Անցնել Գլխավոր Բովանդակությանը (Սեղմեք Enter)
Կապվել մեզ հետ
loading content

LEXUS NX

ՆԱԽԱԳԾՎԱԾ Է ՀԱՆԳԻՍՏ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Շքեղ Lexus NX ամենագնացի հետ հուզմունքը գալիս է անմիջապես։ Այժմ հասանելի է նաև NX Overtrail տարբերակը՝ դրա համարձակ ոճը, բարդ ֆիրմային հովացուցչի ցանցը և լայն դիրքը ընդգծվում են նրբագեղ հետևի լապտերներով և 20 դյույմանոց անիվներով։ Ներսում, պատրաստված լինելով Տակումիի վարպետությամբ,  գտնվում են մեծ 14 դյույմանոց HD սենսորային էկրան և նոր թվային գործիքներ։ Վարեք NX 350h ինքնալիցքավորվող հիբրիդը կամ NX 450h+ plug-in հիբրիդը և զգացեք էլեկտրականության նոր չափանիշը։

  • ՇՔԵՂ ԱՄԵՆԱԳՆԱՑԻ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ ԴԻԶԱՅՆ

    Lexus NX parked within a structure

    Մենք սահմանում ենք նոր չափանիշ պրեմիում դասի ամենագնացների դիզայնի ոլորտում, և իր թափքի շնորհիվ Lexus NX-ը համատեղում է նրբագեղությունն ու դինամիկան։

  • ԶԳԱՑԵՔ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԿԱՑԻԱՅԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

    Lexus NX parked in a rural setting at night

    Չորրորդ սերնդի NX 350h Hybrid-ը և NX 450h+ Plug-in Hybrid-ը ապահովում են դինամիկ և ճշգրիտ կառավարում։

  • LEXUS-Ի ԲԱՑԱՌԻԿ ՁԵՌԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

    Lexus NX-ի ինտերիերը

    Tazuna-ի վարորդին կենտրոնացած խցիկում դուք կարող եք կենտրոնանալ վարելու վրա՝ միաժամանակ վայելելով մեր "Takumi"վարպետների վարպետությունը։

  • ՎԱՐՈՐԴԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԽԵԼԱՑԻ ԻՆՏԵՐՖԵՅՍ

    Lexus NX-ի վարորդի խցիկը

    Նոր թվային գործիքները և 14 դյույմանոց Lexus Link Multimedia սենսորային էկրանը ընդգծում են ինտերիերի ժամանակակից և տեխնոլոգիական բնույթը։

  • ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԿԱՑԻԱ

    Lexus NX plugged into a Wallbox charger

    Չորրորդ սերնդի NX 350h-ը իր ինքնալիցքավորվող հիբրիդային համակարգով առաջարկում է ավելի շատ հզորություն և արդյունավետություն, մինչդեռ NX 450h+-ը սահմանում է նոր չափանիշ plug-in հիբրիդային մոդելների համար։

  • ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

    A drivers perspective of a Lexus NX's interior

    NX-ի ինտերիերը կատարյալ միջավայր է 17 բարձրախոսով Mark Levinson Premium Surround աուդիոհամակարգի համար, մինչդեռ կլիմայի կառավարման համակարգը բարելավում է հարմարավետության զգացողությունը։

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ

    Lexus NX steering wheel

    Lexus safety System + նման է անձնական վիրտուալ օգնականի:

Ո՞ր NX-ը կընտրեք։

Տեսնել գները և արժեքները

Բենզին

NX Comfort

NX 200 FWD

NX Comfort NX 200 FWD Wagon 5 Doors

Շարժիչի մասին տեղեկատվություն

Բենզին

2.0L NA 20P-

4X2, Վարիատոր փոխանցման տուփ

Բենզին

2.0L NA 20P-

4X2, Վարիատոր փոխանցման տուփ

Ընտրված շարժիչը

Քարշակ

4X2

Փոխանցման տուփ

Վարիատոր փոխանցման տուփ

Բենզին

NX F-Sport

NX 350 AWD

NX F-Sport NX 350 AWD Wagon 5 Doors

Շարժիչի մասին տեղեկատվություն

Բենզին

2.4 T 24PT

4X4, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ

Բենզին

2.4 T 24PT

4X4, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ

Ընտրված շարժիչը

Քարշակ

4X4

Փոխանցման տուփ

8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ

Լեգենդ

ՍտանդարտԼրացուցիչՉի կիրառվում

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/grade-selector/am/hy?modelId=0323fb5f-9bfa-4c22-92ac-fb637f84c451

LEXUS-Ի ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑՎԱԾ ԴԻԶԱՅՆԻ ԱՊԱԳԱՆ

ԳՐԱՎԵԼԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔ

NX-ի արտաքին տեսքը համատեղում է վառ դինամիզմը, առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով ստեղծված նորարարությունը և նորաձևության ոճը, որի արդյունքում ստեղծվում է մի տեսք, որը գերազանցում է մաքուր գեղագիտությունը: Մեր դիզայներները սերտորեն համագործակցել են Lexus-ի ինժեներների հետ՝ ստեղծելու գերկայուն, աերոդինամիկորեն արդյունավետ մեքենա: Սա «ֆունկցիոնալ գեղեցկություն» է: Այս հուզմունքը տարածվում է ներսում՝ դեպի բացառիկ «Tazuna»-ի խցիկ, որտեղ բոլոր հիմնական գործիքները տեղադրված են վարորդի շուրջ՝ ստեղծելով վերահսկողության զգացողություն ու կանխավայելման մթնոլորտ։

ԳԵՐԱԶԱՆՑ ԴԻԶԱՅՆ
  1. ԱՄՈՒՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ
    1. ԿԱՏԱՐԵՔ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      Վերջին NX-ի համար հզոր նոր տեսք ստեղծելու համար մեր դիզայներները մշակել են ավելի դինամիկ առջևի ցանց՝ ինտեգրված շրջանակով։ Քաշը նվազեցնելուց բացի, դիզայնը ընդգծում է մեքենայի դինամիկ դիրքը։ Վառ ուղղահայաց ցանցի դիզայնը, զուգորդված ներքևի մասում եռակի ճեղքերի հետ միասին, ապահովում է բարելավված սառեցում, մինչդեռ գերբարակ չորս հատվածանոց LED լուսարձակները ընդգծում են ցերեկային լույսերի Lexus L մոտիվը։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. ՈՐՏԵՂ ՍՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆԸ
      Նայեք NX-ին կողքից, և դուք կնկատեք սրության և հուզական գրավչության միաձուլումը դրա դիզայնում: Սա նոր մոտեցում է, որը համատեղում է երկու հակասական «համերը»՝ ստեղծելով լավ հավասարակշռված համադրություն: NX-ի մակերեսի դիզայնը, որը համատեղում է սուր եզրերը ընդարձակ կոր մակերեսների հետ, փոխանցում է բարձր ճշգրտության որակի զգացողություն՝ համակեցության մեջ տաք, զգայական զգացողության հետ: Անիվային բազան փոխանցում է ցածր ծանրության կենտրոն և գերազանց հավասարակշռություն՝ 18 կամ 20 դյույմանոց անիվների շնորհիվ:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՆՈՐ ԱՆԿՅՈՒՆ
      NX դիզայներական թիմը զգալիորեն կատարելագործել է NX-ի համամասնություններն ու դինամիզմը՝ ստեղծելով դիզայն, որը համատեղում է հմայքն ու սուրությունը: Մեքենայի նրբագեղ բնավորությունն ընդգծվում է բարձր տեխնոլոգիական հետնամասի տեսքով: Երկարացված LED լուսային գիծը Lexus Electrified-ի դիզայնի առանձնահատկություններից է: Դրա սուր, մինիմալիստական ​​ձևը ստեղծում է պարզության և ճշգրտության զգացողություն, որն ամրապնդվում է Lexus-ի տարբերակիչ նշանով:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4. ՁԵՐ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
      Անհավանական արագ արձագանքող հեռակառավարվող բեռնախցիկի դուռը ապահովում է հարմարավետություն, հատկապես, երբ ձեր ձեռքերը լի են գնումներով: Պահելով բանալին գրպանում կամ պայուսակում՝ պարզապես դրեք ձեր ոտքը հետևի բամպերի տակ՝ բեռնախցիկի դուռը մեկ սահուն շարժումով բացելու կամ փակելու համար: Այնուհետև, ոգեշնչվելով ճապոնական Shoji դռների նրբագեղությամբ, NX-ի E-Latch դռան բացման համակարգը թույլ կտա մեկ սահուն շարժումով բացել ձեր դուռը:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    5. ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԹԵԹԵՎԱՁՈՒՅԼ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
      18 դյույմանոց 15-ճաղով անվասկավառակները՝ մուգ մոխրագույն մետաղական ծածկույթով, հաղորդում են NX-ին իսկապես շքեղ տեսք, մինչդեռ աննկատ մուգ մոխրագույն մետաղական ծածկույթը կատարելապես լրացնում է համարձակ 20 դյույմանոց անիվասկավառակները: Luxury կոմպլեկտացիաների ստանդարտ տարբերակում այս 20-ճաղով անվասկավառակները՝ վառ մուգ մոխրագույն մետաղական ծածկույթով և մշակված դետալներով, հաղորդում են NX-ին յուրահատուկ տեսք:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    6. Lexus NX-ի ներքին հարդարանքը
  2. TAKUMI CRAFTED ՍՐԱՀ
    1. CRAFTED BY TAKUMI ARՍՏԵՂԾՎԱԾ Է TAKUMI ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑTISANS
      " NX-ի էրգոնոմիկ առջևի նստատեղերը ապահովում են բարձրակարգ հենարան և հարմարավետություն, ներառյալ ջեռուցում և օդափոխություն: Գոտկատեղի շուրջ պատշաճ էրգոնոմիկ հենարան ապահովելու համար նստատեղի կողքերին տրվել է գոգավոր ձև: Սա նվազեցնում է արմունկներով ղեկին, փոխանցման լծակին կամ վահանակի կափարիչին կպնելու հավանականությունը: Դուք կարող եք զգալ ձեռքի աշխատանքը շքեղ ներքին հարդարանքի մեջ. ինտերիերի յուրաքանչյուր սանտիմետրի որակը կարելի է վերագրել մեր Takumi վարպետներին, որոնց վարպետությունը կատարելագործվել է առնվազն 15 տարի:"
      ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՄԵՐ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. Lexus NX Multimedia display
      ԱՆՀԱՏԱԿԱՆ "TAZUNA" ԽՑԻԿ
      NX-ի խցիկը մեր Tazuna կոնցեպտի համարձակ էվոլյուցիան է: Այն համատեղում է վարորդի դիրքը ղեկին և կառավարման սարքերի, ինչպես նաև սենսորային էկրանի ճշգրիտ տեղադրությունը՝ ստեղծելով մի տարածք, որտեղ անհրաժեշտ են միայն թեթև շարժումներ: Գաղափարը ոգեշնչված է ձիավարողի կողմից ձիուն ճշգրիտ կառավարելու համար օգտագործվող սանձերից («Tazuna»):
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Lexus NX-ի վարորդի խցիկը
      ՍՏԵՂԾՎԱԾ Է ՁԵՐ ՇՈՒՐՋ
      Առջևի պրոեկցիոն դիսփլեյի և 14 դյույմանոց սենսորային էկրանի դիրքը օպտիմիզացվել է, իսկ գործիքների վահանակը տեղադրված է ցածր, ինչը բարելավում է ճանապարհի տեսանելիությունը առջևում: Մեր դիզայներները ստեղծել են նաև մաքուր, մինիմալիստական ​​տեսք, միաժամանակ օգտագործելով բարձրորակ նյութեր:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4. Lexus NX front interior
      ՂԵԿ ՈՒ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՐՀԵՍՏ
      Ցնցող վարորդական զգացում ստեղծելու համար Lexus-ի դիզայներները համագործակցել են վարպետ-վարորդի Lexus "Takumi"-ի հետ, որպեսզի մանրակրկիտ կատարելագործեն բոլոր շփման կետերը: 3-թև սպորտային ղեկի համարդարձվել է հատուկ ուշադրություն լայնական հատույթին՝ գերազանց զգացողություն և բարելավված ղեկային կայունություն ապահովելու համար:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    5. A Lexus NX driving through a corner in the road
  3. ԸՆՏՐԵՔ ՁԵՐ NX-Ը
    1. Lexus NX Comfort interior and exterior graphic
      NX COMFORT
      Մշակված մակերեսներով 18 դյույմանոց 15-ճաղ թեթևաձույլ անվասկավառակներ; 235/60 R18 անվադողեր; ֆիրմային L-mesh առջևի ցանց; արծաթագույն տանիքի ռեյլինգներ; LED լուսարձակներ՝ հեռավոր ույսի ավտոմատ կարգավորմամբ (AHB); Tahara կտորե երեսպատում / Micro Dot դռների ներդիրներով; դյույմանոց սենսորային էկրանով; պրեմիում ձայնային համակարգ՝ 10 բարձրախոսով։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. Lexus NX Business interior and exterior graphic
      NX BUSINESS
      Մշակված մակերեսներով 18 դյույմանոց 15-ճաղ թեթևաձույլ անվասկավառակներ; 235/60 R18 անվադողեր; ֆիրմային L-mesh առջևի ցանց; արծաթագույն տանիքի ռեյլինգներ; LED լուսարձակներ՝ հեռավոր ույսի ավտոմատ կարգավորմամբ (AHB); Tahara կտորե երեսպատում / 3D Black Prism դռների ներդիրներով; դյույմանոց սենսորային էկրանով; պրեմիում ձայնային համակարգ՝ 10 բարձրախոսով։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Lexus NX Executive interior and exterior graphic
      NX EXECUTIVE
      20 դյույմանոց 5-կրկնաճաղ թեթևաձույլ անվասկավառակներ; 235/50 R20 անվադողեր; ֆիրմային L-mesh առջևի ցանց; արծաթագույն տանիքի ռեյլինգներ; LED լուսարձակներ՝ հեռավոր ույսի ադապտիվ համակարգով (AHS); Tahara կտորե երեսպատում / 3D Black Prism դռների ներդիրներով; դյույմանոց սենսորային էկրանով; պրեմիում ձայնային համակարգ՝ 10 բարձրախոսով։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4. Lexus NX Luxury interior and exterior graphic
      NX LUXURY
      20 դյույմանոց 20-ճաղ անվասկավառակներ, մեղանիկական մշակմամբ; 235/50 R20 բարձր շարժունակության անվադողեր; ֆիրմային L-mesh հովացուցչի ցանց; արծաթագույն տանիքի ռեյլինգներ; LED լուսարձակներ՝ հեռավոր ույսի ադապտիվ համակարգով (AHS); կաշվե երեսպատում / Sumi ընկույզի դռների ներդիրներով; համակարգ՝ 14 դյույմանոց սենսորային էկրանով; Mark Levinson® Premium Surround Sound ձայնային համակարգ 17 բարձրախոսով և PurePlay գործառույթով:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    5. Lexus NX F Sport interior and exterior graphic
      NX F SPORT
      20 դյույմանոց թեթևաույլ անվասկավառակներ, դիզայն՝ F SPORT; 235/50 R20 բարձր շարժունակության անվադողեր; ֆիրմային L-mesh հովացուցչի ցանց; սև տանիքի ռեյլինգներ; LED լուսարձակներ՝ հեռավոր լույսի ադապտիվ համակարգով (AHS); F SPORT կաշվե երեսպատում / F Aluminium դռների ներդիրներով; առջևի սպորտային նստելատեղեր; դյույմանոց սենսորային էկրանով; 17 բարձրախոսով ձայնային համակարգ:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

ԻՆՉՈՒ՞ Է ԿԱՐԵՎՈՐ ԷԼԵԿՏՐԻՖԻԿԱՑԻԱՆ։

Մենք համարում ենք, որ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար անհրաժեշտ է ավտոմեքենաների արդյունավետ էլեկտրիֆիկացիա։ RX 400h-ի՝ աշխարհի առաջին էլեկտրականացված շքեղ մեքենայի 2005 թվականին թողարկումից ի վեր, Lexus-ը առաջատար դիրք է գրավել ինքնալիցքվող հիբրիդների և փլագ-ին հիբրիդների լայնածավալ օգտագործման մշակման գործում։ Բացի մեր տրանսպորտային միջոցների արտանետումների կրճատումից, մինչև 2050 թվականը մենք նախատեսում ենք հասնել CO2 արտանետումների ավելի ցածր մակարդակի Lexus-ի բոլոր արտադրական օբյեկտներում ինչպես նաև նվազագույնի հասցնել ջրի սպառումը։

ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐ
  1. OՄՈՏԵՆԱՇԻ ՏԵԽՆԱԼՈԳԻԱ
    1.  A close-up of the Lexus NX steering wheel and dashboard
      ԲՈԼՈՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ ՊՐՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅԻ ՎՐԱ
      Մեծ 10 դյույմանոց էկրանի միջոցով մեքենայի տվյալները վառ գույներով ցուցադրվում են անմիջապես դիմապակու վրա, ինչը թույլ է տալիս ստուգել նավիգացիան, անվտանգության գործողությունները, վարման տեղեկատվությունը և ձայնային կարգավորումները՝ առանց աչքերը ճանապարհից կտրելու: Համակարգի աշխատանքը անխափան է՝ ղեկի վրա գտնվող սենսորային զգայուն անջատիչների շնորհիվ:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. Rear view of a Lexus NX with boot open
      «ՆԱՅԵՔ, ՁԵՌՔԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ» ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԵՏԵՎԻ ԴՈՒՌ
      Անհավանական արագ արձագանքող հեռակառավարվող բեռնախցիկի դուռը ապահովում է հարմարավետություն, հատկապես, երբ ձեր ձեռքերը լի են գնումներով: Ազատ ձեռքերով․ պահելով բանալին գրպանում կամ պայուսակում՝ պարզապես դրեք ձեր ոտքը հետևի բամպերի տակ՝ բեռնախցիկի դուռը մեկ սահուն շարժումով բացելու կամ փակելու համար:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Raised view of a parked Lexus NX
      ՎԱՅԵԼԵՔ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՅԱՆՈՒՄԸ
      Այս հեղափոխական նոր վարորդի օժանդակ գործառույթը պարգևում է ձեզ լրացուցիչ հանգստություն: Մեկ կոճակի սեղմումով, Advanced Park-ը հեռակառավարվող կայանման միջոցով սկանավորում է այն տարածքը, որտեղ ցանկանում եք կայանել, ապա ավտոմատ կերպով մանևրում է այն: Այն նույնիսկ թույլ է տալիս պահպանել ձեր հաճախակի օգտագործվող կայանատեղերը։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4. Side view of a parked Lexus NX
  2. ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ
    1. The front seats inside a Lexus NX F Sport
      ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ
      NX-ի առջևի նստատեղերը վերաձևավորվել են՝ առաջնակարգ հասանելիություն և կառավարում ապահովելու համար, ինչպես նաև գերազանց հենարան և հարմարավետություն, ներառյալ ջեռուցումը և օդափոխությունը: Գոտկատեղի շուրջ բավարար էրգոնոմիկ հենարան ապահովելու համար, նստատեղի կողային հենակներին տրվել է գոգավոր ձև, որը նվազեցնում է արմունկներով ղեկին, փոխանցման լծակին կամ վահանակի կափարիչին կպնելու հավանականությունը: Վերջապես, նստատեղի կողային հենակը պահպանվում է ցածր՝ մեքենայի մուտքն ու ելքը հեշտացնելու համար:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. Front three-quarter angle of a Lexus NX driving on a road
      ԽԱՂԱՂ ԱՌԱՋԸՆԹԱՑ
      Սրահի կատարյալ լռություն ապահովելու համար դիմապակին պատրաստված է ակուստիկորեն պաշտպանված ապակուց: Հարթ դռների ձուլվածքները և կրկնակի փականային համակարգով առջևի կափարիչը նվազեցնում են ներխուժող աղմուկը, մինչդեռ անիվների կամարների ծածկույթը նվազագույնի է հասցնում ցայտերի աղմուկը:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Mark Levinson® Premium speaker within a Lexus NX
      ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
      Դուք կզգաք ձեզ երես տված, ինչպես նաև ձեր ուղևորները։ NX-ի հարմարավետ և ընդարձակ սրահը ստեղծում է յուրօրինակ բիզնես սրահի մթնոլորտ՝ կատարյալ միջավայր 17 բարձրախոսով պրեմիում դասի Mark Levinson® Premium Surround ձայնահին համակարգի համար։ Օգտագործելով NX-ի ակուստիկ հատկությունները՝ այս համակարգը ապահովում է անմոռանալի տնային կինոթատրոնի մթնոլորտ, որը տեղափոխվում է ձեր մեքենա։ Ձեր ճանապարհորդությունն դառնում է ավելի հաճելի S-Flow կլիմայի կառավարման համակարգի շնորհիվ։
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4. Digital Panoramic View Monitor within a Lexus NX
      ՔԱՂԱՔԻ ՏԵՍԱՐԱՆ
      Թվային համայնապատկերային մոնիտորը տրամադրում է մեքենայի շուրջ ու ներքևի հատվածի տարածքի 360° համապարփակ տեսարան: Այն նաև ստեղծում է ձեր NX-ի 3D-պատկեր՝ ցույց տալով մեքենան այնպես, կարծես այն երևում է վերևից, էկրանին ցուցադրվող ազդանշաններով, որոնք օգնում են մանևրել փոքր հեռավորությունից։ Մոնիտորը առաջարկում է հետևյալ հնարավորություններ՝ կողային տեսարան, շրջադարձային տեսարան, Առջևի խաչաձև երթևեկության նախազգուշացում, Բախման նախազգուշացման համակարգ (PCS) և ձեռնարգելակի օժանդակ համակարգ:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    5.  A person using the Lexus Link+ app
  3. LEXUSLINK+ APP
    1. Apple CarPlay® being displayed on a Lexus NX's multimedia touchscreen
      ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
      Անլար Android Auto®-ի կամ Apple CarPlay®-ի միջոցով, NX-ը թույլ է տալիս հեշտությամբ ցուցադրել և մուտք գործել ձեր սմարթֆոնի բազմաթիվ հավելվածներ 14 դյույմանոց սենսորային էկրանի միջոցով: Հասանելի է անլար լիցքավորման վահանակ՝ 50%-ով ավելի արագ լիցքավորման արդյունավետությամբ: Բոլոր ուղևորների հարմարավետությունն ապահովվում է սրահում գտնվող հինգ USB մուտքներով՝ երեքը՝ առջևի մասում, իսկ երկուսը՝ կենտրոնական կոնսոլի հետևի հատվածում:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. A navigation map being displayed on a Lexus NX's multimedia touchscreen
      ԳԵՐԻՆՏՈՒԻՏԻՎ 14 ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԷԿՐԱՆ
      Lexus Link Multimedia-ն արագ և ինտուիտիվ համակարգ է՝ գերազանց լուծաչափով՝ մեծ 14 դյույմանոց սենսորային էկրանի վրա: Ներկառուցված նավիգացիայի շնորհիվ Lexus Link Pro-ն իր տեսակի մեջ առաջին համակարգն է, որն առաջարկում է ամպային նավիգացիա՝ ապահովելով քարտեզի և երթևեկության պարբերական թարմացումներ: Միացված ծառայությունները և ծրագրային ապահովումը թարմացվում են անլար (OTA) տեխնոլոգիայի միջոցով:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Lexus Voice Assistant on a Lexus NX's multimedia touchscreen
      “HEY LEXUS” ՁԱՅՆԱՅԻՆ ՕԳՆԱԿԱՆ
      Lexus ձայնային օգնականում համատեղ աշխատում են արհեստական ​​բանականությունը և ամպային տեխնոլոգիաները: Նորարարական "HEY, LEXUS" ձայնային օգնականը հասկանում է բնական լեզուն և համատեքստը այնպիսի արտահայտությունների համար, ինչպիսիք են «Ես քաղցած եմ» կամ «Ես մրսում եմ», և նույնիսկ կարող է ճանաչել, թե ով է խոսում: Դուք կարող եք օգտագործել Lexus ձայնային օգնականը նաև պատուհան բացելու նման գործողություններ կատարելու համար:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    4.  A person using the Lexus Link+ App
      LEXUS LINK ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      Բարի գալուստ Lexus Link+ հավելված, որը մշակված է մեր եզակի «Omotenashi» ծառայությունը լրացնելու համար՝ այնպիսի գործառույթներով, ինչպիսիք են՝ Վարորդական վերլուծություն. հետևում է ձեր ուղևորություններին և թույլ է տալիս գրանցել գործուղումները; Գտնել իմ մեքենան. գտնում է և ուղղորդում է դեպի ձեր Lexus-ը; eCare. թույլ է տալիս կառավարել ձեր NX-ի տեխնիկական սպասարկումը; Զգուշացման ցուցիչներ. բացատրում է յուրաքանչյուր նախազգուշացնող լույսի նշանակությունը:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    5. Կայանված Lexus NX-ի տեսարանը վերևից
      ՀԵՌԱԿԱ ԿԱՅԱՆՈւՄ ՄԵՔԵՆԱՅԻՑ ԴՈՒՐՍ
      Lexus Link+ հավելվածի միջոցով դուք այժմ կարող եք կայանել մեքենան չգտնելով մեքենայի մեջ։ Տարածքը գնահատելու համար՝ օգտագործելով տեսախցիկներ և սենսորներ, տեխնոլոգիան ավտոմատ կերպով կարգավորում է ղեկը, արգելակումը և արագացումը։ Համակարգը կարող է կայանել մեքենան ցանկացած եղանակով՝ զուգահեռ կամ ուղղահայաց կայանատեղի տարածքներում։
      TEST DRIVE THE NX
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    6. A Lexus NX driving next to a bicycle
  4. LEXUS SAFETY SYSTEM+ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
    1. Lexus Proactive Driving Assist graphic
      ԱՎԵԼԻ ԱՆՎՏԱՆԳ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ
      NX-ը հագեցած է նոր սերնդի Lexus Safety System+ անվտանգության համակարգով, որն ապահովում է աննախադեպ պաշտպանություն: Օրինակ՝ Proactive Driving Assist-ը Lexus-ի առաջին համակարգն է, որը համատեղում է խոչընդոտների մասին նախազգուշացումը, արգելակային օժանդակ համակարգը և ղեկի օժանդակ համակարգը, ինչը դարձնում է վարումն ավելի անվտանգ: համակարգը լրացում է առաջադեմ Բախման նախազգուշացման համակարգին (PCS), որը կարող է հայտնաբերել մոտոցիկլետները ցերեկը, իսկ հեծանվորդներին և հետիոտներին՝ նույնիսկ գիշերը:
      ԱՎԵԼԻՆ LEXUS-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    2. Lexus Dynamic Radar Cruise Control graphic
      ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐԱՅԻՆ ՔՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ
      Այս համակարգը օգտագործում է միլիմետրային ռադարաի ցուցիչ և տեսախցիկ՝ առջևի տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և համապատասխան հեռավորությունը պահպանելու համար: Եթե առջևի մեքենան կանգնի, NX-ը նույնպես կկանգնի: Երբ մեքենան կրկին սկսի շարժվել, դուք նույնպես կշարժվեք: Այն արագորեն հայտնաբերում է առջևից ճանապարհը կտրող տրանսպորտային միջոցը, իսկ Lane Trace Assist-ի զուգակցությամբ շրջադարձ կատարելիս հետևում է ավելի բնական երթևեկության գծին:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը
    3. Lane Change Assistance (LCA) graphic
      ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ
      Lexus Safety System+-ի հետ մեկտեղ, NX-ը հագեցած է լրացուցիչ ընդլայնված անվտանգության փաթեթով: Այն ներառում է Երթևեկության գոտին փոխելու օժանդակ համակարգը (LCA), որը ակտիվանում է վարորդի կողմից և ավտոմատ կերպով կարգավորում է երթևեկության գոտիների փոփոխումը մայրուղում, և Առջևի խաչաձև երթևեկության նախազգուշացման համակարգը, որն օգտագործելով ռադարի մոնիթորինգը, տեղեկացնում է վարորդին երկու կողմերից մոտեցող տրանսպորտային միջոցների մասին:
      NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎ
      ՍՏԵՂԾԵՔ ՁԵՐ ՀԱՋՈՐԴ LEXUS NX-Ը

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  1. All

Եվրոպական շուկաներում ամրագրումները կարող են կատարվել առցանց: Որոշ շուկաներ առաջարկում են անվճար ամրագրումներ, մինչդեռ մյուսները գանձում են փոքր վերադարձվող վճար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ արժեքները մոտավոր են և կարող են փոփոխվել առաքումից առաջ՝ մեզանից անկախ գործոնների պատճառով, ինչպիսիք են հարկերի բարձրացումը, տոկոսադրույքները և այլն:

NX-ը արտադրվում է Ճապոնիայում՝ մեր Կյուսյու գործարանում՝ շքեղության հարցում առանց զիջումների

Այո։ Փլագ-ին հիբրիդ և Ինքնալիցքավորվող հիբրիդ

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ՝ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ

Երբ դուք ցածր արագությամբ շարժվում եք տեղից, հզոր առջևի էլեկտրական շարժիչը (և լիաքարշակ մոդելների հետևի էլեկտրական շարժիչը) սնուցում է NX 350h-ը՝ օգտագործելով մարտկոցից մատակարարվող էլեկտրաէներգիան: Այս պահին դուք կարող եք վայելել գրեթե անաղմուկ, 100% էլեկտրական վարում կարճ հեռավորությունների վրա։

 

ԳՐԵԹԵ ԱՆԱՂՄՈՒԿ՝ ԱՆՎԱՆԱՆԱԿԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Lexus-ի ինքնալիցքվող հիբրիդները անաղմուկ և հարմարավետ են։ Ավելի բարձր արագությունների դեպքում 2.5 լիտրանոց բենզինային շարժիչը միանում է անաղմուկ և անհրաժեշտության դեպքում ստանում է օգնություն էլեկտրական շարժիչից(-ներից)։ Երբ շարժիչը աշխատում է օպտիմալ արագությամբ, ավելորդ հզորությունը կարող է օգտագործվել մարտկոցը լիցքավորելու համար։ Ցածր արտանետումների և վառելիքի սպառման հետ մեկտեղ, բենզինի և էլեկտրական հզորության այս գրեթե կատարյալ հավասարակշռությունը ապահովում է NX 350h-ին նաև բնորոշ բացառիկ վարորդական փորձառություն։

 

ԱՐԱԳ ԳԾԱՅԻՆ ԱՐԱԳԱՑՈՒՄ

Lexus-ի ինքնալիցքվող հիբրիդները ապահովում են հաճելի վարման փորձ: Երբ դուք կտրուկ արագացնում եք մեքենան, էլեկտրական շարժիչի (-ների) հզորությունը անմիջապես լրացնում է NX-ի 2.5 լիտրանոց բենզինային շարժիչը: Միասին դրանք ապահովում են ոլորող մոմենտի հզոր ալիք՝ ապահովելով արագ, գծային արագացում հենց այն ժամանակ, երբ դուք դրա կարիքն ունեք:

 

ՌԵԿՈՒՊԵՐԱՏԻՎ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՀՈՍԱՆՔԻ

Դանդաղեցնելիս, շարժման ընթացքում կամ կանգ առնելիս բենզինային շարժիչը հաճախ անաղմուկ անջատվում է: Երբ արգելակում եք կամ ուղղակի հանում եք ձեր ոտքը գազի ոտնակից, ռեկուպերատիվ արգելակումը օգտագործում է ձեր մեքենայի կինետիկ էներգիան (սովորական մեքենաներում այն ​​պարզապես վատնում է): NX 350h-ը այս էներգիան վերածում է էլեկտրական էներգիայի՝ հիբրիդային մարտկոցում կուտակելու համար՝ բարձր արագությամբ վարելիս առաջացող էներգիայի հետ միասին, ինչը նշանակում է, որ մեքենան երբեք չի ունենա անհրաժեշտություն սնվել հոսանքից:

Մեր Lexus Փլագ-ին իբրիդ համակարգը համատեղում է չորրորդ սերնդի Lexus Ինքնալիցքավորվող Հիբրիդ տեխնոլոգիայի* և Lexus Electric Vehicle (EV)-ի առավելությունները: NX 450h+ անվանման մեջ «պլյուս» նշանը հարգանքի տուրք է մատուցում մեքենայի գերբարձր հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցին և EV ռեժիմում բացառիկ ընթացքի պաշարը: Ի տարբերություն սովորական Փլագ-ին-ի, երբ մարտկոցը սպառվում է, Lexus RX 450h+-ը անցնում է բարձր արդյունավետությամբ Lexus Ինքնալիցքավորվող Հիբրիդ ռեժիմի՝ որը լիցքավորում է մարտկոցը ընթացքի ժամանակ:

 

ԸՆԹԱՑՔԻ ՓԱՇԱՐ EV-ՌԵԺԻՄՈՒՄ

NX 450h+-ի չորս ռեժիմի ընտրիչը երաշխավորում է, որ ձեր յուրաքանչյուր ճանապարհորդությունը կլինի հարմարավետ և հետաքրքիր: NX 450h+-ի չորս ռեժիմի ընտրիչը երաշխավորում է, որ ձեր յուրաքանչյուր ճանապարհորդությունը կլինի հարմարավետ և հետաքրքիր: EV-ի կարգավորումը մեծացնում է մարտկոցի աշխատանքի տևողությունը՝ թույլ տալով ձեզ անցնել մինչև 74 կմ** (97 կմ** քաղաքային կոմբինացված ցիկլում): Շնորհիվ առաջադեմ 18.1 կՎտժ լիթիում-իոնային մարտկոցի, դուք կարող եք վայելել գրեթե անաղմուկ, ամբողջությամբ էլեկտրական վարում մինչև 135 կմ/ժ արագությամբ:

 

ԱՐԱԳԱՑՈՒՄ ԸՍՏ ՊԱՀԱՆՋԻ

Auto EV/Hybrid ռեժիմում և կախված նրանից, թե որքան ուժեղ եք սեղմում արագացուցիչի ոտնակը, հզոր բենզինային շարժիչը կապահովի արագ գծային արագացում հենց այն ժամանակ, երբ դուք կունեք դրա կարիքը, և թույլ կտա ձեզ հասնել 100 կմ/ժ ընդամենը 6.3 վայրկյանում:

 

ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Եթե անհրաժեշտ է շտապ լիցքավորել ձեր մարտկոցը, օրինակ՝ զրոյական արտանետումների գոտի հասնելու համար, կարող եք օգտագործել մարտկոցի լիցքավորման ռեժիմը՝ այն լիցքավորելու համար։

 

2.5 ՄԻԼԻՈՆ ՀԻԲՐԻԴՆԵՐԻ ՓՈՐՁԸ

Մեր 4-րդ սերնդի Lexus-ի Ինքնալիցքավորվող Հիբդիր տեխնոլոգիայի շնորհիվ, եթե մեքենան EV կամ Auto EV/Hybrid ռեժիմում է և մարտկոցի լիցքը իջնում է, համակարգը կանցնի գերարդյունավետ հիբրիդային ռեժիմի՝ թույլ տալով ձեզ կրկին վայելել մեքենայի ողջ հզորությունը։

 

ԼԻՑՔԱՎՈՐԵՔ ՏԱՆԸ ԿԱՄ ԴՈՒՐՍԸ

Ձեր էլեկտրական մեքենայի առավելագույն ընթացքի պաշարի և արդյունավետության համար լիցքավորեք մեքենայի մարտկոցը ձեր սեփական Lexus տնային լիցքավորման կայանում կամ հանրային լիցքավորման կետում: Lexus Link+ հավելվածը ցույց է տալիս ձեզ գտնվելու վայրը, հասանելիությունը և նույնիսկ մեկ կիլոմետրի արժեքը Եվրոպայի տարբեր կայաններում: Եթե անհրաժեշտ է շտապ լիցքավորել ձեր մարտկոցը, կարող եք օգտագործել մարտկոցի լիցքավորման ռեժիմը՝ այն լիցքավորելու համար:

ԼԻՑՔԱՎՈՐԵՔ ՏԱՆԸ ԿԱՄ ԴՈՒՐՍԸ

Ձեր էլեկտրական մեքենայի առավելագույն ընթացքի պաշարի և արդյունավետության համար լիցքավորեք մեքենայի մարտկոցը ձեր սեփական Lexus տնային լիցքավորման կայանում կամ հանրային լիցքավորման կետում: Lexus Link+ հավելվածը ցույց է տալիս ձեզ Եվրոպայի տարբեր կայանների գտնվելու վայրը, հասանելիությունը և նույնիսկ մեկ կիլոմետրի արժեքը:

* WLTP տվյալներ: WLTP թեստավորման նոր մեթոդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝: www.lexus.eu/wltp#nedc

 

** WLTP դիապազոնը

WLTP-ն պաշտոնական թեստ է, որը գրանցվում է լաբորատոր պայմաններում (23°C, կլիմայի կառավարումը անջատված է,  դինամոմետրի հատուկ ստենդի վրա), որը թույլ է տալիս հաճախորդներին համեմատել տարբեր էլեկտրական մոդելներ նույն չափանիշների հիման վրա: Բոլոր էլեկտրական մեքենաները կցուցադրեն WLTP-ի և իրական ընթացքի պաշարի միջև եղած տարբերությունը: Չնայած WLTP թվերը ստանդարտ են, ցուցադրված ընթացքի պաշարը և արդյունավետությունը կտարբերվեն՝ կախված անհատական ​​գործոններից, և դրանց հասկանալը կարող է օգնել հաճախորդներին լիովին գնահատել իրենց մեքենան:

NX Overtrail-ը, անշուշտ, կգրավի բոլորի ուշադրությունը, որտեղ էլ որ գնաք, այն հագեցած է 15 մմ բարձրացված կախոցով: Հասանելի է յոթ ապշեցուցիչ գույներով, այդ թվում՝ բացառիկ Moon Desert-ով, Overtrail-ը զինված է յուրահատուկ 18 դյույմանոց անփայլ սև անվահեծերով՝ ամենագնաց անվադողերով: Չժանգոտվող պողպատե եզրագծով համարձակ սև հովացուցչի ցանցը, ինչպես նաև սև արտաքին հայելիները և տանիքի ռելսերը լրացնում են տեսքը: Ներսում դուք կվայելեք Takumi-ի Khaki Tahara ներքին հարդարանքի շքեղությունը և Bookmatch Woodgrain ներդիրները:

Մենք աշխատում ենք երանդով, որպեսզի ձեր Lexus հիբրիդը հաճելի լինի վարելու և ունենալու համար: Այսօր եվրոպական ճանապարհներին կա ավելի քան 500,000 Lexus հիբրիդ, որոնք արտադրվում են Ճապոնիայի մասնագիտացված, ժամանակակից գործարաններում՝ նույն խիստ որակի չափանիշներով, որոնք Lexus հիբրիդներին ամբողջ աշխարհում մշտապես արժանացնում են հուսալիության մրցանակների: Բացի ուշագրավ սահունությունից և էլեգանտությունից, դուք կգնահատեք զգալիորեն ցածր շահագործման ծախսերը՝ ոչ միայն վառելիքի, այլև արգելակների, անվադողերի և այլ բաղադրիչների ծախսերի կրճատումը՝ շնորհիվ վերականգնողական արգելակման և առաջադեմ հզորության կառավարման համակարգերի:

Lexus NX-ը միջին չափի շքեղ քրոսովեր է: NX-ի անիվային հիմքը կազմում է 2690 մմ, երկարությունը՝ 4660 մմ, լայնությունը՝ 1865 մմ և բարձրությունը՝ 1670 մմ: Այն նաև ընդարձակ է ներսում: Հատուկ NX մոդելների համար նախագծված և հետևի նստատեղերի տակ տեղադրված բարձր արդյունավետությամբ լիթիում-իոնային մարտկոցները նպաստում են ինչպես ընդարձակ ինտերիերին, այնպես էլ գերազանց ընթացքային ցուցանիշներին:

Այո, NX-ը հագեցած է Lexus Link Connect-ի ամենաժամանակակից համակարգով, որը կառավարվում է 14 դյույմանոց սենսորային էկրանի միջոցով և ներառում է ներկառուցված «Hey Lexus» ձայնային օգնականը։

Այո, դուք կարող եք ձեր սմարթֆոնը անլար կամ լարով միացնել Apple CarPlay-ին։

Այո, սմարթֆոնի ինտեգրումը հնարավոր է Android Auto-ի համար լարային կապի միջոցով։

NX-ը հասանելի է NX 450h+ Փլագ-ին Հիբրիդ կամ NX 350h Ինքնալիցքավորվող հիբրիդ տարբերակներով: Կարող եք ընտրել COMFORT, BUSINESS, EXECUTIVE, NX LUXURY, OVERTRAIL և F SPORT կոմպլեկտացիաներից:

2005 թվականին Lexus-ը թողարկեց RX 400h ինքնալիցքավորվող հիբրիդը,  ներմուծելով էլեկտրաֆիկացիան պրեմիում դասի մեքենաների շուկա: Երեք տասնամյակ և 2.8 միլիոն Lexus հիբրիդ անց, այսօր մենք շարունակում ենք հարստացնել մեր հաճախորդների կենսակերպը՝ առաջարկելով էլեկտրականացված մոդելների լայն տեսականի:
*WLTP ցուցանիշներ։ WLTP թեստավորման նոր մեթոդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://www.lexus.eu/legal/wltp (Opens in new window)