԿԱՐԱՎՈՐԵԼԻ ՄԵՑՈՒՄՈՎ
      Համայնապատկերային ապակե տանիքը, որը Lexus-ի բոլոր մոդելներից ամենալայնն է, մեկ հպումով թափանցիկից վերածվում է մուգ կապույտի: Ապակու մակերեսն արտացոլում է արևի լույսը՝ նվազեցնելով ջերմացնումը արևոտ օրերին և պահպանելով սրահի տաքությունը զով եղանակին:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    5. Lexus RZ-ն ճանապարհին
      ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏՆԱՄԱՍ
      RZ-ի ֆուտուրիստական ​​բնույթը լրացվում է նրա նրբագեղ հետնամասի տեսքով: Բաժանված տանիքի սպոյլերը նպաստում է մեքենայի կայուն աշխատանքին, մինչդեռ ֆիրմային լուսային գծիկը ընդգծում է լայն և կայուն դիրքը:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    6. Անձը Lexus RZ-ի ղեկին
  2. ՏԱԿՈՒՄԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
    1. Անձը Lexus RZ-ի ղեկին
      ՏԱԿՈՒՄԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ
      Ճապոներեն Տակումի տերմինը վերաբերում է արհեստավորի, ով հասել է արտակարգ մակարդակի վարպետության: Lexus-ի Տակումի վարպետները վերահսկում են նախագծման, մշակման և արտադրության բոլոր ասպեկտները: Յուրաքանչյուրը պետք է ունենա առնվազն 25 տարվա աշխատանքային փորձ, նախքան կարողանա փորձել ստանալ Տակումի վարպետի կարգավիճակ:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus RZ-ի բացառիկ Տազունա քոքփիթ
      ՏԱԶՈՒՆԱ ՔՈՔՓԻԹ
      Տազունան ճապոնական տերմին է, որը նշանակում է ձիուն կառավարելու համար սանձեր։ Տազունա քոքփիթը նախագծված է այնպես, որ մեքենան կառավարելու համար վարորդին անհրաժեշտ լինեն միայն ձեռքերի և աչքերի նվազագույն շարժումներ։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Էրգոնոմիկ էկրանը՝ խոշորացված պլանով
      ԷՐԳՈՆՈՄԻԿ ԷԿՐԱՆԻ ԴԻԶԱՅՆ
      Վարորդի տեսադաշտը օպտիմիզացնելու համար պրոեկցիոն էկրանը, վարորդի էկրանը և 14 դյույմանոց սենսորային էկրանը տեղադրվել են ցածր։ Դրանցից յուրաքանչյուրը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը հստակ և կարճառոտ։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Նստելով Lexus RZ-ի ներսում
      ԳԵՐԱԶԱՆՑ ՆՍՏԱՏԵՂԵՐ
      Նորաձև, հարմարավետ և երեք գունային համադրությամբ նստատեղերը կարող են պատվել Ultrasuede®-ով և արհեստական կաշվով: Բացի այդ, բոլոր մոդելների ստանդարտ կոմպլեկտացիաները ներառում են 8-ուղղությամբ էլեկտրական կարգավորվող առջևի նստատեղեր:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՊ, ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեղակայվեք RZ-ի Տազունաի ֆիրմային քոքիթում, և դուք անմիջապես կառավարում եք փոխկապակցված տեխնոլոգիաների էկոհամակարգը։ 64-գույնի լուսավորությունից և ինտերակտիվ 14 դյույմանոց սենսորային էկրանից մինչև ինտելեկտուալ ձայնային կառավարումը և առաջատար անվտանգության գործառույթները, նոր RZ-ն աշխարհի ամենատեխնոլոգիապես զարգացած մեքենաներից մեկն է:

ԽԵԼԱՑԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  1. STEER-BY-WIRE​ ՀԱՄԱԿԱՐԳ
    1. Lexus RZ 300e-ի քոքփիթ
      ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ
      Lexus-ի ղեկային կառավարման էլեկտրոնային համակարգը կատարում է դեբյուտ RZ-ում՝ ապահովելով ճշգրիտ, ադապտացվող կառավարում՝ ժամանակակից, ինքնաթիռից ոգեշնչված ղեկանիվի միջոցով։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus Pre-Collision System graphic
      ՎԱՅԵԼԵՔ ՀԱՐԹ ՎԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՐԹՈՒՄՆԵՐԻ
      Ղեկանիվը և առջևի անիվները միացնող էլեկտրոնային ազդանշանների շնորհիվ, լարերով ղեկի կառավարման համակարգը ֆիլտրում է բոլոր մեխանիկական թրթռումները: Անվտանգությունը նույնպես մնում է հիմնական առաջադրանք՝ պահուստային համակարգն անմիջապես կմիջամտի՝ ապահովելու անխափան աշխատանքը, եթե ղեկային համակարգի հետ առաջանա որևէ խնդիր։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Lexus Dynamic Radar Cruise Control graphic
      ՄՈՌԱՑԵՔ ՁԵՌՔՈՎ ՄԱՆԵՎՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
      Ղեկի կառավարման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս սահմանել պտտման անկյունը ընդամենը 200°-ի վրա: Այսպիսով, կառավարումը դառնում է ավելի հեշտ, իսկ ղեկը պտտելու անհրաժեշտությունը համարյա վերանում է։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Մարդ, ով վարում է Lexus RZ
      ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐՇՆՉՈՒՄ Է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։
      Կոմպակտ ղեկը ազատում է ոտքերի համար նախատեսված տարածքը և բարելավում տեսանելիությունը։ Բացի այդ, Ցածր արագությունների դեպքում կառավարման համակարգը աշխատում է ավելի ցածր շարժահաղորդման հարաբերակցությամբ, ինչը հեշտացնում է մանևրը խաչմերուկներում շրջադարձ կատարելիս կամ կայանելիս։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    5. Lexus RZ-ն կայանված է տան դիմաց
  2. ՕՄՈՏԵՆԱՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
    1. Մարդը նստած է Lexus RZ-ում ծաղիկների փունջի կողքին
      ՀՅՈՒՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՔ ՎԱՐԵԼ
      Օմոտենաշին սպասարկման և հյուրընկալության ամենաբարձր մակարդակ է, որը կարող եք ակնկալել Lexus-ից, երբ այցելում եք դիլերային կամ սպասարկման կենտրոն: Սա նաև փիլիսոփայություն է, որը ներդրված է տեխնոլոգիաների մեջ, որոնք կողմնորոշված են մարդկանց և շքեղ մեքենաների հարմարավետության վրա:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus RZ-ի պրոեկցիոն էկրան
      10-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ
      Հետևեք մեքենայի տեղեկատվությանը, նավիգացիային, անվտանգության գործառույթներին և ձայնային կարգավորումներին՝ աչքերը չկտրելով ճանապարհից: 10 դյույմանոց պրոեկցիոն էկրանը ցուցադրում է ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը անմիջապես դիմապակու վրա:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Անձ, որն օգտագործում է բջջային հեռախոս՝ Խելացի Թվային Բանալի մուտք գործելու համար
      ԽԵԼԱՑԻ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԱԼԻ
      Առանց սմարթֆոնը գրպանից կամ պայուսակից հանելու, դուք կարող եք բացել, կողպել մեքենան, ինչպես նաև գործի դնել շարժիչը։ Այս բանալիյով կարող եք կիսվել հեռակա կերպով մինչև հինգ անձի հետ։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Ճամպրուկներ Lexus RZ-ի բեռնախցիկում
      ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԱՆՀՊՈՒՄ ԲԱՑՈՒՄ
      Բացեք բեռնախցիկի դուռը բանալիով, վարորդի նստատեղից կամ պարզապես անցկացնելով ոտքը հետևի բամպերի տակով: Էլեկտրական բարձրացվող բեռնախցիկի դուռը կարող է նաև կարգավորվել բացվելու որոշակի բարձրության վրա:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    5. Կայանված Lexus RZ 450e
      ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ ՕԺՍՆԴԱԿ ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
      Մեկ կոճակի սեղմումով, Հեռակառավարմամբ Օժանդակ Կայանման Առաջադեմ Համակարգը սկանավորում է կայանատեղը և ավտոմատ կերպով մանևրում է մեքենան։ Ձեր սմարթֆոնի միջոցով կարող եք կայանել ձեր մեքենան նույնիսկ չգտնվելով մեջը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    6. Lexus RZ մեքենա մտնող մարդ՝ խոշորացված պլան
  3. ԱՌԱՋԱԴԵՄ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
    1. Lexus RZ-ի նստատեղեր
      ԱՌԱՋԱՏԱՐ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԻՐ ԴԱՍՈՒՄ
      RZ-ի հարմարավետությունն ավելին է, քան պարզապես նրբագեղ երեսպատումը և ընդարձակությունը, որը մրցակցում է ավելի մեծ առաջատար ամենագնացների հետ։ Այն նաև դրսևորվում է ավելի փոքր մանրամասների մեջ, ինչպիսիք են սրահի 64 գույնի լուսավորությունը և nanoe™ X1 համակարգը, որը պահպանում է սրահի բուրավետությունը, ինչպես նաև մաշկի ու մազերի խոնավեցումը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus RZ-ի S-Flow կլիմայի կառավարման համակարգ
      ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ
      Lexus-ի մեքենաները առաջինն են, որոնք հագեցվել են S-Flow կլիմայի կառավարման համակարգով, որոնց մեջ ինտեգրված են ճառագայթային ջեռուցիչները։ Դրանք նախատեսված են ինչպես վարորդի, այնպես էլ առջևի ուղևորի համար: Այս լրացուցիչ ջեռուցիչները խնայում են էներգիա՝ ուղղորդելով ջերմությունն միայն այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Lexus RZ-ն ճանապարհին
      ԽԱՂԱՂ ԱՌԱՋԸՆԹԱՑ
      Առաջատար լռություն ապահովելու համար դիմապակու համար օգտագործվել է ակուստիկ որակի ապակի: Դռների հարթ մոլդինգները և առջևի խուփի կրկնակի փականային համակարգը նպաստում են աղմուկի նվազեցմանը, մինչդեռ անվակամարների ծածկույթները նվազագույնի են հասցնում ցայտքերի ձայները:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Mark Levinson® Premium ձայնայնի համակարգ Lexus RZ-ում
      13 ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐՈՎ MARK LEVINSON® ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
      Լրացուցիչ 13 բարձրախոսով Mark Levinson® Premium ձայնային համակարգը հարմարեցված է սրահի ակուստիկ հատկություններին: Այն ապահովում էթվային տնային կինոթատրոնի էֆեկտ Clari-Fi™-ի միջոցով, որը թույլ է տալիս վերականգնել սեղմված ֆայլերի ձայնի որակը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    5. Անձ, որն օգտագործում է բջջային հեռախոս՝ Lexus Link+ հավելվածին մուտք գործելու համար
  4. LEXUS LINK+ ՀԱՎԵԼՎԱԾ
    1. Մարդը, որը կանգնած էր Lexus-ի լիցքավորման կետի կողքին՝ օգտագործելով իր բջջային հեռախոսը
      LEXUS LINK+ ՀԱՎԵԼՎԱԾ
      Lexus Link+ հավելվածի միջոցով կառավարեք ձեր RZ-ի բազմաթիվ գործառույթներ անմիջապես ձեր սմարթֆոնից: Սկսած լիցքավորման սեանսների հսկողությունից, նախապես սրահը տաքացնելուց կամ հովացնելուց, մինչև հինգ այլ վարորդների հետ հառավարման լիարժեք հասանելիությունը տրամադրելը, դուք կզարմանաք, թե ինչի կարող է հասնել այս խելացի հավելվածը:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Անձ, որն օգտագործում է բջջային հեռախոս՝ Lexus Link+ հավելվածին մուտք գործելու համար
      ԿԱՌԱՎԱՐԵՔ ՄԵՔԵՆԱՅԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄԸ
      Հեռակա կերպով վերահսկեք ձեր RZ-ի լիցքավորման մակարդակը և ընթացքի պաշարը Lexus Link+ հավելվածի միջոցով: Հեռակա կարգով դուք կարող եք նաև սկսել, դադարեցնել և պլանավորել լիցքավորումները, ինչպես նաև պլանավորել ձեր առաջիկա լիցքավորումը հենց ճանապարհին Lexus Լիցքավորման Ցանցի միջոցով:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Անձ, որն օգտագործում է իր բջջային հեռախոսը Lexus RZ-ի կողքին
      LEXUS ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
      Գտեք մոտակա լիցքավորման կետը Եվրոպայի ավելի քան 950,000 լիցքավորման կայաններից՝ Lexus Link+ հավելվածի միջոցով: Բաժանորդագրվելով Lexus Լիցքավորման Կայանների Ցանցին՝ դուք նաև կօգտվեք հարմարավետ վճարումներից, ճկուն սակագներից և հնարավոր զեղչերից:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Մարդ, որն օգտագործում է իր բջջային հեռախոսը լիցքավորվող Lexus RZ-ի կողքին
      ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ RZ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
      Ուր էլ որ լինեք, կարող եք ստուգել ձեր RZ-ի իրական կարգավիճակը Lexus Link+ հավելվածի միջոցով, ներառյալ դռները, պատուհանները և բեռնախցիկը: Կարող եք նաև օգտագործել "Գտնել իմ մեքենան" գործառույթը՝ ձեր մեքենան գտնելու և դրա գտնվելու վայրով ընկերների և ընտանիքի հետ կիսվելու համար:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    5. Lexus Link+ հավելվածը ցուցադրվում է բջջային հեռախոսի էկրանին
      ՍԱՀՄԱՆԵՔ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՃԱՆԱՊԱՐՀՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ
      Lexus Link+ հավելվածի միջոցով դուք կարող եք հեռակա կերպով սահմանել ջերմաստիճանը և նախապես տաքացնել ձեր RZ-ի սրահը: Դուք կարող եք նաև պլանավորել ամեն օր որոշակի ժամին տաքացման կամ հովացման միացումը:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    6. Lexus RZ նստող անձ՝ խոշորացված պլանով
      ԽԵԼԱՑԻ ԹՎԱՅԻՆ ԲԱՆԱԼԻ
      Առանց սմարթֆոնը գրպանից կամ պայուսակից հանելու, դուք կարող եք բացել և կողպել մեքենան, ինչպես նաև գորձի դնել շարժիչը։ Հեռակա կարգով կարող եք տրամադրել լիարժեք մուտք մեքենայի կառավարմանը մինչև հինգ անձի:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    7. Lexus RZ 300e-ն լեռնային ճանապարհին
  5. LEXUS SAFETY SYSTEM + ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    1. Lexus-ի Անվտանգ Ելքի Օժանդակ Համակարգի գրաֆիկական պատկեր
      ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՕԺԱՆԴԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ
      Մեքենայի "Կույր գոտիների մոնիտորի" հետ միասին՝ բացառիկ Անվտանգ Ելքի Օժանդակ Համակարգըն օգնում է առջևի ու հետևի ուղևորներն խուսափել մեքենաների կամ հեծանվորդների հետ բախումից։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    2. Lexus-ի Բախումների Կանխարգելման Համակարգի գրաֆիկական պատկեր
      ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
      Lexus-ի Բախումների Կանխարգելման Համակարգը թույլ է տալիս խուսափել հնարավոր բախումներից, օրինակ՝ աջ և ձախ շրջադարձերի ժամանակ, ինչպես նաև խաչմերուկին մոտենալիս: Խաչմերուկում շրջադարձ կատարելիս համակարգը կարող է գնահատել հանդիպակաց երթևեկության կամ ճանապարհը անցնող հետիոտների հետ կապված ռիսկերը:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    3. Lexus-ի Դինամիկ Ռադարային Կրուիզ կոնտրոլի գրաֆիկական պատկեր
      ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐԱՅԻՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ
      Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլն օգտագործում է ներկառուցված ռադարային ցուցիչ և տեսաղցիկ՝ արագությունը ավտոմատ կերպով կարգավորելու համար՝ առջևի ավտոմեքենայի անվտանգ հեռավորությունը պահպանելու համար։ Եթե առջևից ընթացող ավտոմեքենան նվազեցնում է արագությունը ու կանգնում է, RZ-ն նույնպես կկանգնի: Եթե առջևից ընթացող մեքենան արագանում է, ապա RZ-ն նույնպես մեծացնում է իր արագությունը։
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն
    4. Lexus-ի Երթևեկության Գոտու Փոփոխման Օժանդակող Համակարգի (LCA) գրաֆիկական պատկեր
      ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ
      RZ-ն որպես ստանդարտ ներառում է Ընդլայնված Անվտանգության Փաթեթ։ Այս փաթեթը ներառում է Երթևեկության Գոտու փոփոխման օժանդակող համակարգ, որը մայրուղում ապահովում է ղեկի ավտոմատ կառավարում շարքի փոփոխման ժամանակ, ինչպես նաև Առջևի Խաչմերուկային Երթևեկության Զգուշացում, որը զգուշացնում է վարորդին խաչմերուկներում երկու կողմերից մոտեցող երթևեկության մասին:
      RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ՇՔԵՂ LEXUS

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Զգացեք ավելի շատ ոգևորություն, հուզմունք և հզորություն՝ ժամանակակից տեխնոլոգիաների, ճշգրիտ ճարտարագիտության և առաջատար նորարարությունների հավասարակշռության շնորհիվ: RZ-ի յուրաքանչյուր տարր նախագծվել է զրոյից՝ կատարողականության, արդյունավետության և անզուգական շքեղության համար: Բացի այդ, Lexus-ի բնորոշ վարման որակը, լռությունը և առաջադեմ պաշտպանությունը ապահովված են RZ հարթակի առաջադեմ կոշտության շնորհիվ:

ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ

LEXUS RZ
ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ RZ 350e Աներևակայելիորեն հարթ ընթացքով RZ 350e-ն բարձրացնում է բոլորովին էլեկտրական շքեղ մեքենաների չափանիշը: Առջևի անիվները փոխանցվող 224 DIN ձիաուժ/165 կՎտ հզորության շնորիվ, այն ապահովում է 0-100 կմ/ժ արագացում 7.5 վայրկյանում և մինչև 568 կմ ընթացքի պաշար: Բացի այդ, ձեր RZ-ը կլիցքավորվի ավելի արագ՝ շնորհիվ մարտկոցի նախնական կարգավորման համակարգի և 22 կՎտ ներկառուցված փոփոխական հոցանքով լիցքավորիչի: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն RZ 500e Ստեղծված է բարձրակարգ շքեղության համար, հագեցած է նոր բարձրակարգ DIRECT4 լիաքարշակ համակարգով, RZ 500e-ն ապահովում է ընդհանուր 380 DIN ձիաուժ/280 կՎտ հզորություն, որը հավասարաչափ բաշխվում է առջևի և հետևի անիվների միջև: Այն ապահովում է 0-100 կմ/ժ արագացում 4.6 վայրկյանում և մինչև 500 կմ ընթացքի պաշար: Հեղափոխական, ճշգրիտ և դինամիկ վարորդական փորձի համար RZ 500e-ն և RZ F SPORT մոդելները հասանելի են Lexus Steer-by-Wire համակարգով: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն RZ 550e F SPORT RZ 550e F SPORT-ը RZ-ի ամենահզոր մոդելն է և առաջարկում է իսկապես եզակի վարորդական փորձառություն: 408 DIN ձիաուժ/300 կՎտ հզորությամբ այն կարող է հասնել 100 կմ/ժ արագության ընդամենը 4.4 վայրկյանից մի փոքր ավելի շատ ժամանակում: Մեր F SPORT-ի խիստ կատարողականության չափանիշներին համապատասխանելու համար, կախոցը, Lexus-ի կողմից առաջին անգամ ներկայացված ինտերակտիվ Manual Drive-ը և DIRECT4 լիաքարշակ համակարգը փորձարկվել և կարգաբերվել են Lexus-ի վարպետ վարորդների կողմից մեր մրցուղիի վրա։ RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՓՈՐՁ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ, ԲԱՐՁՐ ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ RZ-ի սահուն, ինտուիտիվ հասկանալի բնութագրերը ապահովում են վստահություն, վերահսկողություն և հարմարավետություն բոլոր վարման իրավիճակներում: RZ-ն առավելագույնի է հասցնում բոլորովին էլեկտրական մեքենայի հատկանիշները, ինչպիսիք են արագ արձագանքը և ճշգրտությունը, և միևնույն ժամանակ լիովին համապատասխանում է հայտնի Lexus Driving Signature-ին: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՎԱԾ Է ԶՎԱՐՃԱՆՔԻ ՀԱՄԱՐ RZ-ն կարծես թե կարգավորված է միայն ձեզ համար։ Բացառիկ թափքի կոշտությունը և ցածր ծանրության կենտրոնը բարելավում են մեքենայի գլխապտույտ արագացումը, կտրուկ կառավարումը և արագ արձագանքող արգելակումը։ RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ԽԵԼԱՑԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ DIRECT4-ՈՎ RZ 500e-ն և RZ 550e F SPORT-ը հագեցված են DIRECT4 համակարգով, ոը ճշգրտորեն կարգավորում է պտտող մոմենտի փոխանցումը առջևի և հետևի էլեկտրական շարժիչներից բոլոր անիվներին և բաշխում արգելակման ուժը։ Համակարգը երաշխավորում է անխափան աշխատանք և ճշգրիտ կառավարում։ RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ԳԵՐԱՄՈՒՐ ԹԱՓՔ e-TNGA պլատֆորմը աներևակայելիորեն ամուր է՝ մարտկոցային բլոկը ինտեգրված է սրահի տակ գտնվող շասսիի մեջ։ Սա օգնում է նվազեցնել RZ-ի ծանրության կենտրոնը, որն էլ իր հերթին ապահովում է ավելի լավ հավասարակշռություն, կառավարում և արձագանք։ RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ԿՅԱՆՔԸ RZ-Ի ՀԵՏ ՄԱՐՏԿՈՑԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ RZ-ն հագեցված է հզոր 77 կՎտժ մարտկոցով, որն օգտագործում է ամենաժամանակակից լիթիում-իոնային տեխնոլոգիա, ինչը երաշխավորում է հիանալի բարձր կատարողականություն ու արագություն: WLTP ընթացքի պաշարը կազմում է մինչև 568 կմ՝ RZ 350e-ի համար, 500 կմ՝ RZ 500e-ի համար և 450 կմ՝ RZ 550e F SPORT-ի համար: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ՀԱՐԹ, ԸՆԴԱՐՁԱԿ ԵՎ ՄԱՔՈՒՐ RZ-ն տարբերվում է զարմանալիորեն հարթ ու պարզ կառավարումով: Նույնիսկ սովորական ճանապարհների վրա վարումը ձեռք է բերում նոր զգացմունքներ։ Առավելությունները ներառում են զրոյական արտանետումներ, վերականգնողական արգելակում և ընդարձակ սրահ՝ ոտքերի հատվածի և բեռնախցիկի մեծ տարածքով: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն ՀԱՄԱՇԽԱՐՅԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Այսօր ճանապարհներին գտնվում է ավելի քան 2.5 միլիոն Lexus էլեկտրական մեքենաներ, և դրանցից յուրաքանչուրը արտադրվել է Ճապոնիայում՝ որակի խիստ չափանիշների համապատասխան , որոնց շնորհիվ Lexus ընկերությունը մշտապես ստանում է հուսալիության մրցանակներ: RZ-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS RZ-Ն